Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԽմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելՀայաստանի եվրասիական ընտրությունը ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. Թրամփ
Հասարակություն

Երևանում 20-ամյա փրկարարը «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

20-ամյա Ազատ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել մի արարքի համար, որի որակումը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում է հայտնվել քրեական օրենսգրքում, և որը առաջիկայում կարող է ավելի հաճախադեպ դառնալ:

Ազատ Ն.-ն մեղադրվել է էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի միջոցով 14-ամյա աղջկա նկատմամբ «ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ» կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության միջոց հանդիսացող համացանցի «Ֆեյսբուք» կայքով հանդես գալով «Անհայտ արվեստագետ» օգտատիրոջ տվյալներով, ապա՝ «Whats up» ծրագրով՝ Ազատ Ն.-ն իր համար ակնհայտ 16 տարին չլրացած՝ 2002 թվականի հոկտեմբերին ծնված աղջկա՝ Վերայի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ՝ ուղարկել է պոռնկագրական լուսանկարներ, սեքսուալ բնույթի թեմաներով զրույցներ է վարել՝ «նպատակ ունենալով գրգռել աղջկա սեռական բնազդն ու առաջացնել անառողջ սեռական հետաքրքրություն»:

Դատարանում ամբաստանյալը միջնորդել է քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:

Մեղադրողը, տուժող աղջիկն ու վերջինիս օրինական ներկայացուցիչը չեն առարկել գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Ամբաստանյալ Ազատ Ն.-ն դրական է բնութագրվել ուսումնական հաստատության կողմից՝ նա, պարզվել է… ապագա փրկարար է, սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Ազատ Ն.-ի կողմից ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստական հանգամանքներին, անհրաժեշտ է համարել պատժի միջոցով «ուղղել» Ազատ Ն.-ին ու կանխել հետագա հնարավոր հանցագործությունները՝ այդ կերպ նպաստելով ամբաստանյալի իրավահպատակ վարքագծի ձևավորմանն ու նրա վերասոցիալականացմանը:

Ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել քրեաիրավական ներգործության միջոց, որն անմիջականորեն պետք է ներգործի ամբաստանյալի վրա՝ ունենալով կանխարգելիչ բնույթ:

Դատարանը որոշել է, որ Ազատ Ն.-ի նկատմամբ պետք է նշանակվի իրական պատիժ, որը նա պետք է կրի:

Քրեական գործով քաղհայից պահանջ չի ներկայացվել, դատական ծախսեր չեն արձանագրվել:

Ընդհանուր իրավասության դատարանը Ազատ Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 6 –րդ կետով և դատապարտել է 2 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Ազատ Ն.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի: