Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Սփյուռքն աջակցություն է հայտնում «Ծառուկյան» դաշինքին

Ստորև ներկայացնում ենք Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն խորհուրդի նախագահ Վարդան Նազարյանի նամակը, որով հայտարարվում է «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին.

«Ազգային բարերար, քաղաքական կարկառուն գործիչ
ՀՀ Ողիմպիական կոմիտէի նախագահ
Տիար Գագիկ Ծառուկեան

Մեծայարգ

Պարոն Գ. Ծառուկեան

Նախ թոյլ տուէք Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդի անունով ողջունել Ձեզ գործուն քաղաքական ասպարէզ վերադառնալու Ձեր որոշման առթիւ եւ մաղթել ուժ, կարողութիւն եւ յաջողութիւններ՝ ի խնդիր մեր ազգային զոյգ պետութիւններու եւ բովանդակ մեր ժողովուրդի բարօր կեանքի ապահովման եւ ազգային իղձերու իրականացումին։

Երկրորդ՝ կ'ողջունենք Ձեր նախաձեռնութիւնը նախընտրական լայն դաշինք ստեղծելու առթիւ։ Արդարեւ, Ձեր նկատմամբ մեր ժողովուրդին ունեցած անկեղծ յարգանքն ու սէրը¸ Հայաստանի թէ Սփիւռքի տարածքին ձեր վայելած լայն ժողովրդականութիւնը իրական հիմք են յառաջիկայ ընտրութիւններուն ընդառաջ համաժողովրդական լայն ճակատ ստեղծելու եւ ՀՀ Ազգային Ժողովէն ներս քաղաքական բեղմնաւոր եւ ազդեցիկ աշխատանք յառաջ տանելու ուղղութեամբ, միշտ ի պաշտպանութիւն մեր Մայր հայրենիքի եւ համայն հայութեան շահերու։

Երրորդ՝ ծանօթանալով եւ քննարկելով «Ծառուկեան» դաշինքի Ձեր կողմէ յայտարարուած սկզբունքները, նախապէս ալ քաջ ծանօթ ըլլալով տարբեր առիթներով Ձեր ունեցած ելոյթներուն, այդ սկզբունքներն ու մօտեցումները կը նկատենք նաեւ մերը եւ պատրաստակամութիւն կը յայտնենք նոյն ուղղութեամբ աշխատիլ նաեւ Սփիւռքի տարածքին։

Հետեւաբար, մեծապէս կ'ողջունենք Հայաստանի Հանրապետութեան մէջ 1991 թ.էն ի վեր պաշտօնապէս եւ պետականօրէն գրանցուած Ռամկավար Ազատական կուսակցութեան Կեդրոնական վարչութեան որոշումը՝ միանալու «Ծառուկեան» դաշինքին եւ միասնաբար, ձեռք-ձեռքի տուած, պատուով յաղթահարելու ընտրութիւններու դժուարութիւնները եւ արժանաւորապէս տեղ գրաւելու յառաջիկայ Ազգային Ժողովին մէջ՝ միշտ ուղղութիւն վերցնելով հայութեան եւ հայկական մեր զոյգ պետութեանց գերագոյն շահերը։

Այդ առաքելութեան մէջ, պարոն Ծառուկեան, միշտ կրնաք վայելել նաեւ սփիւռքեան կառոյցներուն՝ Մ. Նահանգներ, Քանատա, Լոնտոն, Ֆրանսա, Յունաստան, Եգիպտոս, Իրաք, Երուսաղէմ, Յորդանան եւ Պէյրութ գտնուող մեր շրջանակներուն աջակցութիւնը¸ մեր «Պայքար», «Ապագայ», «Արմինիըն Միրըր-Սփեքթէյթըր», «Նոր աշխարհ», «Արեւ» թերթերուն, ինչպէս նաեւ «Հայ Ձայն» կայքի եւ Թէքէեան Մշակութային Միութեան ռադիօ եւ հեռուստաժամերուն աջակցութիւնը։

Կրկին անգամ ողջունելով եւ յաջողութիւն մաղթելով Ձեզի, այս առթիւ կ'ուզենք հրաւիրել Ձեզ¸ պարոն Ծառուկեան, առաջին իսկ պատեհութեամբ այցելելու Մոնրէալ, Նիւ Եորք, Լոս Անճելըս եւ Երուսաղէմ, պատշաճ մակարդակով ներկայացնելու Ձեզ մեր սփիւռքահայ բազմութիւններուն։

Խորին յարգանքներով եւ յաջողութեան մաղթանքներով՝

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐԵԱՆ

ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի նախագահ»: