Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը, մեկնաբանում է ՀՀԿ 16–րդ համագումարի դրույթները.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Պարոն Դանիելյան, օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը: Այնտեղ հնչեցին լավ գաղափարներ, սկզբունքներ: Դրանք չոգևորեցի՞ն քեզ:
– Որևէ կուսակցության անուն տվեք, որ ունենա հակապետական, հակաժողովրդական և ոչ բարոյական գաղափարներ: Չկա՛ նման կուսակցություն: Անգամ նացիստների կանոնադրությունը երբ կարդում ես, մտածում ես` ազգի մասին մտածող կարգին իշխանություն է եղել, ինչու՞ այդպես ստացվեց: Ասելս այն է, որ կարևորն այն չէ, թե ինչ գաղափարներ կլինեն:
Բայց մի բան ակնհայտ է` այդ ֆորման, կուսակցական ժողովներ անցկացնելու ձևը, ծափ տալը, քծնելը, հազարներով ձեռքը բարձրացնել–իջեցնելը գալիս է Խորհրդային Միությունից: Ես չեմ էլ մեղադրում այդ մարդկանց: Իրենք այդ են տեսել: Այդ սերունդը պետք է գնա. մենք պետք է գնանք: Դրա համար, եթե տղաս մի բան է ասում, մտածում եմ` կարո՞ղ է էս էրեխեն ճիշտ է: Հետո մտածում եմ` կարող է ճիշտ էլ չէ, բայց դա քոնը չէ, թող անի, էլի՛:
Հիմա այդ մարդկանց, համագումարը նկատի ունեմ, 90%–ը ոչ զարգացած մարդիկ են: Կոմսոմոլի քարտուղարներ են եղել, կամակատարներ են եղել: Իսկ ով որ կարդացած, գիտակ մարդ է, կարիերիստական ճանապարհներով է ուզում անցնի առաջ: Եվ ինձ համար, որպես երիտասարդի նման մտածող մարդու, իրենք կամ կարիերիստ են, կամ` դեգեներատ:
– Բայց, Սերգեյ, ասում են, որ պետք է հզոր երկիր կառուցենք, բա դա վա՞տ բան է:
– Հզոր երկիր չի կարող կառուցվել կոռումպացված հասարակությամբ: Չորս տարեկան երեխային էլ է դա պարզ: Ավելին` ապրիլյան պատերազմն էլ չէր լինի, եթե մենք հզոր երկիր լինեինք: Բանն այն է, որ եթե անգամ մեկը մյուսի հանդեպ անասնական հակումներ ունի, իրեն նման բան թույլ չի տա, եթե դիմացինը ուժեղ է: Այնպես որ, մենք լավ գիտենք, թե մեր հարևանն ինչպիսին է` եթե մենք թուլանում ենք, նա կնստի կոկորդներիս:
– Իսկ դու ռեալ համարու՞մ ես` նախագահն ասաց, որ «հայկական» ու «լավագույն» բառերն այսուհետ պետք է հոմանիշ լինեն: Այսինքն` ինչը հայկական է, ուրեմն պետք է լավագույնը լինի:
– Ես նախագահի և կուսակցականների բոլոր խոսքերի հետ համաձայն եմ: Գործերի հետ` ոչ:
– Իսկ որ պետք է անբիծ ընտրություններ կազմակերպենք, դա է՞լ վատ բան է:
– Է՜, հա՛ ասա, էլի: Ես կրկնում եմ` քանի կա այս համակարգը, մենք բանի չենք հասնի: Իսկ այդ համակարգը մենք ենք ստեղծել. բժշկին կաշառք տալիս ենք, ուսուցչին կաշառք տալիս ենք, վարորդական իրավունքը կաշառքով առնում ենք, ոստիկանին կաշառում ենք: Էլ ի՞նչ ենք ուզում. վերևում նստածներն էլ մեր նման են, էլի: Կարո՞ղ է` Մարսից են իջել: Պարզապես իրենք ավելի մեծ մասշտաբով են այդ խուլիգանություններն անում:
– Այսինքն` այնպես չէ, որ հիմա ասում ենք մենք փոփոխություններ ենք ուզում` միանգամից վերցրեցինք ու փոխվեցինք:
– Փոփոխություններ ես ուզո՞ւմ` փոխիր ինքդ քեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: