Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Տավուշի մարզի համայնքներից մեկի բնակիչ Սաշիկ Քոսակյանը սողոսկել է թերզարգացած 64-ամյա Վարդուհու տուն, ալյուրի դատարկ պարկը քաշել գլխին, բռնաբարել

Մտավոր հետամնացություն, հաշմանդամություն ունեցող անձինք ավելի խոցելի են և շատ դեպքերում կարող են անպատիժ ու շարունակաբար բռնության ենթարկվել …նաև իշխանության անգործության պատճառով կամ դառնալ գործիք ոմանց ինչ-որ բան պարտադրելու համար…

2016թ. ապրիլին, գիշերվա ժամը 22.00-ից 23.00-ն ինչ-որ բեղավոր անձ ներթափանցել է Տավուշի մարզի համայնքներից մեկի բնակիչ, թերզարգացած 64-ամյա Վարդուհու (անունը փոխված է) տուն, ալյուրի դատարկ պարկը քաշել գլխին, բռնաբարել: Այդ ընթացքում տուժողը հարցրել է՝ ո՞վ է, բռնաբարողը պատասխանել է՝ Սաշիկ Քոսակյանն է, և «գործը» կիսատ թողած՝ հեռացել…

Զավեշտալի նկարագրությամբ այս դեպքից հետո տուժողի՝ մտավոր հետամնաց աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) զանգահարել է համայնքի ղեկավար Սերոժին (անունը փոխված է), ում պատկանող ֆերմայում աշխատում են մայր ու աղջիկ, և տեղեկացրել դեպքի մասին: Ասել են, որ ուզում են ոստիկանություն դիմել: Համայնքապետ Սերոժն էլ տարել է թաղային «ընկեր Քոսակյանի» մոտ:

Քոսակյանը կիսատ-պռատ քննություն է արել, Քոսակյան ազգանունը դարձել է Գրիգորյան, ապա՝ հարևան գյուղի Գարիկ (անունը փոխված է), ու գործը փոխանցվել վերահսկող դատախազին: Դատախազ Ներսես Չիլինգարյանն էլ թերի վերահսկել է, բերել դատարան:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը կայծակնային արագությամբ՝ 1 օրում, բայց ոչ արագացված քննության կարգով, «անմարդկային» դատավճիռ է կայացրել. «բեղավոր Սաշիկ Քոսակյանի» փոխարեն պատիժ է նշանակել հարևան գյուղի ավտոմեխանիկ, «անբեղ Գարիկի» նկատմամբ: Նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ բռնաբարության, և 50․000 դրամ տուգանքի՝ ապօրինաբար ուրիշի տուն մուտք գործելու համար:

Գարիկը չի ընդունում մեղադրանքը և վերաքննիչ բողոք է բերել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ՝ խնդրելով արդարացնել իրեն՝ դատա-հոգեբուժական-հոգեբանական փորձաքննության ենթարկելով տուժողին, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, քանի որ դատավճիռը հիմնված է մտավոր հետամնացություն ունեցող՝ տուժողի և նրա դստեր հակասական ցուցմունքների, թերի և համապատասխան փորձաքննություններով ամբաստանյալի մասնակցությունը չհաստատած ապացույցների վրա:

Եվ այսպես. Տավուշի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Գարիկը 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22.00-ից մինչև 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել հարևան գյուղի բնակչուհի, 64-ամյա Վարդուհու առանձնատուն, տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է Վարդուհու գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ: Այնուհետև նրան մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Մերժում ստանալով ՝ Վարդուհուն հրել գցել է ննջասենյակի ձախ պատին կից մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և վերջինիս կամքին հակառակ բռնության գործադրմամբ շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Լսելով դրսից եկող ոտնաձայները՝ բռնաբարողը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում:

Այնուհետև տուժող Վարդուհու աղջիկը՝ Կարինեն, լսելով մոր ձայնը և մտնելով ննջասենյակ, տեսել է Գարիկին և հարցրել, թե ո՞վ է և ի՞նչ է անում իրենց տանը: Արամ Սարգսյանը ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է:

Տուժող Վարդուհին դատաքննական ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալին չի ճանաչում, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը իրենց տանը:
Ինքն աշխատում է իրենց համայնքի ղեկավարի ֆերմայում՝ որպես կովապահ: 2015թ. ապրիլի 15-ին երեկոյան վերադարձել է տուն, ջուր է տաքացրել, որ գլուխը լվանա: Ջուրը թափելու պահին ինչ-որ մեկը հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ…

Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:

Դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք է գնացած եղել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Աղջկա ոտնաձայները լսելով՝ ամբաստանյալը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել մանկական մահճակալի հետևում: Այդ ընթացքում ինքը հագել է շորերը: Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը և ներս մտել: Տեսնելով ամբաստանյալին՝ հարցրել է՝ ինչ գործ ունի այդտեղ: Նա ոչինչ չի պատասխանել, առաջ է եկել, հարվածել աղջկա գլխին և դուրս թռել սենյակից: Իրենք շատ վախեցած և հուզված են եղել: Այդ ամենը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.30-ից 22.00-ի սահմաններում: Աղջիկն անմիջապես զանգահարել է գյուղապետ Սերոժին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Հաջորդ առավոտյան նա իրենց տարել է թաղային ոստիկանի մոտ…

Ինքը հարյուր տոկոսով կարող է ասել, որ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Գարիկը: Այն ժամանակ նա բեղեր է ունեցել, հետո մաքրել է բեղերը, որպեսզի ինքը առերեսման ժամանակ չճանաչի նրան, սակայն ինքը ճանաչել է:

Սակայն տուժող Վարդուհու դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին. ըստ այդմ՝ դեպքը եղել է երեկոյան՝ մոտավորապես ժամը 22.00-ից 23.00-ի սահմաններում… անծանոթը պարկը իր գլխին հագցնելուց հետո իրեն տարել է դեպի ննջասենյակի կողմ և այնտեղ պարկը հանել գլխից: Սենյակում նոր տեսել է այդ մարդուն. նա իրեն անծանոթ է եղել, չի ճանաչել նրան: Դրանից հետո տղամարդն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, իսկ ինքը մերժել է՝ ասելով, որ չի ցանկանում: Նա իրեն գումար է առաջարկել, սակայն ինքը պատասխանել է, որ այդ հարամ փողն իրեն պետք չէ… Նա ձեռքերով հարվածել է իր դեմքին, հրել, գցել է մահճակալի վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ… Սեռական հարաբերության հետ միաժամանակ նա խոսել է իր հետ՝ ասելով, որ ինքը հարևան գյուղի բնակիչ Սաշիկ Քոսակյանն է, իսկ իր տունը գտնվում է մանկապարտեզի մոտ… Այնուհետև դրսից ոտնաձայներ են լսվել, որը լսելուն պես այդ տղամարդը դադարեցրել է սեռական հարաբերությունը, ոտքի է կանգնել և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում… Սենյակ է մտել աղջիկը՝ Կարինեն և տեսնելով այդ տղամարդուն՝ հարցրել, թե ինչ գործ ունի նա իրենց տանը: Աղջիկը նույնպես նրան չի ճանաչել և այդ հարցից հետո այդ տղամարդը բռնել է նրա պարանոցից ու ձեռքով մեկ անգամ հարվածել գլխին: Ինքն այդ մարդու գլխից քաշել է, որից հետո նա աղջկան թողել է և տնից դուրս փախել… Իրեն ծեծող և իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունեցող մարդը եղել է մոտ 35-40 տարեկան, միջահասակ, սև մազերով, սև աչքերով, բեղերով: Հագին եղել է զինվորական տաբատ և սև գույնի բաճկոն:

Սեռական հարաբերության ընթացքում՝ շուրջ տաս րոպե ինքն անընդհատ օգնություն է կանչել, որն անպայման դրսից կլսվեր, սակայն ոչ ոք չի լսել: Հետագայում հարևան գյուղով անցնելիս մանկապարտեզի մոտ տեսել է այդ տղամարդուն և իմացել է, որ նա իրոք Գարիկն է:

Վկա Կարինեն՝ տուժողի աղջիկը, դատարանում տված ցուցմունքում ասել է, որ ամբաստանյալ Գարիկին չի ճանաչում, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրն իրենց տանը:

2016թ. ապրիլի 15-ին տանը եղել են ինքը և մայրը…Երեկոյան կողմ ինքը գնացել է լվացք փռելու, իսկ մայրը գտնվել է տան երկրորդ հարկում. գլուխն է լվացել:

Իրենց լվացք փռելու տեղը բավականին հեռու է, և տան երկրորդ հարկի ձայները չեն լսվում: Լվացքը փռելուց հետո ավանակին կերակրել է և գնացել տուն: Աստիճանները բարձրանալու ժամանակ էլ լսել է մոր ձայնը: Ձայնը լսվել է իր եղբոր սենյակի կողմից:

Այդ սենյակի դուռը ինքը բացել է և միջանցքի էլեկտրական լույսի տակ տեսել, որ այդ ննջասենյակում՝ եղբոր երեխայի օրորոցի հետևում ինչ-որ մարդ կա:

Այդ մարդը բեղեր է ունեցել, հագին զինվորական հագուստ է եղել: Հարցրել է, թե ո՞վ է, ի՞նչ գործ ունի իրենց տանը, սակայն նա ոչինչ չի պատասխանել, իր գլխին հարվածել է և դուրս թռել սենյակից: Միջանցքի լուսավորության տակ նկատել է նաև, որ մոր դեմքը կապտած է, վնասվածքներ կան: Ինքը շատ վախեցած է եղել: Անմիջապես զանգահարել է իրենց համայնքի ղեկավարին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել, ծեծել է մայրիկին: Նա դուրս է եկել բակ, սակայն ոչ ոքի չի նկատել դրսում: Հաջորդ օրը նա իրենց տարել է թաղային ոստիկանի՝ ընկեր Քոսակյանի մոտ, որտեղ էլ իրենք պատմել են կատարվածի մասին: Մոր պատմելով՝ այդ տղամարդը ներկայացել է որպես Գրիգորյան Սաշիկ և ծեծելով բռնաբարել իրեն: Ինքը զարմացել է, թե ինչպես կարող էր հանցագործն ասել իր անուն, ազգանունը: Հետո պարզվել է, որ հանցագործը Գարիկն է:

Դեպքից հետո ինքը մայրիկին հարցրել է, թե ինչու օգնություն չի կանչել: Նա պատասխանել է, որ այդ տղամարդը ձեռքով փակել է իր բերանը և թույլ չի տվել օգնություն կանչել: Իրենց տան մոտակայքում մեքենա չի նկատել, շարժիչի միացնելու ձայն՝ նույնպես չի լսել:

Վկա, համայնքի ղեկավար Սերոժը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Գարիկին ճանաչում է որպես հարևան համայնքի բնակիչ, իսկ տուժողին՝ որպես իր համայնքի բնակիչ: Տուժող Վարդուհուն կարող է բնութագրել որպես նորմալ, աշխատող բնակչի:

Դեպքի օրը, գիշերը՝ ժամը 24.00-ի սահմաններում, իրեն է զանգահարել տուժողի աղջիկը՝ Կարինեն, լացակումած ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Իրենց և նրանց տների միջև հեռավորությունը մոտ 500 մետր է: Ինքը հագել է շորերը, դուրս եկել բակ և ոչ ոքի չնկատելով՝ մտածել է, որ այդ անձը հեռացել է: Ինքը մտածել է՝ գուցե գողության նպատակով է այդ անձը մտել նրանց տուն, բայց չի էլ կասկածել, որ այլ նպատակով մտած լինի Վարդուհու տուն: Հաջորդ օրը ինքը Վարդուհուն և աղջկան տարել է թաղային ոստիկանի մոտ, քանի որ նրանք ասել են, որ ուզում են ոստիկանություն բողոք ներկայացնել:

Տուժողի կողմից այդ տղամարդուն նկարագրելուց հետո ինքը չի ասել, որ նա հավանաբար Գարիկ Ս.-ն է. նման բան չի եղել, դա հերյուրանք է: Տուժողն իրեն ասել է ընդամենը, որ այդ մարդը Գրիգորյան Սաշիկը չի եղել, Գարիկն է եղել, ինքը նրան տեսնելով՝ ճանաչել է:

Վկա, տուժողի համագյուղացի Աշոտը դատաքննության ընթացքում ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալին ճանաչում է որպես ավտոմեքենա վերանորոգող, իսկ տուժողին՝ որպես համագյուղացի:

2016թ. ապրիլի 13-ին իր ավտոմեքենան տարել է հարևան գյուղ՝ Գարիկի մոտ՝ վերանորոգման: 2016թ. ապրիլի 15-ին երեկոյան Գարիկը իր սպիտակ գույնի «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով բերել է տուն, քանի որ իր մեքենան անսարք է եղել:

Ինքը նրան հրավիրել է տուն, այդ օրն աղջկա ծննդյան օրն է եղել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ շտապում է, տեղ պիտի գնա: Այդ օրը Գարիկի հագին զինվորական հագուստ է եղել՝ կամուֆլյաժի կտորից կարված: Մինչ այդ ինքը և Գարիկը նրանց տանը հաց էին կերել, երկու բաժակ էլ օղի էին խմել: Հաջորդ օրն առավոտյան լսել է, որ Գարիկի և համագյուղացի Վարդուհու միջև ինչ-որ քաշքշուկ է եղել:

Գարիկին կարող է բնութագրել որպես լավ մասնագետի, նա հաճախ է անշահախնդիր վերանորոգել իրենց տեխնիկան, իրենք էլ միասին սեղան են նստել և հաց կերել:

Ամբաստանյալ դարձած Գարիկը ՀՀ քր. օր-ի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին ճանաչում է որպես հարևան գյուղի բնակիչ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի:

2016թ. ապրիլի 15-ին, իրենց տան բակում Աշոտի ավտոմեքենայի վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո՝ մոտավորապես երեկոյան ժամը 08.00-ի սահմաններում, իրենց տանը հաց են կերել, որից հետո ինքն իր ավտոմեքենայով Աշոտին տարել է հարևան գյուղ և վերադարձել տուն: Աշոտն իրեն տուն է հրավիրել՝ ասելով, որ աղջկա ծննդյան օրն է:

Ինքը հրաժարվել է, քանի որ շուտ պետք է վերադառնար, որպեսզի եղբայրն իր ավտոմեքենայով սարամաս ծնողների համար սնունդ ու անհրաժեշտ այլ ապրանքներ տաներ:

Ինքը վերջին ժամանակներում ընդհանրապես բեղեր չի ունեցել: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մի քանի տարի բեղեր է ունեցել, որից հետո միշտ սափրված է եղել:

Չի կարող ասել, թե ինչու է տուժողը իր դեմ նման ցուցմունք տվել, գուցե թշնամություն է ցանկացել անել. չի կարող ասել: Ինքն ընդհանրապես տուժողի տուն երբևէ չի գնացել, նույնիսկ չգիտի, թե որտեղից է նրանց դուռը բացվում կամ քանի սենյակ ունի տունը :

Հետազոտված ապացույցների շարքում է հաջորդ օրը կատարված դեպքի վայրի զննության արձանագրությունը՝ կից լուսանկարչական թերի, մի դիրքից արված հավելվածով, համաձայն որի տուժող Վարդուհին մատնացույց է արել իր առանձնատան երկրորդ հարկում գտնվող ննջասենյակի դռան դիմաց, ձախ պատին կից մահճակալը, որի վրա իրեն բռնաբարել են:

Մինչդեռ պաշտպանը Վերաքննիչ դատարանում ասաց, որ այնտեղ մանկական մահճակալ չի եղել, իսկ մեծ մահճակալի վրա «մատրաս» չի եղել, որտեղ հնարավոր լիներ բռնաբարել:

Իսկ դեպքից 11 օր անց կատարված տարբեր փորձաքննությունների արդյունքում և մասնավորապես ամբուլատոր դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վարդուհու «մարմնական վնասվածքը՝ «քթի, մեջքի, աջ և ձախ այտոսկրերի շրջանների քերծվածքների ձևով», հասցված են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում, հնարավոր է՝ նաև տուժողի կողմից նշված հանգամանքներում և բոլոր վնասվածքները առանձին-առանձին վերցրած առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Վարդուհու արտաքին սեռական օրգանների, ազդրերի ներսային երեսների շրջաններում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել… սակայն չի բացառվում, որ տեղի ունեցած լինի սեռական հարաբերություն»:

Տուժողի ներքնազգեստների, հագուստների վրա սերմնահեղուկ չի հայտնաբերվել, վերնազգեստի, ամբաստանյալի տաբատի, կոշիկների վրա մանրակրկիտ զննությամբ կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքի՝ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, իսկ ըստ գյուղապետի՝ Գարիկին շրջապատում ճանաչում են որպես աշխատասեր, հանգիստ բնավորությամբ մարդու:

Ըստ քննչական փորձարարություն կատարելու մասին 26.07.2016թ. կազմված արձանագրության՝ վկա Կարինեն տան առաջին հարկից լսեց երկրորդ հարկի ննջասենյակից հնչող մոր՝ տուժողի օգնության կանչերը, միաժամանակ հայտարարեց, որ դեպքի օրը ինքը չի լսել մոր՝ օգնության կանչող ձայները, եթե լինեին նման ձայներ, ինքը կլսեր:

Մարտի 16-ի նիստին տուժող կողմը թեև պատշաճ ծանուցված էր եղել, սակայն ոչ դատարան էր եկել, ոչ էլ վերաքննիչ բողոքի պատասխան էր բերել:

Ի դեպ, Գարիկի պաշտպանի հարցմանն ի պատասխան գյուղապետը նշել է, որ թեև տուժողն ու նրա աղջիկը հաշմանդամության կարգ և բժշկական փաստաթղթեր չունեն. «սակայն նրանց մոտ առկա են բացահայտ մտավոր հետամնացության նշաններ, որոնք, կարծում եմ, կհաստատվեն բժշկական քննության ընթացքում… Նրանց ճանաչում եմ որպես մտավոր հետամնաց, թերզարգացած մարդկանց, որոնք իրենց մտավոր զարգացածությունից աստիճանից ելնելով, ընդունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու, լիարժեք հասկանալու իրենց գործողությունների նշանակությունը և ղեկավարելու դրանք… Վարդուհին ընդունակ չէ իրականացնելու հոգեկան հիվանդ ամուսնու խնամքը, քանի որ նա կողմնակի խնամքի կարիք ունի:

Որքանով ես տեղեկացված եմ, քանի դեռ երեխաները փոքր են եղել և կենդանի են եղել ամուսնու ծնողները, վերջիններս են խնամել թոռներին, նաև օգնել են բարեկամները:

Ներկայումս Վարդուհին ոչ մեկի հետ չի շփվում, նրանք ապրում են ներփակված կյանքով, մեկուսացած են հասարակությունից: Վարդուհու վարքը տարօրինակ է, նա հաճախակի լաց է լինում առանց առիթների: Նրա խոսքերը կապակցված չեն, հաճախակի ստում է: Նման անբացատրելի վարքագիծ դրսևորվեց նաև Գարիկի վերաբերյալ քրեական գործի մախաքննության ժամանակ, երբ որպես տուժող ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ ինքը նկարագրել է իր նկատմամբ բռնաբարություն կատարողին, իսկ ես ասել եմ, որ այդ մարդը …. գյուղի բնակիչ Գարիկն է…Դա ամբողջովին հերյուրանք է…

Վարդուհին և ընտանիքի մյուս անդամները մշտապես անխնամ, փնթի վիճակում են, նրանք չեն պահպանում սանիտարահիգիենիկ տարրական նորմերը...»:

Համայնքի բնակիչներն էլ հայտնել են, որ նրանց վրայից գարշահոտություն է տարածվում, Վարդուհին նաև ֆիզիկապես է թույլ՝ ձեռքերը և գլուխը դողում են: Եվ այս ամենը պաշտպանական կողմը առաջին ատյանում ներկայացնելու հնարավորություն չի ունեցել դատարանում, քանի որ դատաքննությունն ավարտվել է ընդամենը մեկ նիստով:

Վերաքննիչ քրեական դատարանին՝ Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան կազմով, հետաքրքրեց տուժողի հոգեկան առողջության, հավասարակշռվածության վիճակը: Այդ հարցում սեփական կարծիքը ձևավորելու և հնարավոր կասկածները փարատելու համար դատարանը մեղադրողին խնդրեց ապահովել սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող տուժողի ներկայությունը դատարանում՝ խորհրդակցելով դրա հնարավոր տարբերակների շուրջ:

Մեղադրողն ասաց՝ կփորձի բերել իր հետ: Տեսնենք՝ կբերի՞ :