Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Այժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԵկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Կնոջ օրգազմի 6 շքեղ տեսակ

Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով: Ընդ որում, հետաքրքրվում են թե՛ տղամարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները: Սեքսուալ տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմը նման է երգեհոնային բազմաշերտ երաժշտության, Բախի բազմաձայն ֆուգաների, նրբագույն շերտավոր աղանդերի ու բազմագործիք սիմֆոնիայի: Ու, ըստ այդմ, պետք է տեղյակ լինել, թե օրգազմի ինչ տեսակների է ունակ կինը: Ցավոք սրտի, համատարած է այն կարծիքը, որ կնոջ մոտ օրգազմը մի տեսակի է եւ տարբերվում է միայն ուժգնությամբ՝ ինչպես տղամարդու դեպքում: Մինչդեռ, կնոջ զարմանահրաշ օրգանիզմն ի վիճակի է տարբերակել մինչեւ 15 տեսակի օրգազմ: Անդրադառնամ դրանցից 6-ին, որոնց գեներացման դեպքում իգական սեռի զուգընկերները մինչեւ մոլեկուլները զգացված կլինեն:

 1. Ծլիկային օրգազմ

Ծլիկային օրգազմի համար պետք է երկու բան իմանալ. նախ, որ այն գոյություն ունի, երկրորդ՝ որտեղ է գտնվում ծլիկը: Գոյություն ունի ծլիկային օրգազմի երկու մակարդակ՝
*մակերեսային, որի դեպքում օրգազմատիկ զգացումները տեղային են՝ հենց ծլիկի շուրջ կենտրոնացած,
*խորքային, որի խթանումը սկսվում է ծլիկից, բայց վերջնական օրգազմը զգացվում է հեշտոցի շրջանում, երբ վերջինս ինտենսիվորեն կրճատվում է: Խորքային ծլիկայինը հեշտ է շփոթել վագինալ օրգազմի հետ: Տարբերությունն այն է, որ վագինալի համար պարտադիր չէ ծլիկի մասնակցությունը: Իսկ խորքային ծլիկայինը սկսվում է հենց ծլիկի անմիջական մասնակցությամբ: (Ավելի մանրամասն՝ այստեղ):

2. Վագինալ օրգազմ

Այս տեսակն առաջանում է բուն հեշտոցի (վագինայի) ներսում կիրառվող գրգիռներից: Ահա այստեղ ծավալվում է եռաձայն ֆուգան:

*G կետի օրգազմ. այս անզուգական կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա (այո, հեշտոցն ունի պատեր)՝ 2-3սմ խորության վրա: Ահա այս կետը գտնելու ու դրա ուղղությամբ աշխատանքներ տանելու դեպքում զիլ օրգազմ կարելի է ապահովել: Ուշադրություն. անփորձ կանանց դեպքում այս կետը կարող է պասիվ լինել ու կամաց-կամաց զարգացման կարիք ունենալ: Եվ կրկին ուշադրություն. G կետի փնտրտուքով արժե զբաղվել, երբ կինը զգալիորեն գրգռված է կամ գոնե ծլիկային օրգազմի արդեն հասել է:

*A կետի օրգազմ. հաջորդ կախարդական կետը տեղակայված է G կետից ավելի խորքում՝ 3 սմ հեռավորության վրա, էլի առաջնային պատին: Տղամարդկանց՝ տեղից բարդ կյանքն ավելի չբարդացնելու համար այսպես սահմանենք. եթե G կետին հասնելու համար անհրաժեշտ է մատները կիսով չափ հեշտոց ներմուծել, ապա A-ն երգեցնելու համար պետք է միջնամատը ողջ երկայնքով մտցնել հեշտոց: Միջնամատի ծայրի՝ փափուկ բարձիկի տակ կհայտնվի A կետն՝ իր ողջ հմայքով: Ուշադրություն. այս կետն ուռուցիկություն չունի, այն պարզապես միկրոտարածք է, որտեղ բազմաթիվ նյարդաթելեր են կենտրոնացած:

*«Խորխորատ». սա եւս մի խորքային կետ է՝ տեղակայված A կետի դեմ-դիմաց՝ հեշտոցի հետին պատի վրա: Պարզ լեզվով ասած՝ եթե կինը շրջվի մեջքով դեպի տղամարդը, եւ վերջինս միջնամատը ողջ երկայնքով ներմուծի հեշտոցի մեջ, ապա միջնամատի բարձիկի տակ կհայտնվի հենց «խորխորատը»: Այս կետից ստացվող օրգազմը թուլացնող, «անջատող» ու ճնշում իջեցնող էֆեկտ ունի: Ի դեպ, հաճախ, հենց այս կետի խթանման շնորհիվ են կանայք օրգազմի հասնում անալ սեքսի ժամանակ:

3. Խորքային վագինալ օրգազմ

Այս տեսակը նախորդ երեք հեշտոցային կետերի օրգազմների համագումարն է: Բանն այն է, որ G, A եւ խորխորատային կետերի օրգազմները գրգռման ալիքը չեն հանդարտեցնում, այլ միայն՝ ավելացնում: Երբ կինը մատների միջոցով G կետի օրգազմ է ստանում, նա ավելի է գրգռվում: Ճիշտ ժամանակն է կամ մատներով, կամ սեռանդամով սկսել մյուս երկու կետերի խթանումը: Վերը նշված օրգազմները մեկը մյուսից ուժգին ու շարունակական են: Սա նման է կասկադային ջրվեժի, որն ի վերջո բերում է ամենախորքային մակարդակի հաճույքի:

Օրգազմի այս ֆանտաստիկ տեսակը զգալու համար տղամարդու վիրտուոզ աշխատանքը բավական չէ. պետք է զարգացած լինեն կնոջ փոքր կոնքի ու հեշտոցի մկանները (հաթհա յոգան ու Կեգելի վարժությունները լավ են ծառայում այս ամենին): Խորքային վագինալ օրգազմն ապահովվում է մկանների ամենուժեղ կրճատումներով. որքան զարգացած են մկանները, այնքան վառ ու երկարատեւ է հաճույքը: Ի դեպ, այն կարող է մինչեւ 20-30 րոպե շարունակվել՝ անկախ նրանից՝ սեռական ակտն ընթացքի մեջ է, թե դադարել է: Այսինքն՝ այդքան րոպե օրգազմատիկ էներգիան չի կորչում, ինչպես, օրինակ, տղամարդու օրգազմի դեպքում:

4. Սքուիրթինգ (հեղուկ օրգազմ)

Սա օրգազմի եզակի ու հազվագյուտ տեսակ է: Սքուիրթինգ (squirting) տերմինն ու տեսարանին կարելի է հանդիպել առավելապես պոռնոգրաֆիկ տեսանյութերում: Կադրում երեւում է, թե ինչպես է կինն օրգազմի ժամանակ շատ ուժգին հեղուկի շիթ բաց թողնում: Բայց դիտողների մեծագույն մասը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ դա ինչ հեղուկ է եւ որտեղից: Սքուիրթինգը կապված է վերը նշված G կետի, ավելի ճիշտ՝ պարաուրետրալ գեղձերի խթանման հետ:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում. գրգռման ընթացքում այս գեղձերում հեղուկ է հավաքվում, ու նրանք սկսում են ուռչել: Հատուկ տեխնիկայով խթանման դեպքում գեղձերը կրճատվում ու մեծ ճնշմամբ դուրս են թողնում հեղուկը, արդյունքում տպավորիչ տեսարան ու զգացողություններ են ստացվում: Շատերը կարծում են, որ այդ հեղուկը դուրս է ցայտում հենց ուրետրայից՝ կնոջ միզածորանից, այսինքն՝ իբրեւ թե կինն ուղղակի ուժգին շիթով միզում է: Բայց՝ ոչ: Սա այլ հեղուկ է. բաղադրությամբ այն մոտ է տղամարդու սերմնահեղուկին ու ցայտում է ուրետրայի երկու կողքերի միկրոանցքերից, այլ ոչ` բուն ուրետրայից: Ցավոք, առանց նախնական մարզման այս օրգազմը կարող է զգալ աշխարհի բոլոր կանանց 2-3%-ը միայն:

5. Կրծքային օրգազմ

Ըստ կրծքային զգացողությունների՝ կանայք երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ում համար կրծքի փեթինգը հաճելի է, եւ նրանք, ովքեր տհաճություն են զգում կամ անտարբեր են: Կրծքային օրգազմը միանգամայն հնարավոր է, քանզի դրանց՝ մատներով ու լեզվով խթանումն արգանդի կրճատում է առաջացնում: Կնոջ մարմնի այս հատվածները կապված են միմյանց, ու օրգազմը, կարծես, լողում է վերեւ-ներքեւ՝ կրծքից դեպի որովայն ու հակառակը: Իսկ հաճելի, օրգազմատիկ զգացողություններն ապահովում է օքսիտոցինը՝ հաճույքի ու կապվածության հորմոնը. այն արտադրվում է պտուկների խթանումից:

6. Էմոցիոնալ օրգազմ

Սա օրգազմներից գեղեցկագույնն ու ամենահուզիչն է: Երեւի բոլոր կանայք էլ կմտաբերեն, որ երբեւէ որեւէ սեքս-զուգընկերոջ հետ զգացել են այն: Սեքսուալ կյանքում կա շրջան, երբ կինը դեռ չի կարողանում վագինալ օրգազմի հասնել, բայց շատ մոտ է դրան: Ու սեքսի ընթացքում գալիս է մի պահ, երբ կինը հանկարծակի լացում կամ անկառավարելի ծիծաղում է: Սա, իհարկե, վտանգավոր չէ: Ընդամենը նշանակում է, որ կինն էմոցիոնալ օրգազմ է ապրում:

Կնոջ օրգազմի տեսակների տեսությունն իմանալն, անխոս, խրախուսվում է, սքանչելի սեքսի համար պարտադիր է, բայց ոչինչ է փորձառության բացակայության դեպքում: Այնպես որ, կարդալ-կիրառել-կարդալ-կիրառել (չմոռանալ նաեւ դիդակտիկ նյութերի՝ պոռնոգրաֆիայի մասին)՝ ահա լիարժեք շղթայի բանաձեւը: