Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Մամիկոն Ասլանյան. «Վանաձորի համար պատմական ժամանակաշրջան է».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորի քաղաքապետի աղմկահարույց ընտրություններից հետո անցել է մոտ մեկ ու կես ամիս և հետաքրքիր էր իմանալ, թե այս ընթացքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել: Քաղաքը շարունակում է ապրել իր բնականոն հունո՞վ, թե ներքին ինտրիգները խոչընդոտում են հանրապետության երրորդ քաղաքի բնականոն ռիթմին: Այս և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
– Պարոն Ասլանյան, մոտ մեկ ու կես ամիս է ստանձնել եք քաղաքապետի պաշտոնը, և այս ընթացքում Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք կարողացել կյանքի կոչել:
– Պաշտոնը ստանձնելուց հետո, նախընտրական շրջանի ժամանակ տված իմ բոլոր խոստումների ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են կատարվել: Ես մոտ 20 մլն դոլարի ներդրում իրականացնելու խոստում էի տվել և կարող եմ ասել, որ այս պահին արդեն իսկ ներդրումներն ավելին կլինեն, քան խոստացել էի: Արդեն իսկ առարկայական պայմանավորվածություններ են ձեռք բերվել աղբահանության ծրագրի շուրջ և 2017 թ.–ի սկզբում արդեն իսկ կստորագրվեն պայմանագրերը, բացի այդ, շուտով կսկսվի նաև երկու դպրոցների շինարարությունը: Նախատեսվում է նաև սկսել Թումո կենտրոնի շինարարությունը: Բացի այդ, Վանաձորի կենտրոնական այգու բարեկարգման ծրագրերն արդեն ուղարկել ենք համապատասխան ծրագրերի բաժին, որպեսզի այն ևս հնարավոր լինի իրականացնել: Վանաձորի ճոպանուղու վերագործարկման նպատակով սկսվել են նաև ճոպանուղու ինժեներական աշխատանքները: Վանաձորը ընդգրկված է նաև երկրորդային քաղաքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում, որի ուղղությամբ նույնպես գործուն աշխատանքներ են իրականացվում: Այդ ծրագրի շնորհիվ՝ Վանաձորի ենթակառուցվածքները զարգացնելով, մեր քաղաքը կդարձնենք տուրիստական երթուղի, որն էլ իր հերթին թույլ կտա նախաձեռնել և իրականացնել այլ ծրագրեր:
– Դուք Ձեր նախընտրական ծրագրով նաև նոր աշխատատեղեր բացելու խոստում էիք տվել: Հաջողվե՞լ է այն կյանքի կոչել:
– Կարող եմ ասել, որ 800–ից 1000 աշխատատեղ բացելու իմ նախընտրական խոստումը կարելի է կայացած համարել: Վերջերս հանդիպել եմ կարի արտադրությամբ զբաղվող գործատուի հետ և բացի աշխատատեղերից, գործատուն խոստացավ նաև Վանաձորին օգնության կարգով որևէ կենցաղային տեխնիկական միջոց տրամադրել: Մենք հիմա ուսումնասիրություն ենք կատարում, թե կոնկրետ ինչ տեխնիկայով իրենք կկարողանան մեզ օգնել:
– Գաղտնիք չէ, որ փողոցները լավ վիճակում չեն: Այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում:
– Բյուջեի վերջին եռամսյակում փոսալցման աշխատանքների իրականացման մասին դժվար է խոսել, մանավանդ, որ ես նոր եմ ստանձնել քաղաքապետի պաշտոնը: Բացի այդ, որպես կանոն ձմռան ընթացքում փոսալցման աշխատանքներ չեն իրականացվում, բայց հաջորդ տարվա բյուջեով պլանավորել ենք նաև այդ աշխատանքների իրականացման համար միջոցներ տրամադրել: Ծրագրեր կան, որոնց միջոցով Վանաձորում ոչ թե փոսալցման, այլ՝ հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն` Ամանորը հավուր պատշաճի դիմավորելու համար, որպեսզի քաղաքը ստանա տոնական տեսք:
– Քաղաքական տարաձայնությունները չե՞ն խոչընդոտում Ձեր ծրագրերի իրականացմանը:
– Ես կցանկանայի Վանաձորը տեսնել այնպիսին, ինչպիսին ես ցանկացել եմ տեսնել նախընտրական շրջանում և այդ ուղղությամբ շարունակում եմ իրականացնել իմ գործուն քայլերը, անկախ քաղաքական տարաձայնություններից:
– Իսկ հնարավո՞ր է քաղաքական տարաձայնությունները դառնան անցյալ, և շարունակեք համատեղել ջանքերն ի նպաստ Վանաձորի ապագայի:
– Կարծում եմ քաղաքական ցանկացած տարաձայնություն ունի իր հարթման մեխանիզմը: Ես այդ տարաձայնությունները հարթելու նպատակով, ինչպես միշտ, հանդուրժողականության դաշտում եմ գործունեություն ծավալել և շարունակելու եմ նույնկերպ աշխատել: Եվ չեմ էլ կասկածում, որ մեր քաղաքական թե՛ ընդդիմադիրները, թե՛ համակիրները վերջ ի վերջո հայտնվելու են միևնույն դաշտում, քանի որ բոլորիս խնդիրը Վանաձորի հանդեպ մեր ունեցած ապագա ծրագրերի իրականացումն է: Եվ օգտվելով առիթից նշեմ, որ ես մշտապես եղել եմ և կամ առողջ քննադատության և առողջ կոնսոլիդացիայի կողմնակից, ով ցանկացած նորմալ ծրագրին կողմ է լինելու, որը կնպաստի Վանաձորի զարգացմանը: Նախորդ տարիներին Վանաձորը գրեթե դուրս էր մնացել ինտեգրացիոն պրոցեսներից և ես կարծում եմ, որ ներկայում Վանաձորի համար պատմական ժամանակաշրջան է, որովհետև Վանաձորը վերջ ի վերջո ներառվելու է համապետական և միջազգային ինտեգրման նոր ծրագրերում և հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք բարեկեցիկ ապրող վանաձորցի և ինքնաբավ Վանաձոր քաղաք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: