Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար
uncategorized

Կարինե Նալչաջյան. «Վերապահումներով եմ մոտենում ՄԱԿ–ի զեկույցին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ–ի «Երջանկություն 2Օ18» զեկույցում Հայաստանը աշխարհի 156 երկրների ցանկում զբաղեցրել է 129–րդ տեղը։ Զեկույցը հրապարակվել է մարտի 20–ին՝ Երջանկության միջազգային օրվանն ընդառաջ: Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Ֆինլանդիան:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ նման զեկույցը որքանո՞վ կարող է իրապես արտացոլել երջանկությունը, և արդյոք ճիշտ է երջանկություն ասվածը դիտարկել գլոբալ հարթության մեջ:

«Պետք չէ այդքան լուրջ վերաբերվել այդ հարցումներին, գրանցած արդյունքներին և զեկույցների մեջ ամփոփված եզրակացություններին: Երջանկությունն այնքան սուբյեկտիվ է, այնքան բարդ հոգեվիճակ: Երջանկության մասին այդպես գլոբալ խոսելը, ասել՝ երկիրը երջանիկ է կամ երջանիկ չէ, այդքան էլ տեղին չէ: Ես չգիտեմ, թե ինչ խորության կամ ինչ մասշտաբների ուսումնասիրություն կամ հետազոտություններ պետք է կատարեն, որ այդպիսի եզրակացության գան: Այնպես որ՝ զեկույցն ինձ բոլորովին չի տխրեցնում: Կարևորը մարդկանց իրապես երջանիկ լինելու զգացողությունն է: Հետո, բացի դրանից, ի՞նչ մեթոդներով պետք է աշխատեն, որ, օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, Կանադայի, Հայաստանի և Ռուսաստանի պարագայում նույն չափանիշներն իրար կողքի դնեն ու մի եզրակացության գան: Մենք էլ արդյունքում կասենք՝ «վայ, ինչ դժբախտ ազգ ենք», ինչի հետ ես համամիտ չեմ: Նման հետազոտությունները մակերեսային են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ այդ հարցումներով, համենայն դեպս, չեն կարող բացահայտել մարդու ներաշխարհը:

«Իսկ մենք երջանի՞կ ենք, թե ոչ: Բնականաբար, մեր ժողովուրդը հազար ու մի հոգս ու խնդիր ունի: Ասել, թե շատ երջանիկ ենք, սխալ կլինի: Բայց մենք նաև շատ պատճառներ ունենք երջանիկ կամ լավ հոգեբանական վիճակում գտնվելու համար: Այնպես որ՝ ես շատ–շատ մեծ վերապահումներով պետք է մոտենամ այդ զեկույցում առկա արդյունքներին: Անգամ մեկ մարդու պարագայում դժվար է ասել՝ նա երջանիկ է, թե ոչ: Մեր կյանքի ինչ–որ փուլում մենք կարող ենք մեկ երջանիկ լինել, հետո կարող ենք կյանքից հարվածներ ստանալ: Կարող է թվալ, թե ամեն ինչ մութ է, ուրախություն կամ երջանկություն չկա, բայց հետո այդ զգացումներն անցնում են: Սրանք սուբյեկտիվ զգացողություններ են: Մարդն անհատականություն է: Ինչ–որ հանգամանքների առկայությունը մեկին կարող է երջանիկ դարձնել, մյուսին՝ ոչ: Կան մարդիկ, ովքեր բնույթով այնպիսինն են, որ նույն հանգամանքների առկայությունը դեռ շատ քիչ է երջանիկ զգալու համար: Մարդը կարող է իրեն երջանիկ զգալ, երբ հասնում է անգամ փոքրիկ նպատակների»,–հավելեց Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը նկատում է՝ թեև զեկույցներին լուրջ վերաբերվել պետք չէ, այդուհանդերձ, բոլորը չէ, որ կարող են վերապահումով մոտենալ նման զեկույցներին:

«Զեկույցները կարող են հակադարձ ազդեցություն թողնել: Մարդիկ կարող են ասել՝ «ինչ տխուր ժողովուրդ ենք»: Ամեն դեպքում, մեծ նշանակություն չպետք է տալ այս զեկույցներին»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում