Եվս մեկ հետաքրքիր գլուխկոտրուկ. ո՞ր տուփի մեջ է մեքենան, առաջին հայացքից շատ պարզ է, սակայն միայն 36%-ն է կարողանում ճիշտ պատասխան տալ...
Ամեն տուփ ունի իր պայմանը, և դրանցից միայն մեկն է ճիշտ։
Տուփ 1— Մեքենան այս տուփի մեջ է։
Տուփ 2— Մեքենան այս տուփում չէ։
Տուփ 3— Մեքենան 1-ին տուփում չէ։
Այսպիսով, որտե՞ղ է այն։

Լավ մտածեք մինչև ստորև ճիշտ պատասխանը կարդալը։
Ճիշտ պատասխանը՝ 2-րդ տուփում։
Ինչու՞։
Պատասխանը կարելի է գտնել բացառման սկզբունքով։ Մենք պետք է հիշենք, որ պայմաններից միայն մեկն է ճիշտ։ Եթե մեքենան լիներ 1-ին տուփում, ապա ճիշտ կլինեին և՛ առաջին, և՛ երկրորդ պայմանները։ Սակայն դա անհնար է, քանի որ մենք հիշում ենք, որ այս պայմաններից միայն մեկն է ճիշտ։ Եթե մեքենան լիներ 3-րդ տուփում, ապա նորից ճիշտ կլինեին և՛ 2-րդ, և՛ 3-րդ պայմանները։ Նշանակում է, որ մեքենան 3-րդ տուփում չէ։ Այդպիսով ապացուցվում է, որ մեքենան 2-րդ տուփի մեջ է։