Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար
uncategorized

«ԵԾ»–ն իշխանությունների պատվերն է կատարո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» և «Ելք» խմբակցությունների ջրերը շարունակում են մի առվով չգնալ: Իրականում կարելի է քաղաքական նոնսենս համարել, երբ երկու ընդդիմադիրներ չեն կարողանում միմյանց հետ արդյունավետ համագործակցել: Ու չնայած կողմերը առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, սակայն միանշանակ է, որ Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ կատարած հայտարարությունը, թե գալիս է բոլորի կյանքը դժոխքի վերածելու, կարծես թե ստացվում է:

Ու չնայած նրա քայլերը «Ելք» խմբակցության ղեկավար Ալեն Սիմոնյանը քաղաքական անփորձության հետևանք է անվանում, բայց փաստն այն է, որ ավագանու երկու ընդդիմադիրներն արդեն բավական բացահայտ ցույց են տալիս, որ իրար հետ չեն կարողանում ո՛չ շփվել, ո՛չ էլ միմյանց հանդուրժել: Քաղաքական մեկնաբաններից շատերի կարծիքով սա պայքար է ընդդիմադիրի ամենա–ամենայի տիտղոսի համար, բայց որ երկու խմբակցությունները կարող են նման դաժան պայքար մղել միմյանց դեմ, իսկական զավեշտ է:

Ավագանու վերջին նիստի օրը խմբակցության անդամների կողմից փոխհրաձգության հերթականությունն ու բովանդակությունը մի կողմ թողնելով նշենք, որ իրականում եթե «ԵԾ»–ն նպատակ ունի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցողիկ ձայներ ապահովելով տեղ զբաղեցնել ԱԺ–ում, ապա «Ելքը» ձեռք բերածը չկորցնելու համար է պայքարում: Եվ այս ճանապարհին հին ու նոր կամ մեծ ու փոքր հիշելը ոչ միայն ընդդիմություն ասվածի իմիջին է վնասում, այլև բովանդակությանը, հարվածելով նաև Հայաստանում առհասարակ ընդդիմություն ունենալու հեռանկարին:

Ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանը սեփական խաղը խաղալու և շրջապատին այն պարտադրելու ճանապարհին, ձեռքի հետ էլ սպանում է առհասարակ ընդդիմություն ունենալու սաղմերը: Եվ ստացվում է, որ «Ելք» – «ԵԾ» հակամարտությունը ևս նպաստում է միաբևեռ քաղաքական համակարգի ամրապնդմանը:

Հարց է առաջանում, թե արդյոք «ԵԾ»–ն իր բոլոր նախկին ու ներկա գործընկերներին հերթով ոչնչացնելով՝ չի՞ կատարում հենց իշխանությունների պատվերը, միևնույն ժամանակ օգնելով, որ ներկա իշխանությունները դեռ երկար ժամանակ կարողանան ցույց տալ, որ քաղաքական դաշտի միակ ու անկրկնելի կարող ուժն իրենք են:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում