Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ժամանց

Աղանդավոր հայ աստղերը. նոր բացահայտումներ

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում «աստղերի» դասի ներկայացուցիչների զգալի մասը հարում են մի շարք աղանդավորական կազմակերպությունների, ընդ որում՝ առավելապես բողոքական-խարիզմատ ուղղվածության։ Թերևս նաև սրանով է բացատրվում գրեթե 200.000 հսկայական թվին հասած բողոքական աղանդների հետևորդների քանակը։ Իհարկե, մեր Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով երաշխավորվում է խղճի ու դավանանք ազատությունը, բայց պետք է հասկանալ, որ հատկապես բողոքական աղանդների մոտ հայտնի ներկայացուցիչներ ունենալը ռազմավարության բաղկացուցիչ մասն է, քանի որ նրանց ուսմունքի հիմնարար մասերից մեկը կայանում է նրանում, որ որքան ավելի աստվածահաճո է մարդը ու որքան ավելի շատ է նա հավատում Աստծուն, այնքան ավելի հայտնի, ճանաչված ու հարուստ է լինում նա, ինչը սկզբունքորեն հակասում է իրական քրիստոնեության դրույթներին։

Սակայն օգտվելով նրանից, որ մարդիկ՝ իրենց մեծամասնությունում գրագետ չեն կրոնական հարցերում, բողոքական աղնանդները իրենց քարոզչության առաջին գիծը տանում են հենց շնորհիվ հայտնի կերպարների, որոնց միջոցով նորանոր անդամներ են ներգրավում իրենց ցանցերի մեջ։ Կարելի է ասել, որ Կյանքի խոսքի, Ռեմայի ու այլ աղանդավորական կազզմակերպությունների քարոզչության առյուծի բաժինը կառուցվում է հենց «աստղերի» շուրջ ու նրանց միջոցով և որպեսզի քարոզչությունն ավելի արդյունավետ լինի, այս կազմնակերպությունները ջանք, եռանդ ու ռեսուրսներ չի խնայում, որպեսզի ոչ միայն աստղերի ներգրավի, այլև նորերին ստեղծի 0-ից։

Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մեր էստրադայում արդեն գործում է աղանդավոր աստղերի կայացած ցանց, ովքեր թեև հանդիսանում են շարքային անդամներ՝ իրենց աղանդների հիերարխիկ համակարգում, բայց բնավ էլ շարքային դերակատարում չունեն՝ իրենց աղանդների հզորացման և ծավալման հարցում։ Ձեզ ենք ներկայացնում Հայկական շոուբիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներին, ովքեր հարում են այս կամ այն աղանդավորական կազմակերպությանը։

Ավետարանչականներ

Ավետարանչականների առումով կա խառնաշփոթ ու այդ խառնաշփոթի մեջ մեղավոր է նաև Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ մինչ օրս էլ հստակ դիրքորոշում չի արտահայտվում այս կազմակերպության հանդեպ։ ՀԱԵ-ի դիրքորոշումը կայանում է հետևյալում. Հայ ավետարանչական եկեղեցին՝ քույր եկեղեցի է արտասահմանում, բայց աղանդակերպ է գործում Հայաստանում… Այսքանով հանդերձ, հարկ է նշել, որ Ավետարանչական եկեղեցին լարված հարբերություններ ունի նույն Կյանքի Խոսքի ու Ռեմայի հետ, թեև վերջիններս իրենց դասում են նույն Բողոքական ճյուղին, որի մաս է կազմում Հայ ավետարանչական եկեղեցին։ Ահա այն աստղերը, ովքեր հանդիսանում են Ավետարանչական եկեղեցու անդմաներ։

Դավիթ Թուջարյան (Սասունցի Դավիթ)


Դավիթ Թուջարյանն ու իր կինը հանդիսանում են ավետարանչականներ ու իր տված վերջին հարցազրույցներից մեկում, Դավիթը անսպասելիորեն հայտարարել էր, որ ինքը նախկին անպարկեշտ կյանքով է ապրել, իսկ հետո Հիսուսը փրկել է իրեն, իսկ ավելի մանրամասնելով դավանաբանական պատկանելիության հարցը, նա փաստացի ասել էր, որ ՀԱԵ-ից չէ։ Այսօր արդեն հայտնի է, որ Դավիթը հանդիսանում է բողոքական-ավետարանչական ուսմունքի հետևորդ։

Արմո

 


Արմոյի աղանդավոր լինելու մասին ասեկոսեներ շրջում էին, բայց ամեն ինչ ակնհայտ դարձավ, նրա հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ նա բավականին էմոցիոնալ անդրադարձավ այս հարցին և ակնհայտ դարձավ, որ նա ՀԱԵ-ի հետևորդ չէ ու նրան ըստ երևույթին կազմակերպություն է ներգրավել կինը։ Այսօր արդեն հայտնի է, որ Արմոն ևս հանդիսանում է ավետարանչական։

Ռեմա

 

Լուանկարում. Ռեմայի հերթական հավաքին կարող եք տեսնել Արսեն Գրիգորյանին, Լիլի Էլբակյանին ու նրա ամուսնուն՝ ռեփեր Համոյին

Եթե ավետարանչականների հարցցում կարող են լինել որոշակի տարընթերցումներ ու նրանք գոնե դասական բողոքականության ներկայացուցիչներ են, ապա Ռեման միանշանակ հանդիսանում է աղանդավորական կազմակերպություն և այն աղանդների դասին է պատկանում, որոնք դե ֆակտո, կամ էլ դե յուրե, որպես աղանդ են ընկալվում անգամ բողոքականների ճամբարում։ Փորձագետներից ոմանք անգամ համարում են, որ ըստ էության, Ռեման հանդիսանում է խարիզմատական աղանդների դուբլյաժ արած կազմակերպություն, որը կոչված է ավելի դյուրինացնելու հայ հետևորդների հավաքագրումը։

Ըստ էության, Ռեմայի ուսմունքը մեկին մեկ կրկնում է Կյանքի խոսքինը, բայց քարոզչական հնարք են կիրառում ու ասենք եթե Կյանքի խոսքի անունը լսելով մարդիկ զգուշավոր են դառնում, ապա Ռեման այդքան չի լարում։ Կարելի է ասել, որ Ռեման՝ Կյանքի խոսքի դուստր ձեռնարկությունն է։ Այդքանով հանդերձ, Ռեման ևս ունի մի շարք աստղային հետևորդներ։ Ի դեպ, Ռեմայի հավաքները կայանում են ամեն կիրակի՝ Խուլ ու համրերի պալատում։

Էլբակյաններ