Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ժամանց

Ինչից են վախենում հորոսկոպի նշանները

Խոյ

Խոյերին հատուկ է փակ տարածություններից վախը՝ կլաուստրոֆոբիա: Շատ շփվող են, այդ իսկ պատճառով վախենում միայնությունից՝ իզոլոֆոբիա: Խոյերը շատ ինքավստահ են, և իրենց կարծիքը միակ ճշմարտությունն են համարում, այդ պատճառով զայրանում են, երբ կասկածի տակ է դրվում իրենց համոզմունքը:

Ցուլ

Ցուլը շատ շփվող չէ, նրա համար գլխավորը տունը և ընտանեկան օջախն է: Գերադասում է հանգստությունը և հարմարավետությունը, խուսափում է վեճերից: Ցլերը մեծամասամբ չեն հավատում միստիցիզմին, այդ իսկ պատճառով նրանց հնարավոր չէ վախեցնել, օրինակ՝ վամպիրների, ուրվականների մասին պատմություններով, սակայն եթե դեմ առ դեմ հանդիպեն ինչ-որ խորհրդավոր երևույթի, կսկեն վախենալ և փորձել հնարավորինս շուտ մոռանալ միջադեպը: Իսկ առհասարակ, ցլերը հորոսկոպի հազվադեպ հանդիպող նշաններից են, որ սովորաբար ֆոբիաներով չեն տառապում: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ չեն կենտրոնանում մանրուքների վրա:

Երկվորյակներ

Նրանց տրամադրությունը չափազանց փոփոխական է. նրանց մոտ շատ կտրուկ ծիծաղը վերափոխվում է լացը, սերը՝ ատելության, ուրախությունը տխրության: Երկվորյակները մանրակրկիտ վերլուծում են բոլոր դեպքերը և երևույթները, ամեն ինչին խելամիտ բացատրություն են գտնվում: Սակայն նրանց համար դժվար է հաղթահարել մթության, խորության, փակ տարածությունների հանդեպ վախը:

Խեցգետին

Չափազանց ամաչկոտ է, տպավորվող և խոցելի, նման բնավորության պատճառով, դեռ մանկուց, նրանց մոտ տարբեր տեսակի ֆոբիաներ են զարգանում: Ունենում են կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից), վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից), անդրոֆոբիա (վախ տղամարդկանցից), ինչպես նաև մթությունից, խորությունից, պատժից, հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց: Խեցգետինները շատ նեղացկոտ են և ծայրաստիճան վախենում են ծիծաղի առարկա դառնալուց: Խեցգետինները սարսափելի վախենում են արագությունից՝ տեխոֆոբիա, ինքնաթիռով թռիչքներից՝ ավիաֆոբիա:

Առյուծ

Ազնվազարմ է, աշխույժ և չափազանց խիզախ: Ամենից շատ առյուծները վախենում են իրենց արժանապատվության ոտնահարումից: Շատ են վախենում ծիծաղի առարկայի վերածվելուց, չհասկացված և չգնահատված լինելուց: Առյուծը միշտ սպասում է շրջապատի՝ իր նկատմամբ հիացմունքին և բարձր գնահատականներին: Վախենում են ցանկացած տեսակի ցավից, բժիշկներից, հատկապես՝ ատամնաբույժներից: Բարձրության վրա կարող են թեթևակի գլխապտույտ ունենալ, իսկ փակ տարածություններից վախենում են. նրանց թվում է, որ պատերը սեղմվում են:

Կույս

Երազկոտ չեն, չափազանց ռացիոնալ են: շատ վախեր ունեն, օրինակ՝ չափազանց վախենում են իրենց վերաբերյալ այլ մարդկանց կարծիքներից, վախենում են բամբասանքների, ծիծաղի, կատակի առարկա դառնալուց: Կույս-տղամարդկանց մոտ հաճախ է լինում վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից): Բոլոր կույսերը չեն հավատում սիրուն, այդ իսկ պատճառով վախենում են ամուսնությունից: Վախենում են տարբեր տեսակի միջատներից՝ սարդերից (արախնոֆոբիա), խավարասերներից (բլատտոֆոբիա): Կին-կույսերի մոտ այնքան շատ են վախերը, որ նույնիսկ զարգանում է ֆոբոֆոբիա (վախ վախերից):

Կշեռք

Կշեռքի համաստեղության տակ ծնվածներն ամեն ինչում փորձում են գտնել ոսկե միջինը: Կշեռքները չափազանց վախենում են միջատներից և սողուններից, հատկապես՝ օձերից և գորտերից: Վատ են տանում միայնությունը, հաճախ վախենում են մնալ առանց կյանքի ուղեկցի, այդ իսկ պատճառով փորձում են հնարավորինս շուտ ընտանիք կազմել: Կշեռքը շատ է վախենում մահից:

Կարիճ

Կարիճները բավականին հիշաչար են. կարող են տարիներով կուտակել վրդովմունքը, ապա անսպասելիորեն վրեժխնդիր լինել: Կարիճները գրեթե ոչնչից չեն վախենում: Սակայն կարող են վախենալ այնպիսի տարօրինակ բաներից, ինչպիսիք են, օրինակ՝ անկյունները, ալբինոսները կամ մոլախաղերը: Կարիճները շատ փակ անձնավորություններ են, և սարսափելի վախենում են, որ իրենց գաղտնիքները կարող են բացահայտվել:

Աղեղնավոր

Շփվող են, ընկերասեր, չեն վախենում դժվարություններից: Շատ են սիրում էքստրեմալ բաներ, ռիսկի դիմելը նրանց համար կենսական անհրաշեշտություն է: Թշնամու հետ կռվում շատ խիզախ են, դիմացից են գրոհում, ետևից չեն հարվածում, հույսը միայն իրենց անձնական ուժերի վրա են դնում: Աղեղնավորի միակ թերությունը չափից դուրս շռայլությունն է: Շատ ուրախ, անհոգ անձնավորություններ են, հումորի հիանալի զգացում ունեն: Չափից դուրս շիտակ են, միշտ ասում են այն, ինչ մտածում են: Հավատում են միստիցիզմին և վախենում են անմաքուր ուժերից: Հաճախ են տառապում նաև կլաուստրաֆոբիայով:

Այծեղջյուր

Երջանիկ նշան է, ում մոտ ծնված օրվանից, հաջողությունները հետևում են մեկը մյուսին: Անահավատալի աշխատասեր են: Արտաքինից փոքր-ինչ մռայլ, թափթփված են, սակայն ներքուստ պողպատի նման ամուր են: Սիրում են միայնություն և վայելում են այն: Նրանց մոտ գիտակցությունն ավելի ծանրակշիռ է քան զգացմունքները: Չեն խանդում, տանել չեն կարողանում ծուլությունը: Այծեղջյուրների մոտ հանդիպում է ագորաֆոբիա՝ վախ մարդկանց բազմությունից, ավիաֆոբիա:

Ջրհոս

Այս նշանի տակ են ծնվել հանճարեղ նկարիչների, գրողների, երաժիշտների, քանդակագործների մեծ մասը: Շատ հետաքրքրասեր են, հավասարակշիռ, նեղացկոտ չեն, բավականին հանգիստ: Ջրհոսները փոփոխական են, սակայն ամուսնական կյանքում հավատարիմ, սիրող և հոգատար են: Վախենում են միայնությունից, ցավի զգացումից:

Ձկներ

Բոլոր նշաններից ամենաերազկոտն են: Չափազանց զգայուն են, խոցելի, նուրբ և այնքան խորհրդավոր, որ կարելի է նրանց հետ շփվել մի ամբողջ կյանք, բայց այդպես էլ լիովին չհասկանալ նրանց էությունը: Ձկները սիրում են միայնություն: Շատ ռոմանտիկ և անվճռական անձնավորություններ են: Հավատում են միստիցիզմին, այդ իսկ պատճառով ամբողջ կյանքում կարող են վախենալ անմաքուր ուժերից՝ վհուկներից, ուրվականներից, ոգիներից, այլմոլորակայիններից: Շատ են վախենում պատիժ կրելուց: Եթե երեխա-ձկանը խիստ պատժում են, հետագայում այդ վախը կարող է վերածվել սարսափելի ֆոբիայի:

Շարունակությունը՝ այստեղ