Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

48 հազար եվրո՝ հօգուտ «Եհովայի վկաների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ է ընդգրկվել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին:

2017 թվականի հոկտեմբերի 12–ի կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2018 թ. 1–ին կիսամյակում 48000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կհատկացվի: 4 դիմումատուներից յուրաքանչյուրին 12000 եվրո կհատուցվի:

«Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Արթուր Ադյանին, Վահագն Մարգարյանին, Հարություն Խաչատրյանին և Գարեգին Ավետիսյանին, ովքեր 2011 թ. ամռանը դատապարտվել են երկուսուկես տարվա ազատազրկման։

ՀՀ չորս քաղաքացիներ բողոք են ներկայացրել 2011 թվականի դեկտեմբերի 6–ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34–րդ հոդվածի հիման վրա: Հայցվորները ՄԻԵԴ–ում բողոքել են, որ իրենց նկատմամբ կայացված դատավճիռները խախտել են կոնվենցիայի 9–րդ հոդվածը, և նրանց կալանքը հիմնված է եղել դատարանների կողմից կարծրատիպային փաստարկների վրա: Հայցվորները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են եղել: Երկուսը՝ Երևանից, մեկը՝ Ծաղկավանից, մյուսը՝ Կապանից: 2011 թվականի մայիսին և հունիսին նրանց կանչել են զինվորական ծառայության, բայց քաղաքացիները չեն ներկայացել: Փոխարենը նրանք նամակներ են ուղղել զինկոմիսարիատ և շրջանային դատախազություն՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնել: Հայցվորների դեմ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք դատապարտվել են ազատազրկման: Նրանք պնդել են, որ իրենք «Եհովայի վկաներ» են, և եկել մի եզրակացության, ըստ որի՝ եվրոպական չափանիշներով առաջարկվող ծառայությունը փաստացիորեն քաղաքացիական բնույթ չի կրել և վերահսկվել է զինվորական իշխանությունների կողմից:

Նախորդ տարվա հոկտեմբերի 12–ին ՄԻԵԴ–ը սահմանել է, որ Հայաստանում չորս «Եհովայի վկաներ» անարդարացիորեն դատապարտվել են ազատազրկման այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, որը հսկվում և վերահսկվում էր զինվորական մարմինների կողմից։ ՄԻԵԴ–ը նաև սահմանել է, որ այդ չորս երիտասարդները դատապարտվել են անհիմն կերպով, քանի որ Հայաստանը չի տրամադրել իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, թեև պարտավորվել էր դա անել։ ՄԻԵԴ–ը վճռել է, որ այդ երիտասարդների հետապնդմամբ ու դատապարտմամբ ոտնահարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9–րդ հոդվածով երաշխավորված խղճի և կրոնի ազատության իրավունքը։

Հավելենք, որ նշված գործով ՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 12–ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թ. ապրիլի 12–ն է:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում