Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Վիդեո

«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:

25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:

24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:

Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:

Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:

Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:

Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Ավազակության համար մեղադրվող Գարիկ Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:

Համաձայն այդ ցուցմունքների՝ Գարիկը Հարութին ճանաչել է շուրջ երկու տարի: 2015 թվականի մարտի 19-ին, ըստ Գարիկի ցուցմունքի, ինքն ու Հարութն իրենց տանը ալկոհոլ են օգտագործել: Հետո որոշել են գնալ երևանյան մարմնավաճառների մոտ: Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան:

Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գարիկը պնդել է, թե ինքը տվյալ մարմնավաճառուհուն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չի արել, դանակով նրան չի սպառնացել, իր մոտ դանակ չի էլ եղել, ինքը մարմնավաճառուհուց հեռախոս չի վերցրել, չի նկատել Հարութի կողմից հափշտակություն կատարելու պահը: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Տուժող կնոջ հետ առերեսման ժամանակ Գարիկը պնդել է, թե նրա վրա դանակ չի պահել, գումարի պահանջ չի ներկայացրել, հեռախոս չի հափշտակել: Մի քանի անգամ ապտակել է մարմնավաճառուհուն, քանի որ… զզվել է նրանից:

Կողոպուտի փորձի համար մեղադրվող Հարութն իրեն մեղավոր է ճանաչել: Նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Հարութը հայտնել է, թե տեսնելով՝ ինչպես է Գարիկը վիճում մարմնավաճառուհու հետ, ինքը մոտեցել, փորձել է բաժանել նրանց ու այդ ժամանակ մարմնավաճառուհու գրպանից հափշտակել է հազար դրամ, մի քանի պահպանակ ու մի քանի այցեքարտ: Ինքը մարմնավաճառուհուն չի հարվածել, միայն հրել է: Ինքը չի հայհոյել, մարմնավաճառն էլ իրեն չի հայհոյել: Ինքը չի տեսել, որ Գարիկը դանակ դրած լինի մարմնավաճառուհու կոկորդին…

«Մերի» մականունով մարմնավաճառուհի տուժողը հայտնել է, թե դեպքի օրը իր «աշխատավայրում» էր՝ Երևանյան լճի հարակից վայրում: Իր կողքին էին գործընկերուհիները՝ Անչոկն ու Դինուլը: Իրենց են մոտեցել երեք երիտասարդներ, ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու: Նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, գումարի շուրջ սակարկել են իր հետ: Ինքը չի ցանկացել նրանց առաջարկած գումարով սեռական հարաբերություն ունենալ երեք հոգու հետ: Երրորդ տղան ընկերներին առաջարկել է հեռանալ:

Ինքը քայլել է դեպի «Կիլիկիա» հյուրանոց: Գարիկը ձայն է տվել իր հետևից: Ինքը կանգնել ու սպասել է նրան: Նա մոտեցել ու շարունակել է իրեն համոզել: Ինքը չի համաձայնել: Այդ ժամանակ Գարիկն իրեն հրել-գցել է ցանկապատի վրա, հետո իր վզին ինչ-որ սառը բան է պահել, ասել է. «Վիզդ կթռցնեմ, քեզի հալալ չի, քո նմաններին պիտի վառեն, փողերդ հանի»: Ինքն ասել է, որ փող չունի: Միաժամանակ հանել է հեռախոսը, որ զանգի:

Գարիկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, անջատել է: Իրենց է մոտեցել Հարութը, ապտակել է իրեն, ձեռքը մտցրել է իր բաճկոնի գրպանը, հանել է երեք հատ հազար դրամանոցները, պահպանակները, «Վիպ» հյուրանոցի այցեքարտը: Իրեն քաշքշելու ժամանակ պոկվել է իր բաճկոնի գլխարկի մորթին: Ինքը բղավել է, օգնություն է կանչել, պահանջել է իր հեռախոսը: Հարութն իրեն ապտակել ու պահանջել է, որ ինքը լռի… Մոտեցել են ոստիկանության աշխատողները, Գարիկին ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են մեքենա…

Տուժողն ասել է, թե գործի քննության ընթացքում Գարիկի հորաքույրը մի քանի անգամ հանդիպել է իրեն, ցույց է տվել Գարիկի երեխաների լուսանկարները, իրեն հագուստ է տվել ու խնդրել է, որ ինքը բողոքից հրաժարվի: Ինքը խղճացել է Գարիկին, հաշվի է առել, որ ինքն էլ փոքր երեխա ունի, համաձայնել է օգնել ու դիմում է գրել, թե Գարիկն իրեն դանակով չի սպառնացել…

Տուժողը պնդել է, թե դանակը տեսել է ոստիկանական մեքենայի մեջ: Հարձակման ժամանակ Գարիկն ինչ-որ սառը բան էր դրել իր կոկորդին, ինքն այդ «բանը» ընկալել է որպես դանակ ու մեքենայում տեսնելով դանակը՝ հասկացել է, որ դա այն նույն դանակը կարող է լինել, որը պահվել էր իր կոկորդին…

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Հարութ Ա.-ն մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և վերջին հաշվով դատապարտվել է 680 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ Գարիկ Հ.-ի անմեղությունը՝ կայացնելով արդարացման դատավճիռ, կամ՝ վերաորակել արարքը, Գարիկին մեղավոր ճանաչել ոչ թե ավազակության, այլ՝ կողոպուտի համար: