Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան
Հասարակություն

Երևանում երիտասարդը «սեռական կարիքները հոգալու համար» հետևել է Դոնարային ու նրա աչքի առաջ զբաղվել ձեռնաշարժությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Տիգրան Ա.-ն Դոնարա Ե.-ի (անունը փոխված է) ներկայությամբ առնանդամը տաբատից հանելով՝ կատարել է ձեռնաշարժություն:

Նույն գործողությունը, ըստ մեղադրանքի, Տիգրան Ա.-ն 2017 թվականի նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, կատարել է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Էռնա Մ.-ի ներկայությամբ, ինչպես նաև՝ 2017 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, նույն բանը կատարել է նույն շենքում՝ նույն կնոջ ներկայությամբ:

Տիգրան Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է մեղմ վարվել իր նկատմամբ:

Դատարանում Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի ամռանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հայաստան է վերադարձել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին:

Դրանից հետո՝ մինչև նոյեմբերի վերջերը, պարբերաբար՝ շուրջ 10 անգամ, եղել են դեպքեր, որ փողոցով քայլելիս տեսել է որևէ կնոջ, որն իրեն դուր է եկել:

Քանի որ ինքը չի իմացել՝ ինչպես կարելի է քաղաքավարի կերպով մոտենալ կնոջը, ուստի իր սեռական կարիքները հոգալու համար հետևել է այդ կնոջը, քայլել է այնքան, մինչև կինը մտնի որևէ շենքի շքամուտք:

Այնտեղ ինքը կանգնել է որոշ հեռավորության վրա, նայել է կնոջ դեմքին, իջեցրել է տաբատն ու վարտիքը, կնոջ աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Քանի որ կանանց ընտրել է «պատահականության սկզբունքով», չի հիշում նրանց բնակության ստույգ վայրերը բայց բոլոր դեպքերն էլ Արաբկիրի շենքերում են եղել:

Ինքը որևէ աղջկա չի սպառնացել, որևէ բան չի պահանջել: Եղել են դեպքեր, որ աղջիկները բղավել են, իսկ ինքը վախեցել ու փախել է…

Տուժող Դոնարա Ե.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում ինքը հասել է իրենց շենքին ու նկատել է, որ մի երիտասարդ հետևում է իրեն:

Արագացրել է քայլերը, մտել է շքամուտք, մոտեցել է վերելակին, սեղմել է կանչի կոճակը:

Անծանոթ երիտասարդն իր կողքով անցել, բարձրացել է աստիճաններով, կանգնել է առաջին և երկրորդ հարկերի միջնամասում: Ինքը հասկացել է, որ մի բան այն չէ:

Երիտասարդը շրջվել է դեպի իրեն, դանդաղ մոտեցել է: Ինքը նկատել է, որ նրա տաբատի շղթան արձակված է, սեռական օրգանը հագուստից դուրս է, նա զբաղվել է ձեռնաշարժությամբ: Ինքը բղավել է, ասել է, որ ոստիկանություն է զանգում: Երիտասարդը դուրս է եկել շքամուտքից ու փախել է:

Այդ պահին բացվել են վերելակի դռները, ինքը տուն է գնացել:

2017 թվականի դեկտեմբերի 1-ին համացանցում նկատել է ոստիկանության տեսանյութը, ճանաչել է իրեն հետապնդած երիտասարդին, ինչից հետո դիմել է ոստիկանություն:

Տուժող Էռնա Մ.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում դուրս է եկել տանից, ցանկացել է աստիճաններով իջնել: Առաջին և երկրորդ հարկի աստիճանահարթակին կանգնած էր մի անծանոթ երիտասարդ՝ 25-30 տարեկան: Նա ուշադիր նայում էր իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, այդ երիտասարդը արտասովոր ոչինչ չէր անում:

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, տանից դուրս է եկել, որ գնա աշխատանքի: Նորից առաջին և երկրորդ հարկերի միջև եղած աստիճանահարթակին տեսել է նույն երիտասարդին, ով տաբատն իջեցրել էր, իրեն նայելով՝ ձեռնաշարժությամբ է զբաղվել:

Ինքն անմիջապես առանց ձայն հանելու բարձրացել է տուն: Մի քանի րոպե անց նորից դուրս է եկել, շքամուտքում արդեն հիշյալ երիտասարդին չի տեսել:

Նոյեմբերի 13-ին, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում տանից դուրս է եկել աշխատանքի գնալու, շքամուտքի նույն հատվածում տեսել է նույն երիտասարդին: Նա դարձյալ ուշադիր իրեն էր նայում ու ձեռնաշարժությամբ էր զբաղվում: Ինքը բղավել է, նա վախեցել ու փախել է:

Այդ երիտասարդին հետագայում տեսել է համացանցում տեղադրված տեսանյութում ու դիմել է ոստիկանություն:

Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել երեք դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտել է 90 հազար դրամ տուգանքի: