Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը
uncategorized

Չի բացառվում, որ «Սանիթեքը» լուծարման մասին հայտարարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սանիթեք» ՍՊԸ–ի դեմ դատարաններում 15 գործ է լսվել: Դրանց «շքերթը» սկսվել է դեռևս 2016 թվականից, բայց զարմանալիորեն դատական նիստերն ընթանում են բավականին մեծ ինտերվալներով: Որոշ դեպքերում, երկու տարի անց, թեև արդեն հրապարակվել են վճիռներ, սակայն «Դատալեքս» որոնողական համակարգում դրանք չկան:

Ի դեպ, ընկերության դեմ ուղղված դիմումները հիմնականում խախտված իրավունքները վերականգնելու, գումարի բռնագանձման և վնասի հատուցման պահանջների մասին են: Հայցվորները ոչ միայն անհատներ են, այլև կազմակերպություններ:

«Անուշ լինի» ՍՊԸ–ի բողոքի մասին դատարանի որոշումը հրապարակելու օրը նշված է եղել 2018 թ–ի մարտի 15, սակայն, մինչ օրս վճռի էլեկտրոնային տարբերակը հրապարակված չէ, իսկ նույն ընկերության ներկայացրած մեկ այլ հայց կարճվել է, հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության դիմումը «Սանիթեքի» մեքենայի պատճառով վթարված մեքենայի տիրոջը ապահովագրական ընկերության կողմից վճարված գումարի բռնագանձման մասին է, որը դատարանը մերժել է: Սրանից սակայն չի վհատվել ապահովագրական ընկերությունը և մեկ այլ դիմում էլ ներկայացրել է Արագածոտնի մարզի դատարան:

Գործը թեև վարույթ է ընդունվել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն այս պահին դատաքննությունը դեռևս շարունակվում է: «Ռոսգոսստրախի» մեկ այլ նույնատիպ գործ ընթացքի մեջ է: Ուշագրավը սակայն այն է, որ 2017 թվականի նոյեմբերի 27–ին վարույթ ընդունված այս գործի քննությունը նշանակվել է 2018 թվականի հունիսի 12–ին, այսինքն՝ 7 ամիս անց:

«Սանիթեքի» դեմ հայցերից ուշագրավ է նաև ընկերությունից գումարի բռնագանձման և անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չեղյալ համարելու պահանջը: Այս հայցի ապահովման համար դիմող կողմը դատարանին միջնորդել է արգելանք դնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա, ոը զարմանալիորեն բավարարվել է:

Չի բացառվում, որ վերջին դիմումով «Սանիթեքը» փորձել է ինքն իրեն ապահովագրել դատարաններում գումարի բռնագանձման այլ պահանջներից խուսափելու համար, քանի որ անցյալ տարվա նոյեմբերի 6–ին վարույթ ընդունված գործով գումարների վրա արգելանք դնելու պահանջը շատ շուտ բավարարվել է, իսկ հաջորդ դատաքննության օրը մինչ օրս նշանակված չէ: Սա էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ «Սանիթեքը» փորձել է իր հաշվին եղած գումարները սառեցնել, այլ դատական վճիռների կատարումն անհնարին դարձնելու համար:

2017 –ի մարտին սկսված մեկ այլ գործ էլ կարճվել է 7 ամիս անց: Գործով հաշտության համաձայնագիր է կնքվել, մոտ 2 մլն 321 հազարի պարտքը «ջրվել է», չնայած որ «Սանիթեքը» համաձայնվել է վճարել 2 մլն դրամը:

Ամփոփելով ասվածը ընդգծենք, որ ստացվում է, որ «Սանիթեքի» գործերը գնալով վատանում են և չի բացառվում, որ կարճ ժամանակ անց, կքննարկվի նաև ընկերությունը լուծարելու մասին: Ստացվում է, որ իրոք, Հայաստանում փոխշահավետ գործարքների մասին երազել և բիզնես անելը խաղ ու պար չէ: Եվ այս ֆոնին ուզում ենք, որ Հայաստան ներդրողներ գան ու ներդրումներ անեն: Վատ երազանք չէ, մնում է այն իրականացնողներ գտնել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում