Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել
Վիդեո

Փախչել հնարավոր չէր. խուճապ, աղմուկ, կրակ, փակված դռներ. Կեմերովոյի աղետը (տեսանյութեր)

Լուսանկարի աջ անկյունում՝ կենտրոնում, Վիկտորյան է, նրա մայրը ազգությամբ հայուհի է, տեսանյութում դեպքի մասին պատմում է մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը: Վիկտորյան 7 համադասարանցիների հետ շարունակում է մնալ այն անհետացած երեխաների շարքում, որոնց մարմինները դեռեւս չեն գտնվել:

Լուսանկարի ներքեւի ձախ անկյունում ընտանիքն է, որը հրդեհի խուճապի ժամանակ ծխացող սրահում կորցրել է իրար, 3 երեխաներն ու նրանց մայրը ողջ-ողջ այրվել են:

Տեսանյութում խուճապն է, որը սկսվել է հրդեհի բռնկումից հետո, փակված դռների պատճառով ներսում գտնվող երեխաները վախեցած են, սարսափահար, մարդիկ կորցրել են երեխաներին ու մտերիմներին, դուրս գալ հնարավոր չէ…

Երեխաներից մեկը չի կարող հասնել մորը, որը մնացել է փակ դռան հետեւում, բոլորը օգնություն են կանչում հրդեհվող կինոսրահից՝ չկարողանալով դուրս գալ:

Տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են ու ծխահարվել, զոհերի թիվը 63 է, հիվանդանոցներում 80-ից ավելի հոսպիտալացվածներ կան:

Հրդեհի բռնկումը սկսվել է չորրորդ հարկում՝ մանկական խաղասենյակում՝ բատուտի մոտից ու արագությամբ տարածվել, հակահրդեհային ազդանշանները չեն գործել, հրդեհային համակարգերը եղել են խափանված:

Կրակը տարածվել է չորրորդ հարկի 3 կինոսրահներում, որոնցից 2-ում մուլտֆիլմի պրեմիերա է եղել, այն դիտելու են եկել երեխաներ՝ դասարաններով: Երեխաները զանգել են հարազատներին, հայտնել կատարվածի մասին, լացակումաց ասել, որ սիրում են բոլորին ու հրաժեշտ տվել:

Տարհանման աստիճանները, ելքերն ու կինոսրահների դռները արգելափակված են եղել, ծխացող ու այվող տարածքից դուրս գալը եղել է անհնարին, մեծերն ու երեխաները տեսել են այրվող մարդկանց, զգացել մահվան շունչը մոտիկից: Ոմանք հասցրել են տանիք բարձրանալ՝ նախքան դռների արգելափակվելը, սակայն շուրջ 40 րոպե անց են հայտնվել փրկարարական սանդուղքները:

Երկրորդ տեսանյութում՝ կրակին զոհ դարձած երեխաներն են, նրանց լուսավոր պատմություններն ու կարճ կյանքի անհավատալի ավարտը:

Ի թիվս այրվածքներ ստացածների ու հիվանդանոց տեղափոխվածների, 3 դպրոցահասակ երեխաներ հոգեկան խանգարումներ են ստացել՝ ծանր սթրեսի հետեւանքով, նրանց նշանակվել է հոգեբուժական-հոգեբանական համալիր բուժում: Բժիշկներն ասել են՝ բուժվող խանգարումներ են: