Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Միայն լյուստրացիայից հետո կարող են լինել իրական բարեփոխումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին

– Պարոն Արծրունի, այսօր ինչ կատարվում է մեր երկրում, հույս ներշնչո՞ւմ է, որ մեր պետական նավի ընթացքը ճիշտ ուղու վրա ենք դնում:

– Մեր իրականության մեջ բավականին երկար ժամանակ ոչինչ չի փոխվում: Ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ սոցիալական առումով, ո՛չ մշակութային: Այսինքն` պահպանվում է լճացման վիճակը: Իսկ ֆիզիկայում մի հասկացություն կա` բրոունյան շարժում: Այն է` շարժումը կա, բայց ընթացքը չկա: Այսօր մեր երկրում էլ է այդպես: Ուստի ոչ մի առաջընթաց, ոչ մի բարեփոխում, և ընդհանրապես դեպի կյանքի որակի բարելավմանը միտված փոփոխություն չկա:

– Գուցե շտապո՞ւմ եք: Ժամանակ է պետք: Այսօր հիմքեր են ստեղծվում վաղվա փոփոխությունների համա՞ր:

– Իսկ ի՞նչ հիմքեր են դրանք:

– Դե, խոսվում է փոփոխություններից, կառավարման համակարգի բարեփոխումներից, հանձնարարականներ են լինում, կոռուպցիայի դեմ պայքարի ու մենաշնորհները կոտրելու հարցն է դրված:

– Դե, ինքներդ ասացիք, որ դրանք միայն խոսակցություններ են: Իսկ գործնականում ոչինչ չի արվում դեռևս: Ես անձամբ կարծում եմ, որ պետական համակարգի առողջացումը կարող է տեղի ունենալ միայն լյուստրացիայից հետո: Եթե լյուստրացիա չկատարվի, ու մենք չհասկանանք, թե ովքեր են այն մարդիկ, որ այս կամ այն պաշտոնը զբաղեցնում են, ինչպիսի՞ անցյալ ունեն նրանք, կամ ի՞նչ կազմակերպությունների գործակալներ են այսօր, կամ այդպիսիք եղե՞լ են երբևէ, ապա որևէ բարելավման ակնկալիք չպետք է ունենալ:

– Մի քիչ շատ բան եք պահանջում մեր իշխանություններից: Վստահաբար նրանք լյուստրացիայի չեն գնա:

– Ես չեմ պահանջում: Պարզապես իմ պատկերացումն եմ ներկայացնում: Եվ բնավ չի նշանակում, թե սպասում եմ, որ նրանք դա կանեն:

– Իսկ այդ դեպքում ինչի՞ համար է այս իրարանցումը: Բարեփոխումների, փոփոխությունների վերաբերյալ այս չդադարող խոսակցություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Ես չգիտեմ Դուք իդեանե՞րը, թե դեմագոգիան նկատի ունեք: Կամ գուցե` նախընտրական իմիտացիանե՞րը: Գոյություն ունի գործողություն և գոյություն ունի գործողության իմիտացիա: Մի բան, որը վերջին 25 տարիների ընթացքում բնորոշ է մեր իրականությանը: Օրինակ, արտաքին գործերի նախարարությունը մաքուր իմիտացիա է: Տնտեսական ոլորտում որևէ բարեփոխում առաջարկելը նույնպես համարում եմ իմիտացիա: Նաև քաղաքական իրավիճակների բարելավմանն ուղղված քայլերն են իմիտացիոն:
Մեծ հաշվով ժողովրդավարությունն էլ է մեր երկրում իմիտացիա: Որովհետև ինչ գրված է Սահմանադրության մեջ, բնավ չի համապատասխանում այն իրականությանը, որի մեջ ենք՝ և՛ ես, և՛ Դուք, և՛ բոլորս:

– Համենայն դեպս կառավարության մեջ ընդգրկվեցին մարդիկ, ովքեր, թվում է, այլևս աշխատելու են մաքուր ձեռքերով: Նույնիսկ` սպիտակ ձեռնոցներով:

– Դա ընդամենը վարչապետի վարկածն է: Իրականում մենք պետք է պարզենք ու տեսնենք, թե այդ մարդիկ ինչպե՞ս են եղածին հասել և ի՞նչ ճանապարհով են այդ վստահությունը ձեռք բերել: Այսինքն` պետք է հասկանանք, որ վարչապետն իր թիմն է կազմում, և այդ թիմում պատահական մարդիկ լինել չեն կարող: Նրանք մարդիկ են, որ պարտավոր են աշխատել որոշակի վեկտորով, այսինքն` որոշակի ուղենիշով: Իսկ այդ ուղենիշն անորոշ է ու անհասկանալի: Եվ այդպիսին է ոչ միայն ինձ համար: Անորոշ ու անհասկանալի է բոլորի համար: Նույնիսկ` իրենց համար: Որովհետև, նորից եմ ասում, իրական բարեփոխումների սկիզբը կլինի միայն լյուստրացիայից հետո:

– Մշակույթի նախարար փոխվեց: Իսկ մշակութային կյանքում տեղաշարժ, առաջընթաց կա՞, նկատվո՞ւմ է:

– Դուք ինքներդ ապրում եք այս քաղաքում և ականտես եք այն ամենին, ինչ կա մշակութային կյանքում: Ես ձեզ հարցնեմ` ի՞նչ է փոխվել:

– Դե… հրապարակներում համերգներ են լինում:

– Հրապարակներում համերգներ են տալիս վերջին 10 տարիների ընթացքում: Եվ, ինչքան գիտեմ, դրանք քաղաքապետարանի ծրագրերն են:

Մշակույթի նախարարությունը գլոբալ առումով պետք է գործի, բարեփոխի ընդհանուր դաշտը: Հրապարակներում համերգներ կազմակերպելու համար չի ստեղծված այդ հաստատությունը: Իսկ գլոբալ առումով, այսինքն` օրենսդրական փոփոխությունների առումով, ես որևէ նոր բան չեմ տեսել: Իսկ անցել է արդեն երեք ամիս, չէ՞: Ոչ մի նախաձեռնություն ի նպաստ մշակութային դաշտի բարելավման, ի նպաստ ազատ արվեստագետների գործունեության, ի նպաստ ոլորտի խնդիրների համակարգման, չկա՛, չեմ տեսնում: Ես Արմեն Ամիրյանից մեծ սպասելիքներ ունեմ: Բայց դեռևս սպասում եմ:

– Բայց կազմակերպվեց մշակույթի գործիչների հանդիպումը նախագահի հետ:

– Իսկ ովքե՞ր էին այդ գործիչները: Եվ կարելի՞ է այդ հանդիպումը դրական երևույթ համարել, երբ հատուկ ընտրվում են մարդիկ, ում հետ պետք է նախագահը հանդիպի: Ասեմ, որ այդտեղ պատահական մարդիկ չկային: Այսինքն` այդ հանդիպումը ևս հերթական իմիտացիան էր, երբ չբարձրացվեց ոչ մի սուր հարց, համակարգային որևէ խնդիր չշոշափվեց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: