Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

Օրենքով՝ դեղերի ցանկը պետք է հաստատված լիներ նախարարի հրամանով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» և «Հայաստանի բժիշկների ասոցիացիան» համատեղ հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ ընդունվել է դեղատոմսերի ձևը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու և հաշվառելու կարգը, սակայն այդ որոշման մեջ չկա այն դեղերի ցանկը, որոնք ենթակա են դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բաց թողնման:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Դեղերի մասին» օրենքի 16–րդ հոդվածի 5–րդ կետի համաձայն էլ սահմանվում է, որ դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկը պետք է հաստատվի ՀՀ առողջապահության նախարարի կողմից: Բացի այդ, պետք է ապահովվի նաև ցանկի թափանցիկությունը, որպեսզի բոլոր սպառողները կարողանան անարգել ծանոթանալ այդ ցանկերին:

Նշված ասոցիացիաները, սակայն, մտահոգություն են հայտնում, որ առողջապահության նախարարության կողմից թեև այդ ցանկերը հրապարակվել են, սակայն պարզ չէ, թե այն ինչ իրավական ակտով է հաստատվել:

Այսինքն, այս պահին չկա որևէ իրավական ակտ, որի հիման վրա հնարավոր լինի դասակարգել, թե որ դեղը ինչ սկզբունքով պետք է բաց թողնվի: Օրենքների համադրումից պարզ է դառնում, որ այս պահին սկսված՝ դեղերը դեղատոմսերով բաց թողնելու գործընթացը հիմնավորված չէ: Ավելին, օրենքով չհիմնավորված գործողություն կատարելու համար անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության օրենքի պահանջը չկատարելու համար:

Սրանից բացի, ըստ ասոցիացիաների հայտարարության «Դեղերի մասին» օրենքն ունի բավականաչափ այլ բացեր ևս, որոնք կարող են խոչընդոտել օրենքի արդյունավետ կիրառումը և կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնալ:

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» և «Հայաստանի բժիշկների ասոցիացիան» պատրաստակամություն են հայտնել աջակցելու, որպեսզի իրենց կողմից վերհանած խնդիրները լուծելու նպատակով ստեղծվի աշխատանքային խումբ, որը հնարավորություն կտա ավելի կատարյալ դարձնել ոչ միայն «Դեղերի մասին» օրենքը, այլև փակվեն այն սողանցքները, որոնք հարցին առնչվող այլ օրենքների ու իրավական փաստաթղթերի համադրման արդյունքում կան:

«Փաստ»–ը պատրաստ է ներկայացնել նաև բարձրացված հարցի մասին ՀՀ առողջապահության նախարարության տեսակետը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում