Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

Ալեք Ենիգոմշյան. «Պարտավոր ենք մտածել այն ուղիների մասին, որոնք վերստին կակտիվացնեն քաղաքացիներին», «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9–ին, 10–ին և 11–ին Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում համահայկական հանրահավաքներ կանցկացնի:

Խոսելով հանրահավաքների օրակարգի և գաղափարի մասին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցը միացել է «Հանուն Հայաստան պետության» ճակատին:

«Դրանով սփյուռքյան այդ կառույցը ճակատի մասն է կազմում՝ ստորագրել է ճակատի հռչակագրի տակ, միավորվել է ճակատի սկզբունքների շուրջ և կիսում է դրանք: «Հայկական վերածնունդը» և ճակատը մարտի 10–ին թե՛ Երևանում, թե աշխարհի տարբեր քաղաքներում հավաքներ կկազմակերպեն: Արտասահմանում հանրահավաքների գլխավոր շեշտադրումը կլինի ՀՀ–ում մարդու իրավունքների խնդիրն ու այդ համատեքստում մասնավորապես քաղբանտարկյալների խնդիրը: Իսկ Երևանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների խնդիրը ընդհանուր գլոբալ հարցերի համատեքստում կդիտարկվի: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ կլինի Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների հարցին: Հիշենք, որ, այսպես ասած, դատավարությունը մոտենում է իր ավարտին: Դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, մյուսների նկատմամբ էլ՝ 4,5 տարուց սկսած: Բացի մարդու իրավունքների հարցերից, Երևանում կքննարկվի ընդհանրապես այս վարչախմբի և հանձինս Սերժ Սարգսյանի ոչ միայն վերարտադրման, այլև իրենց իշխանության հավերժացման փորձերի խնդիրը»,–ասաց Ա. Ենիգոմշյանը:

Նա ընդգծեց՝ պարզ է, որ քաղաքացիների համար գաղտնիք չէ երկրում տիրող իրավիճակն ու այն, թե իշխանության հավերժացումն այդ առումով ինչ է խոստանում:

«Սա գաղտնիք չէ և բացահայտելու խնդիր չկա: Բայց այդ ամենը քաղաքական համատեքստում ներկայացնելու խնդիր կա. համատեղ ուժերով պետք է փորձել կանխել իշխանության հավերժացման փորձն ու դրանով շարժել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու քարը: Մենք բաց ենք Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերի առաջ: Մենք կարող ենք որոշակի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ամենաէական հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունեն: Ամենաէական հարցերի մեջ է համակարգի փոփոխությունը, նաև իշխանության հավերժացման փորձերի կանխումը: Եթե այս հարցերի շուրջ համախոհություն կա, թող հանրահավաքի ժամանակ բոլորը ներկա լինեն: Այստեղ առաջնահերթության խնդիր չկա: Եթե «Հանուն Հայաստան» պետության ճակատն է նախաձեռնել այս հանրահավաքը, չի նշանակում, որ եթե ուրիշները ևս մասնակցության հայտ ներկայացնեն՝ առաջինի, երկրորդի կամ երրորդի խնդիր է լինելու: Մենք բացարձակապես նման խնդիր չունենք: Մենք կարևորում ենք այսօրվա ամենաէական խնդիրների շուրջ համախմբման և համագործակցության կարևորությունը»,–ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե հասարակության մոտ առկա տրամադրությունների համատեքստում ինչ արդյունք են ակնկալում, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք և գաղտնիք չէ, որ առնվազն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում քաղաքացիների մոտ անզորության զգացում է տիրում, և դրանից օգտվել և օգտվում է այս իշխանությունը: Այդուհանդերձ պետք է խորապես ուսումնասիրել դրա պատճառները. վարչախմբի տարբեր մանիպուլյացիաները որքանո՞վ են հասցրել այս վիճակին, կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը ժողովրդի մոտ նման տրամադրություններ առաջացնելու առումով որքանո՞վ իր մեղքի բաժինն ունի: Համենայն դեպս, անկախ նրանից, թե այդ հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիների արձագանքն ու ներկայությունը որքան կլինի, մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ ակտիվ մասնակցություն լինի: Մենք այլընտրանք չունենք՝ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր ապագա սերունդների ճակատագիրն է: Մենք պարտավոր ենք միշտ մտածել այն ուղիների մասին, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում և վերստին ակտիվացնել մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում