Քնած էի, գնդակի ձայնից վեր թռա, սրտիցս ցավ դուրս եկավ, ժամացույցն էլ կանգնեց. զոհվածի մայր
Armtimes.com-ը գրում է.
«Ցավս չի մեղմվել, ես մինչեւ հիմա չեմ հավատում, որ նա մահացել է, ինձ թվում է, որ գալու է: Ես գիտեմ, թե նա մինչեւ հիմա ծառայում է Արցախում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ որդու հետ վերջին անգամ 2016 թվականի մարտի 31-ին է խոսել:
«Ապրիլի 2-ին 3-ին երազումս իր ձայնն եմ լսել, վեր թռա, տղայիս ասեցի, որ ձայնն եմ լսել, ասաց, որ երազ եմ տեսել: Հետո 5-ին էլի վեր թռա, գնդակների ձայներ էի լսում, ականջներիս մեջ այդ ձայնը զրնգաց, սրտիցս 3 հատ ցավ դուրս եկավ: Դրանից հետո 7-ին զանգեցին, ասեցին՝ պատերազմ է: Կամավոր հաջորդ օրը գնացի Ղարաբաղ, բայց ինձ ճանապարհի կեսից հետ դարձրեցին, ես արդեն հասկացա... ապրիլի 4-ին էլ պատի ժամացույցը կանգնեց»,- պատմեց Անահիտ Հարությունյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում