Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. Կարապետյան
Ժամանց

Եգիպտական հորոսկոպ. 100 % ճշգրտություն, որը պարզապես ապշեցնում է. Ահա, թե ինչեր են ձեզ սպասվում

EnterTrain-ը ներկայացնում է եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի:

Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է…

Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

Այս նշանի ներկայացոիցիչները շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի նշանաբանն է՝ ավելի լավ է՝ անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում:

Նեղոսի գերբնական ունակությունը բժշկության շնորհն է: Եթե փորձեք, կարող եք ձեռքերով վերացնել գլխացավը և ազատել չար աչքից ու բացասական էներգետիկայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում:

Բնավորությունը՝ կենսուրախ և համբերատար եք, հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրի: Շատ խորաթափանց եք, ուստի մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Միշտ հայտնվում եք՝ որտեղ պետք է ձեր օգնությունը: Բայց դրա պատճառով հաճախ ձեզ օգտագործում են:

Դավաճանությունը չեք ներում, կատաղության գիրկն եք ընկնում և պահի ազդեցության տակ եք գործում: Դուք խորը ընտանեկան մարդ եք: Ձեր մտերիմներին առանձնակի նրբությամբ եք վերաբերվում: Աշխատում եք նրանց աջակցել բարի խոսքով և նոր սխրանքների դրդել:

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11)
Այս մարդիկ իմաստուն և լավատես են: Խմբում նրանք, որպես կանոն, առաջատար են: Ընտրում են մասնագիտությունը, որը թույլ է տալիս դրսևորել իրենց անձնական տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է:

Գովեք նրանց, և նրանք սարեր շուռ կտան: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է: Բնավորությունը՝ ձեր անսահման խարիզման գրավում է մարդկանց: Կարողանում եք համոզել և ճարտասանական տաղանդ ունեք: Բայց այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում:

Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք առաջնորդի, բայց ոչ դիկտատորի աուրա ունեք: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի:

Սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22)
Այս մարդիկ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ: Ռոմանտիկայից հեռու, նրանք միշտ պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնսիրողները:

Գերբնականությունը ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Ձես պես մարդու հետ ցանկացած հետախուզության գնալ սարսափելի չէ: Բնավորությունը՝ շատ հուզառատ եք, հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ եք տխուր վիճակից ուրախության անցնում:

Ձեզ դուր գալու համար պետք է ծով համբերություն ունենալ: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ պահպանում եք բացասական հույզերից: Սերը ձեր կյանքում մեծ տեղ ունի: Չնայած վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ հաղթելու և ձեր սիրելիի հետ ամուր միության մեջ հոգեկան հավասաակշռության հասնելու համար:

Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31)

Եթե այս նշանի ներքո եք ծնվել, շատ լավ խորհրդատու եք, բարի և նրբորեն զգացող մարդ: Գեբի հովանավորյալների մեջ շատ են հասարակական գործիչները, հոգեբանները, տեխնիկայի ոլորտի մասնագետները:

Գերբնաանությունը նրանում է, որ ձեր ձեռքի տակ ամեն ինչ ծաղկում է: Հենց սերմը ցանում եք, աճում է: Բնավորությունը՝ ավելի շուտ էներգիայի պակաս ունեք, ձեր դեպքում՝ ոչ մի շտապողականություն, ոչ մի ունայնություն:

Դուք զգայուն եք, տպավորվող և շատ գրավիչ: Ընկերները ձեզ այնքան են վստահում, որ եթե նույնիսկ չեք ուզում, ձեզ հետ խոսում են իրենց խնդիրների մասին՝ լիարժեք հավատով, որ ձեր խորհուրդը իրենց կյանքը դեպի լավը կփոխի: Սիրո մեջ փնտրում եք զգայուն, վստահող և էներգիայով լի մարդու:

Իզիդա (մարտի 11-31, հոկտեմբերի 18-29, դեկտեմբերի 19-31)

Իզիդայի գլխավոր էությունը սերն է: Նրա հովանավորյալներն իրենց շուրջը ջերմություն և նրբություն են սփռում: Բայց միաժամանակ հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում: Աստղերը նրանց համար հաջողություն են կանխատեսում տնտեսագիտության և մանկավարժության մեջ: Բոլորին հաջողություն եք բերում՝ ահա ձեր տաղանդը: Դուք երջանիկ թալիսմանի պես եք:

Բնավորությունը՝ դուք կենսուրախ եք, բաց, հավակնոտ: Ապրում եք ողջ ուժով, գեղեցիկ, էներգիայով լի, առանց նախապաշարմունքների և խղճի խայթի: Պաշտում եք նոր գրավիչ փորձարկումները: Դուք հանգիստ եք, դյուրահավատ, առատաձեռն, սիրում եք մարդկանց և նրանց անսահման վստահում եք:

Կարողանում եք երկար ժամանակ սիրել՝ ընտանեկան կյանքը զարդարում եք հաճելի անակնկալներով: Սակայն այնքան իդեալիստ եք, որ մի անգամ արժանի զուգընկեր չգտնելով՝ մարդկանցից հիասթափվում եք և նախընտրում եք ապրել «մենակ, քան ում հետ պատահի»:

 

Օսիրիս (մարտի 1-10, նոյեմբերի 27-դեկտեմբերի 18)
Այս աստվածությունը խորհրդանշում է նորացում, քանի որ երբեք չի մեռնում: Նրա հովանավորյալները հրաշալի բանախոսներ և կազմակերպիչներ են:

Գերբնական ունակություն է մարդկանց էությունը միանգաից տեսնելը: Թվում է՝ այդ մարդիկ կարողանում են կարդալ մյուսների մտքերը: Նրանցից հնարավոր չէ ոչինչ թաքցնել: Բնավորությունը՝ ձեր հետաքրքրասիրությունը ձեզ դրդում է նոր անսպասելի փորձարկումների: Դուք հավատում եք կյանքին և ինքնավստահ եք: Ամեն պահը լիարժեք ապրում եք՝ չվախենալով անհաջողության մատնվել: ձեզ համար միշտ պահեստային ուղի կա՝ ամեն ինչ շտկելու, նոր ավելի հուզիչ արկածների մեջ ընկնելու հնարավորություն:

Սակայն ձեր անզուսպ լավատեսությունն էլ հանգստի կարիք ունի, ուստի ժամանակ առ ժամանակ ընկճախտի մեջ եք ընկնում: Ձեր մեջ հաջողությամբ համադրում եք ուժն ու նրբությունը, կիրքն ու ալտրուիզմը: Ձեզ համար հաճախ ընկերությունը սիրուց ուժեղ է լինում:

Տոտ (ապրիլի 1-19, նոյեմբերի 8-17)
Նրա հովանավորյալները տարբերվում են մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ և վերլուծության և տրամաբանական մտածողության կարողությամբ: Տոտի մարդիկ կարողանում են հեշտությամբ տիրապետել հիպնոսի հնարքներին: Ում ասես ինչում ասես համոզելը նրանց հմաար խնդիր չէ: Միայն պետք է մարդու աչքերի մեջ նայել: Նրանք 5 վայրկյանում կարողանում են սուտը տարբերել ճշտից:

Բնավորությունը՝ հետաքրքրասիրությունը և նախաձեռնողականությունը ձեզ մղում են ամեն նորի և անհայտի որոնումների: Գրավիչ և համեստ մնալով՝ դուք համառորեն դիմանում եք բոլոր խոչընդոտներին, որոնք պատրաստել է կյանքը: Ամեն տեղ աշխատում եք ճշմարտությանը հասնել:

Ձեր առատաձեռնությունը կարող է համեմատվել միայն ձեր ազնվության հետ: Ամենուր և միշտ ձեզ ինչպես տանն եք զգում: Կարողանում եք խոսքի հետ աշխատել, մանկավարժական տաղանդ ունեք: Սիրո հարցում կարող եք ձեր զուգընկերոջը տալ ամեն լավագունը՝ վարպետորեն քողարկելով ձեր բոլոր թերությունները:

 

Անուբիս (մայիսի 8-27, հունիսի 29-հուլիսի 13)
Այս աստվածը իր հովանավորյալներին տվել է սև հումորի զգացում և բարդ իրավիճակներում ուրխախ պահեր գտնելու կարողություն: Այս մարդիկ սիրում են ուշ քնել և ուշ արթնանալ: Առանձնությունը նախնտրում են աղմկոտ ընկերախմբերից: Աշխատավայրում մենակ մնալով խնդրի հետ՝ կարող են շատ ավելի մեծ օգուտ բերել, քան թիմում աշխատելով:

Այս մարդկանց գերբնականությունը արդարություն հաստատելու տաղանդն է: Նա միշտ կպաշտպանի թույլերին և կպատժի մեղավորներին: Բնավարությունը՝ դուք ստվերը նախընտրում եք լույսից, մենակությունը ժողովրդականությունից… Շատերին առեղծվածային եք թվում: Ձեզ գնահատում են զգայունության, անկեղծության և հավատարմության համար:

Դուք մի քիչ իդելաիստ եք և շատ հուզական: Այդ պատճառով երբեմն ընկճախտի մեջ եք ընկնում: Բայց հնարավոր է՝ երբեմն հենց դա ձեզ օգնում է որոշ խնդիրներ լուծել: Դուք հրաշալի հոգեբան եք:

Դուք անդրդվելի եք և չեք փոխում մի անգամ ընդունած որոշումը: Դա որոշ խնդիրներ է առաջացնում սիրային հարաբերություններում: Հին վերքերը չեն ապաքինվում, ուստի դձեզ համար ժվար է հարազատ հոգի գտնել: Զուգընկերոջն ընտրում եք շատ զգուշությամբ:

Սեթ (մայիսի 28- հունիսի 18, սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2)
Այս նշանի մարդիկ չափազանց հավակնոտ են, հնարագետ, ինքնավստահ, համոզված են, որ իրենք ճիշտ են: Այդպիսի մարդիկ հախաճ քաղաքական գործիչ և իշխանության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյա են դառնում:

Նրանց գերբնականությունը դրսևորվում է, երբ սկսում են գուշակություն անել խաղաթղթերով, սուրճով կամ նույնիսկ ամպերով: Բնավորությունը՝ դուք նվաճող եք և համարում եք, որ խոչըդոտները հաղթահարելու համար են: Ուստի մշտապես դրանք փնտրում եք: Անցյալից չեք կառչում, հույսով դեպի ապագա եք նայում:

Ձեր անցյալի սխալներից սովորել չեք կարողանում, ուստի մշտապես ինչ-որ բան նորից եք սկսում, ստուգում եք ձեր կարողությունները, ինչ-որ մեկի հետ եք մրցում:

Ձեզ հաճախ թվում է, թե կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Տանել չեք կարողանում սահմանափակումները պրոֆեսիոնալ, սոցիալական և սիրային ոլորտներում: Ձեր եսասիրությամբ պաշտպանվում եք իրադարձություններից, որոնք կարող էին ցավ պատճառել ձեզ: Նախընտրում եք փախչել և թաքնվել՝ ձեր ազատությունը պահպանելու համար:

 

Բաստետ (հուլիսի 14-28, սպտեմբերի 23-27, հոկտեմբերի 3-17)
Այսպիսի մարդիկ գրավիչ են, նուրբ զգացողություն ունեն, իրավիճակը հասկանալու կարողություն: Իդեալական կին և մայր են: Հեշտությամբ հաջողության կհասնեն բոլոր մասնագիտություններում, որոնք կանացի են համարվում: Նրանք հրաշալի գործում են, կարում, համեղ պատրաստում: Գերբնականություն կարելի է համարել հանգստացնելու և սթրեսը վերացնելու նրանց կարողությունը: Նրանք զարմանալի կենսական դաշտ ունեն, որը ջերմացնում է բոլոր շրջապատողներին:

Բնավորությունը՝ դուք սովոր եք պաշտպանվել: Զգոնությունը ձեր ուժեղ կողմն է, բայց չափազանց զգուշավորությունը խանգարում է ճիշտ գնահատել իրավիճակը: Դուք պետք է հաղթահարեք ամոթխածությունը և բացվեք աշխահի առաջ, այդ դեպքում կյանքը շատ ավելի հետաքրքիր և լուսավոր կթվա:

Ձեր հմայքը և բնական գրավչությունը, դիվանագիտական հմտությունները և առատաձեռնությունը գրավում են մարդկանց: Խորաթափանց եք, լավ զարգացած ինտուիցիա ունեք, տակտի զգացում:

Սիրո մեջ փնտրում եք զուգընկերոջ, որը կկարողանա գնահատել ձեր զգայնությունը և հուզականությունը: Ձեր սիրելիներին շրջապատում եք առանձնակի ուշադրությամբ, անսահման սիրով:

Հոր (մայիսի 1-7, ապրիլի 20-30, օգոստոսի 12-19)
Հորի հովանավորչության տակ ծնվածները ստեղծված են թռիչքի համար: Նրանք հրաշալի երևակայություն ունեն, հրաշալի ինքնադրսևորվում են արվեստի ոլորտում: Նրանք դառնում են լավ կենսաբաններ ու կենդանաբաններ, կենդանի վարժեցնողներ:

Նրանց գերբնականությունն այն է, որ կարողանում են հասկանալ կենդանիների լեզուն: Կատուները և շներն ուրախությամբ արձագանքում են նրանց հրահանգներին: Կարող են քնքշանքով և ուժով շրջապատել ցանկացած կենդանու: Ձեզ գնահատում են կենսուրախության, մեծահոգության և առողջ պրագմատիզմի համար:

Դուք ձեր նպատակները հստակ տեսնում եք, ուստի չպետք է խնդիր լինի դրանց հասնելու հարցում: Արարիչ հոգի ունեք, չեք վախենում դժվար աշխատանքից: Սիրում եք ռիսկ և չեք փախչում պատասխանատվությունից: Միշտ ինքնավստահ եք:

Բնավորությունը՝ սիրում եք կառավարել, ամեն ինչ վերահսկել: Չափազանց տակտով չեք: Պետք է աշխատեք համբերության և դիվանագիտության վրա: Լիովին ընդունակ եք սիել առաջին հայացքից: Բայց այդպիսի սերն ակնթարթային է: Տարիքի հետ ավելի կայուն կդառնաք ձեր զգացմունքներում:

Սեկմետ (հուլիսի 29-օգոստոսի 11, հոկտեմբերի 30-նոյեմբերի 7)
Եթե այս նշանի ներքո եք ծնվել, ըստ ամենայնի, մեծ հեղինակություն ունեք մարդկանց շրջանում, պահանջկոտ եք ձեր և մյուսների հանդեպ: Նույնանման տաղանդավոր կլինեք բոլոր մասնագիտություններում, որոնց դեպքում պետք է շատ շփվել մարդկանց հետ և կարևոր որոշումներ ընդունել: Գերբնական է թվում ձեր հաջողակությունը: Կարողանում եք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Ցանկացած գործում հաջողությունը ձեզ կուղեկցի:

Բնավորությունը՝ դուք կրքոտ եք, անկոտրում, հպարտ: Միշտ շատ ընկերներ ունեք, թեև շատ ներողամիտ չեք շրջապատողների հանդեպ: Ձեզ լավ եք վերահսկում, ուստի հազվադեպ եք սխալներ անում: Սակայն ձեր հպարտ արտաքինի տակ թաքնված է ազնիվ, զգայուն, զգուշավոր բնույթ: Չափազանց պերֆեկցիոնիստ լինելով՝ դուք միշտ դժգոհ եք մնում: