Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան
Ժամանց

Նարինե Պետրոսյանը՝ երիտասարդ տարիքում մայրանալու, բազմազավակ մայր լինելու ու ընտանիքի մասին

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մայրության բերկրանքն առաջին անգամ ապրել է 22 տարեկանում: Դերասանուհին կարծում է, որ կնոջ իրական առաքելությունը կյանք պարգևելն է ու երեխաների ծննդով շարունակություն ապահովելը:

Երեք երեխաների մայրիկը Tert.am Life-ի հետ խոսել է առաջին անգամ մայրանալու զգացողության, երեք աղջիկների մայր լինելու հաճելի ու պատասխանատու կարգավիճակի և ընտանիքում սիրո ու ջերմության մթնոլորտ պահելու շուրջ:

Դերասանուհին վստահեցնում է, որ երեք երեխաների ծնվելիս էլ նույն բերկրանքը, քնքշությունն ու հրճվանքն է ապրել։ Նա կարծում է, որ կնոջ համար շատ կարևոր է, թե որ տարիքում է մայրանում: «Կարծում եմ` մի բան է, երբ, օրինակ, 40 տարեկանում ես առաջին անգամ մայրանում, այլ բան է, երբ 20 տարեկանում ես զգում այդ բերկրանքը:

20 տարեկանում շատ անփորձ ես։ Չնայած բնազդները գործում են ու կարողանում ես այդ տարիքում էլ երեխային պաշտպանել, խնամել, ամեն դեպքում, երիտասարդական ավյունը քո մեջ շատ է, ամբողջովին չես գիտակցում երեխայի գոյությունը քո կյանքում: Իմ դեպքում մոտավորապես այդպես էլ եղավ: Երրորդ երեխաս քույրիկներից փոքր է մոտ 7-8 տարի ու այդ իմաստով զգացողություններս, իսկապես, տարբեր էին»,-ասաց Նարինեն:
Դերասանուհու ավագ դուստրը՝ Անին, ամռանը կդառնա արդեն 10 տարեկան, միջնեկ աղջիկը՝ Աելիտան, 7 տարեկան է, իսկ փոքրիկը՝ Ադելը` 2: Նարինեն պատմեց, որ առաջին երեխային անվանակոչել են ամուսնու՝ Վահագնի նախընտրած անունով, երկրորդին` իր։ Աելիտա անունով դուստր ունենալը Նարինեի վաղեմի երազանքն է եղել` սկսած դպրոցական տարիներից, երբ հանձնարարել են կարդալ Տոլստոյի «Աելիտա» ստեղծագործությունը:

«Տիեզերական աղջնակի մասին ստեղծագործությամբ շատ ոգևորված էի ու միշտ մտածում էի, երբ աղջիկ ունենամ, կանվանակոչեմ Աելիտա: Երբ երկրորդ հղիությանս ընթացքում պարզ դարձավ, որ երկրորդ բալիկն էլ է աղջիկ լինելու, հասկացա՝ ուրեմն այդպես պետք է լիներ, որ իմ երազած Աելիտան ծնվեր: Երրորդ երեխայի դեպքում մենք արդեն խուճապի մեջ էինք՝ չգիտեինք ինչ անուն ընտրել: Այդ տարի երգչուհի Ադելի Hello երգն էր շատ հայտնի, ամուսնուս հետ նստած էինք, երբ տեսահոլովակը ցուցադրեցին, ամուսինս ասաց՝ միգուցե Ադե՞լ դնենք երեխայի անունը։ Ասացի` վատ անուն չէ: Այդ խոսակցությունն անցավ։ Երբ եկավ երեխայի ծնվելու պահը, կամուկացի մեջ էինք` ի՞նչ ընտրել, կես կատակ, կես լուրջ ասում էինք` Աղջիկ համար 3։), քանի որ անունը դեռ չկար: Հիվանդանոցից դուրս գրվելիս հասկացանք, որ այդքան անունների մեջ Ադելն ամենից շատն է մեզ դուր եկել։ Կարծում եմ` այդ անունը կրող աղջիկը պիտի շատ հետաքրքիր անհատականություն լինի»,- նշեց Նարինեն:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` ինքն ու ամուսինը չե՞ն մտածում արու զավակ ունենալու մասին։ «Մոտ ժամանակներս չեմ պլանավորում: Ինձ թվում է` այսքանը բավական է: Շատ ուրախ եմ, երջանիկ եմ ու փորձում եմ ամեն ինչ անել երեք երեխաներիս իմ պատկերացրած ձևով դաստիարակելու, կրթություն տալու, արժանի մարդ և երկիր մոլորակի համար արժանի քաղաքացի դարձնելու համար»,-ասաց նա ու հավելեց, որ դուստրերը եղբայր ունենալու խնդրանքով երբևէ չեն դիմել իրենց: Դերասանուհու խոսքով` աղջիկները շատ գոհ են իրենց իրականությունից, իսկ եղբայրներ շատ ունեն` աղջիկները մտերիմ են իրենց զարմիկների հետ:

Երեխաների դաստիարակության հարցում դերասանուհին ամենից շատ կարևորում է նրանց մեջ պատասխանատվության զգացումը զարգացնելը: «Ամեն երեխա ծնվում է իր բնավորությամբ, խառնվածքով ու տեսակով: Մենք կարող ենք ուղղակի ինչ-որ բաներ հղկել, ճիշտ ուղղորդել։ Ես, ունենալով երեք երեխա, տեսնում եմ, թե մեծը, միջնեկն ու փոքրը որքան են տարբերվում իրարից: Իհարկե, կան ընդհանուր հատկություններ, որ նույնն են, բայց բնավորության, խառնվածքի, ձգտումների առումով շատ տարբեր են: Ես փորձում եմ իրենց համար ստեղծել այնպիսի դաշտ, որ գտնեն սեփական հետաքրքրությունը, այդ իսկ պատճառով իրենք տարբեր խմբակների են հաճախում՝ նկարչություն, գեղարվեստական մարմնամարզություն և այլն: Օրինակ՝ Անին դաշնամուրի է գնում, ինչն իրեն շատ է դուր գալիս: Երեխայի համար պետք է ստեղծես ընտրության հնարավորություն, հասկանաս, որն է ինքը նախընտրում ու թույլ տաս գնալ այն ճանապարհով, որով ուզում է»,-ասաց նա:Դերասանական շնորհք Նարինեն ամենից շատ նկատում է փոքր աղջկա՝ Ադելի մեջ, թեև նշում է, որ այդ տարիքում, գրեթե, բոլոր երեխաներն էլ ունենում են նմանատիպ դրսևորումներ, քանի որ անկեղծ են ու ակտիվ: Դերասանուհին դժվարացավ առանձնացնել որևէ հարց, որ աղջիկներն իրեն ուղղել են այս ընթացքում՝ նշելով, որ հարցերն ու «ինչու»-ները, իսկապես, շատ են: Դրանց պատասխանները տրվում են մայր ու աղջիկներ մտերմիկ զրույցների ընթացքում, որոնք պարբերաբար լինում են իրենց ընտանիքում: «Գիշերը, երբ իրենք պետք է պառկում են քնելու, շատ ենք սիրում քննարկել օրվա իրադարձությունները, իրենց պարապմունքների, հարաբերությունների հետ կապված հարցերը, որպեսզի մեկը մյուսին չնեղացնեն»,-ասաց Նարինեն:

Մայրիկը նշեց, որ աղջիկներն ունենում են թեթև վեճեր, որոնք լինում են յուրաքանչյուր ընտանիքում, սակայն մայրիկի համար նվեր պատրաստելիս միասնական են։ Լինի ծննդյան օր, մարտի 8, թե ապրիլի 7, նրանք գեղեցիկ անակնկալ են մատուցում` իրենց ձեռքով պատրաստված բացիկով, բանաստեղծությամբ արտահայտելով մայրիկի հանդեպ սերը:Նարինեի խոսքով` թեև երեխաների ծննդով ամուսինների միջև սերն ամրապնդվում է, միայն դա բավարար չէ: «Ամուսինների սերն ամենօրյա աշխատանք է` իրար հանդեպ պետք է ուշադիր լինեն, հոգ տանեն միմյանց մասին: Շատ անգամ հոգսերը, կենցաղը խանգարում են այդ ամենին, բայց պիտի կարողանաս այնքան հասուն, գիտակից լինել, որ այդ ամենը չխանգարի ձեր երկուսին, ինչու չէ, երբեմն, ռոմանտիկ երեկոներ անցկացնելու, ևս մեկ անգամ ասելու, որ սիրում եք իրար: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այն, ինչ ունեք, սկսվել է երկուսիդ սիրուց, որը պետք է պահպանել: Եվ երբ երեխան տեսնում է, որ հայրն ու մայրն իսկապես սիրում են իրար, իրենք էլ, ունենալով ընտանիքի այդ մոդելը, իրենց համար գտնում են նման մեկին, ում հետ կանցկացնեն իրենց կյանքը»,-ասաց դերասանուհին: