Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

Նազելի Կարապետյան. «Թարգմանչական արվեստում մրցակցություն չի կարող լինել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թարգմանչուհի Նազելի Կարապետյանը մինչև իր առաջին գիրքը թարգմանելը թեև զբաղվել է թարգմանություններով, սակայն հասկացել է, որ թարգմանչական արվեստում հաստատուն տեղ զբաղեցնելու համար կարևոր է գիրք թարգմանելը:

«Չէի ասի, թե թարգմանչության առումով հայերենը բարդ լեզու է: Ընդհակառակը, մեր մայրենի լեզուն ունի մի մեծ դրական կողմ՝ ազատ շարադասությունը: Այն թույլ է տալիս բառերը ազատորեն տեղափոխել, որը մեծ առավելություն է, ինչը դժվար է ասել, օրինակ՝ անգլերեն լեզվի մասին: Անգլերենում շարադասությունը ֆիքսված է և եթե մի բառի տեղը խախտվում է, նախադասությունը լիովին «փչանում» է»,– ասաց Ն. Կարապետյանը:

Թարգմանչական արվեստում կարևոր է նաև պահպանել լեզվամտածողությունը, ասում է նա, ինչը նույնպես բավականին ջանք է պահանջում թարգմանչից: Թարգմանության բարձր որակը, ըստ մասնագետի, նաև պայմանավորված է ստեղծագործության հիմնական լեզվի պարզությունից ու մատչելիությունից, ինչը հնարավորություն է տալիս այլ կարևորագույն հարցեր նույնպես «տեղափոխել»:

«Թարգմանությունը միայն բառեր թարգմանելը չէ: Պետք է կարողանալ «թարգմանել» նաև արագությունը, ռիթմը, ոճը: Այսինքն, տարբեր գործոններ կան, որոնք միասին տեղափոխելով դեպի թարգմանվող լեզու, ստեղծագործությունը մոտեցնում են բնագրին: Թարգմանությունը հեշտ գործ չէ և հարկավոր է անընդհատ սովորել»,– ասաց Ն. Կարապետյանը:

Նրա կարծիքով Հայաստանում թարգմանչական արվեստում մրցակցություն չկա: Ընդհակառակը, ինչքան շատ լինեն թարգմանիչները, այնքան շատ գրականություն հնարավոր կլինի ներկայացնել և՛հայ, և՛ օտարազգի ընթերցողներին:

«Մենք ունենք թե՛ շատ լավ գրականություն, թե՛ մեծ ներուժ, որը ցավոք չենք օգտագործում: Ունենք մեծ սփյուռք, մարդիկ, ովքեր մի քանի լեզուների են տիրապետում, և ինչու այդ ներուժը չենք կարողանում օգտագործել և հայ գրականությունը թարգմանել ու մատուցել օտարազգի ընթերցողներին: Պետք է մտածել ոչ միայն անգլերենով, այլև շատ այլ լեզուներով թարգմանելու մասին: Ուստի ես թարգմանչական արվեստում մրցակցություն ընդհանրապես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես ցանկանում եմ, որ թարգմանչական արվեստը Հայաստանում ավելի զարգանա և ավելի շատ թարգմանիչներ ներգրավված լինեն այս գործում»,– ասաց Ն. Կարապետյանը:

Նա նաև հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների և բալլադների ընտրանին, որը շուտով կտպագրվի ու կհանձնվի ընթերցողի դատին:

«Հաճելի է, երբ ոչ միայն ներշնչվում ես Թումանյանի նման գրողի գործերով, այլև թարգմանում ես դրանք: Հեղինակի գործերով ներշնչվելու պարագայում ավելի է հեշտանում աշխատանքը: Ես չեմ վախենում նաև քննադատվելուց, քանի որ իմ կարծիքով սիրով արված գործը սովորաբար կատարելությամբ է իրականացվում: Թումանյանի գործերի թարգմանությունները ընթերցել են նաև մասնագետները և դրական են արտահայտվել: Ես դրանից շատ եմ ոգեշնչվել և վստահ եմ, որ այն նաև դուր կգա անգլախոս ընթերցողին»,– ասաց Ն. Կարապետյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում