Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնին
Ժամանց

Էդգար Իգիթյանն այնպես է դերի մեջ մտել, որ իսկապես և շատ ուժգին հարվածել է Իննա Խոջամիրյանին և հարվածն անհետևանք չի մնացել

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։

Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։

«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։

Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։

Եթե առաջին ֆիլմում Իննան մարմնավորում էր սահմանամերձ գյուղում ապրող սիրահարված աղջկա, երկրորդ ֆիլմում իր կերտած հերոսուհին տրամագծորեն տարբերվում է։ Դերասանուհին չի ցանկանում կերպարներից որևէ մեկն առանձնացնել։ Ասում է` հետաքրքիր է յուրաքանչյուր կերպար, որը խաղում է։ Կարծում է` անհետաքրքիր կերպար չկա, ամեն կերպարի մեջ կարելի է համ ու հոտ ավելացնել. «Սխալ կլինի որոշել, թե որ կերպարն է ավելի հետաքրքիր։ Եթե ռեժիսորն ու պրոդյուսերը հարմար են գտնում, որ ես կարող եմ այս կամ այն, կամ էլ արդարացնել և՛ այս, և՛ այն կերպարները, շատ քիչ հավանական է, որ կերպարն ինձ համար կարող է անհետաքրքիր լինել»։

Ֆիլմի շարունակության դեպքում հանդիսատեսը, տեսնելով նույն դերասանին, ակնկալում է կերպարի շարունակություն։ Իննան վստահ է` կերպարային ասոցացիաներ չեն լինի։ «Կերպարներն ինքնին տարբեր են, ես էլ իմ հերթին փորձել եմ ամեն կերպ Շուշանիկին զատել Մանեից։ Այս ժամանակահատվածն ինձ համար բավականին շահարկային է դերասանական խաղի տեսանկյունից։ Այժմ եթեր է հեռարձակվում «Էլենի օրագիրը», մարտի 12-ից եթերում «Սահմանին 1»-ն է, որտեղ Շուշանիկին եմ մարմնավորում, իսկ ապրիլի 2-ից եթերում կլինի «Սահմանին 2»-ը, որտեղ արդեն Մանեն եմ։ Թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողի համար ստուգիչ փորձ է՝ ինձ միանգամից 3 կերպարներում տեսնելու։ Ամեն կերպարին յուրովի եմ մոտեցել, չնայած ամեն անգամ նայելիս թե՛ Շուշանի, թե՛ Էլենի վրա անընդհատ շտկումների տեղ եմ տեսնում, բայց, ըստ իս, կերպարները ստացված են։ Մանեին մարմնավորել եմ, բայց դեռ չեմ դիտել. անհամբեր եմ... չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հեռարձակման օրերն եմ հաշվում»,– ոգևորությամբ ասաց Իննան։

Դերասանները մեծ ոգևորությամբ են խոսում «Սահմանին» ֆիլմում մասնակցության մասին` նշելով, որ տարբերվում էր աշխատանքի որակով։ Իննան շեշտեց, որ սիրում է յուրաքանչյուր նախագիծ, որտեղ ներկայանում է, սակայն «Սահմանին»–ից մեծ սպասելիքներ ունի։

«Իսկապես, չեմ կարող նկարագրել։ Բոլոր նախագծերում, որտեղ մասնակցություն եմ ունեցել, մեծագույն սիրով եմ աշխատել, ինչպես և անում եմ ներկա պահին։ Սակայն այն սպասումներն ու ապրումները, որ ունեցել եմ «Սահմանինի» երկու եթերաշրջաններում էլ, չեմ կարող բացատրել... Առավոտյան ժամը 5–ին անձնակազմը կազմ–պատրաստ «Շանթ» հը-ից շարժվում էր քաղաքից դուրս` հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Շոգի, ցրտի, պատահել է, անբարենպաստ արտաքին պայմանների մեջ հսկայական անձնակազմից ոչ ոք ոչ մի օր ոչ մի հոգոց չհանեց ու չտրտնջաց։ Իմ մասնակցությունն այս նախագծում լավագույն առաջարկն էր երբևէ, և եթե հնարավորություն լիներ ևս մեկ անգամ վերսկսել այն, ես նոր` ավելի մեծ ջանք ու եռանդով կանցնեի նույն ճանապարհը` գուցեև ընդառաջ գնալով ավելի ծանր պայմանների։ Ինչ խոսք, կնոջ համար մեծ կամք ու աշխատանք է պետք ոչ միայն հողերի ու թաց մացառուտների միջով սողալու, դիպուկահարի ծանր զենքը ձեռքին կիլոմետրեր վազելու, այլև նույնիսկ զինվորական համազգեստ, մինչև այդ երբեք չփորձած, բոլորովին ուրիշ կոշիկներ հագնելու համար»,– պատմեց դերասանուհին, ով չէր կարող նկարահանումների ընթացքում որևէ պատահարի մեջ չընկնել:)

Մշտապես փորձությունների կիզակետում հայտնվող դերասանուհուն այս անգամ «դժբախտ պատահարն» այցելել է նկարահանման վերջին օրը։ «Իհարկե, պատահարներն ինձնից անպակաս են, ցավոտ, բայց ուրախ ու հիշարժան։ Նկարահանման վերջին օրը խաղընկերս ՝ Էդգար Իգիթյանը, ռազմական հեռադիտակով պատահմամբ շատ ուժեղ հարվածեց քթիս... Հիշում եմ, որ ցավից գալարվում էի գետնին՝ հողերի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «աչքերիս դեմը սևացել էր»։ Անձնակազմը ևս վախեցել էր, խառնաշփոթ ստեղծվեց։ Պարադոքս է, բայց պատահարն իմ հիշողություններում որպես ջերմ ու զավեշտալի իրողություն է տպվել»,– ժպիտով հիշեց դերասանուհին։