Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաԱսա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համըՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՄոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանում«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից ենԱյսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան
Հասարակություն

Երևանում 20-ամյա փրկարարը «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

20-ամյա Ազատ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել մի արարքի համար, որի որակումը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում է հայտնվել քրեական օրենսգրքում, և որը առաջիկայում կարող է ավելի հաճախադեպ դառնալ:

Ազատ Ն.-ն մեղադրվել է էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի միջոցով 14-ամյա աղջկա նկատմամբ «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի «Ֆեյսբուք» կայքով հանդես գալով «Անհայտ արվեստագետ» օգտատիրոջ տվյալներով, ապա՝ «Whats up» ծրագրով՝ Ազատ Ն.-ն իր համար ակնհայտ 16 տարին չլրացած՝ 2002 թվականի հոկտեմբերին ծնված աղջկա՝ Վերայի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ՝ ուղարկել է պոռնկագրական լուսանկարներ, սեքսուալ բնույթի թեմաներով զրույցներ է վարել՝ «նպատակ ունենալով գրգռել աղջկա սեռական բնազդն ու առաջացնել անառողջ սեռական հետաքրքրություն»:

Դատարանում ամբաստանյալը միջնորդել է քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:

Մեղադրողը, տուժող աղջիկն ու վերջինիս օրինական ներկայացուցիչը չեն առարկել գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Ամբաստանյալ Ազատ Ն.-ն դրական է բնութագրվել ուսումնական հաստատության կողմից՝ նա, պարզվել է… ապագա փրկարար է, սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ազատ Ն.-ի կողմից ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստական հանգամանքներին, անհրաժեշտ է համարել պատժի միջոցով «ուղղել» Ազատ Ն.-ին ու կանխել հետագա հնարավոր հանցագործությունները՝ այդ կերպ նպաստելով ամբաստանյալի իրավահպատակ վարքագծի ձևավորմանն ու նրա վերասոցիալականացմանը:

Ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել քրեաիրավական ներգործության միջոց, որն անմիջականորեն պետք է ներգործի ամբաստանյալի վրա՝ ունենալով կանխարգելիչ բնույթ:

Դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ պետք է նշանակվի իրական պատիժ, որը նա պետք է կրի:

Քրեական գործով քաղհայից պահանջ չի ներկայացվել, դատական ծախսեր չեն արձանագրվել:

Ընդհանուր իրավասության դատարանը Ազատ Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6 –րդ կետով և դատապարտել է 2 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Ազատ Ն.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի: