Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Իրավունք

«Վժժունը հանելու ենք, ընգե՛ր, դրա էլ, Ճվճվի էլ… »․ Նորատուսցի Ալիկի ու մյուսների գործով հրապարակվեցին հեռախոսազրույցները

1in.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստում դատարանը շարունակեց իրեղեն ապացույցների հետազոտումը:

Նախորդ նիստի ժամանակ չէր հետազոտվել իրեղեն ապացույցների մի կարևոր մասը՝ դեպքի ժամանակ գործադրված ատրճանակը, դանակները, ինչպես նաև պարկուճները, հեռախոսները, լազերային կրիչները: Այդ «կորած» ապացույցները դատարանը, փաստորեն, գտել էր ու այս դատական նիստի ժամանակ հետազոտեց:

Հետազոտված իրեղեն ապացույցների մեջ էին «Մակարով» տեսակի ատրճանակը, երկու դանակ, պարկուճներ, հեռախոսներ, լազերային կրիչներ:

Դատարանը ունկնդրեց կասկածյալների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:

Խոսակցությունները, որ վարում էին այսօր ամբաստանյալի աթոռին նստած Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, Չարբախցի Գեղամը՝ Պետրոս Իսրայելյանը, Բդոն՝ Արմեն Գասպարյանը և նրանց շրջապատի այլ ներկայացուցիչներ, համեմված էին հայհոյախոսությամբ: Ապեկապատ դահլիճում լսելությունը բավական վատ էր, այնուամենայնիվ, դատարանում հրապարակված հեռախոսազրույցներից որոշ դրվագներ կներկայացվեն ստորև:

Հիշեցնենք, որ «Լիա» գեղեցկության սրահի արյունոտ «ռազբորկան» Ճվճվ Արոյի 2 հազար դոլար պարտքի վերադարձի պատճառով էր՝ հիվանդանոցում գտնվող Ճվճվը «աբրաշչատ էր էլէլ» մի քանիսին՝ միաժամանակ, և ստացվել է այն, ինչ ստացվել է՝ «գողականների» համար ինքնասիրության հարց է առաջացել ու մղվել առաջին պլան…

Հատված գաղտնալսված հեռախոսազրույցների վերծանումից.

Չարբախցի Գեղամի ու Նորատուսցի Ալիկի զրույցը.

Գեղամ՝ «Էրեկ էդ ֆուցանին, էդ Ճվճվին զանգում ա Ռուբոն, բա՝ արի տենանք… Մեկ էլ զանգին մեզի ասին՝ էսրանք էթում են էն մոսկուլ կա, էն մոսկուլին աբռաշչատ ըլնեն… Մոսկուլը վարդաշենցի ա, սամբիստ… Մեր Արամիկին ասի՝ հելի գնա զանգի էդ Մուշոյին, ասա՝ արա՛, ուզեցել ես Գեղամին տենաս, շեշտել ես՝ ինքնասիրության հարց ա, հենց հմի քեզ ենք սպասում… Հմի սրան (Մուշեղին) որդե էլ տենամ, ախպե՛ր, լխկելու եմ, համ քու, համ իմ տեղը, համ սաղի տեղը…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Եթե գող-բան… նենց ֆուցան-մուցան, զանգում ես, ախպորդ ասում ես, բռա՛տ, քեզի ինչ ա պետք, անում եմ…»:

Չարբախցի Գեղամ՝ «Ֆյսո, ցավդ տանեմ, մենք լխկելու ենք դրան, ընգե՛ր, պա լյուբոյ տփելու ենք, ընգե՛ր… Մենակ էնքան բանի հմար, որ հենց ինքը՝ Մուշոն ա ասե Ռուբոյին՝ էսի ինքնասիրության հարց ա դառնում, Գեղամին տենալու ունեմ… Մեռնեմ ջանիդ, իմացի՝ մենք կյանքում իրար հետ ենք, դու իմ ախպերն ես, Ա՛լ ջան, ես քու ցավը տանեմ… Դրա վժժունը հանելու ենք, ընգե՛ր, դրա էլ, Ճվճվի էլ… Այ էդ ձև տփելու ենք, Ա՛լ ջան… Տիզի պես կպել ենք, ընգե՛ր… Էդրան պոկվել չկա, ցավդ տանեմ, դրան լխկելու ենք…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Գեղա՛մ, բայց ծեծելուց ասում ես՝ ընենց ծեծեն, սաղ ջարդեն, էլի… Բայց ասա՝ բիտեքով, ախպե՛ր…»:

Չարբախցի Գեղամ՝ «Հա, մերը կամ դուբինկայա կամ լապատկի կոթ…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Բիտեքով ասա ոտները ջարդեք…»:

Չարբախցի Գեղամը՝ Բդոյին. «Էտի (Մուշեղը) մեռածի նման մարդ ա, թև-ոտը ջարդել ենք… Հենց էդ բ…-ը ընգած տեղը խփեց… ընգած տեղը զենքով ա խփե… Ոնց որ իմ ջահելներից մեկը մահացել ա… Չեմ ուզում հավատամ…»:

Նորատուսցի Ալիկը՝ Չարբախցի Գեղամին. «Քանի՞ հոգով էին դրանք էկե»:

Չարբախցի Գեղամ՝ «Մի սուրու… Մի 25 հոգի… Դուսն էին… Սաղին հանել էինք դուս… Էս Վիրաբը որ հելավ, սաղ հելան… Էդ բանը մնաց (Մուշեղը)… Էդրան ես տվի ու՝ տվին, ախպե՛ր, տվին… Ես տվի ու գնաց կաշը, էլի… Էս բ…-ը փախավ դռան յան ու վրից հանեց (զենքը)… Տենց մեր էդ ջահելը վարի գնաց…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Շնական տասովկայա ըլնելու… Սաղին հասկացրու, որ դուք իրան (Մուշեղին) չեք ծեծե դեմից… Շներին պդի չասվի՝ դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման…»:

Չարբախցի Գեղամ՝ «Էտի (Մուշեղը) ոնց որ չկա, Ա՛լ…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Մեռած ա՞»:

Չարբախցի Գեղամ՝ «Ոնց որ…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Էտի ուրեմ դուխով կարան վրեն գրեն աջուձախ…»:

Իրեղեն ապացույցներից դատարանը չի հետազոտել միայն Չարբախցի Գեղամի կնոջը պատկանող ու որպես իրեղեն ապացույց առգրավված «Մերսեդեսը»:

Նախագահողը հարցրեց մեղադրողին՝ ինչո՞ւ այդ իրեղեն ապացույցը դատարան չի բերվել:

Մեղադրողը պատասխանեց, որ Ճանապարհային ոստիկանությունից, ում հսկողության տակ է գտնվում կնիքված «Մերսեդեսը», հայտնել են, թե «Մերսեդեսը» երկար ժամանակ անշարժ է մնացել ու տեխնիկական խնդիրներ են առաջացել, հարկավոր են մեքենայի բանալիները, որոնք գտնվում են մեքենատիրոջ մոտ: «Մերսեդեսը» դատարան կհասցվի հատուկ քարշակի ու ամբարձիչի միջոցով, ու դատարանը հաջորդ դատական նիստին նախատեսում է զննել այն: Մեքենայի զննությունից հետո հնարավոր է, որ պաշտպանական կողմը միջնորդություն անի՝ մեքենան մեքենատիրոջ տնօրինությանը հանձնելու վերաբերյալ…

Դատարանը հետազոտեց քրեական գործի 1-5-րդ հատորներում առկա փաստաթղթերը:

Մեղադրողը քրեական գործի հինգերորդ հատորից հրապարակեց «Ինտերպոլի» ազգային բյուրոյից վարույթն իրականացնող մարմնին ուղարկված պատասխանը ՝ տվյալ գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արմեն Գասպարյանի վերաբերյալ: Հրապարակումից առաջ մեղադրողն ասաց, որ այդ փաստաթղթի պարունակած տեղեկատվությունը կարող է բնութագրական լինել Ա. Գասպարյանի համար: Ըստ այդ փաստաթղթի՝ Արմեն Գասպարյանը Ռուսաստանում կասկածվել է ՌԴ Կիսելյովսկ քաղաքում գործող հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ՝ խմբավորումը զբաղվել է շորթմամբ… Հետագայում հենց ՌԴ-ն էլ իր հարցումը Արմեն Գասպարյանի վերաբերյալ հանել է օրակարգից…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 20-ին: