Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան
Իրավունք

Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում պառկած մերկ տղամարդուն

1in.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է:

Նախաքննության սկզբում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ ներգրավվել էր նրա հայրը: Սակայն վերջինս ծանր հիվանդ է, այդ պատճառով նախաքննության ընթացքում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ հանդես է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Արշակն ամուսնալուծված ծնողների զավակ է: Սակայն ի տարբերություն ընդունված կարգի՝ նա մնացել ու մեծացել է հոր մոտ, հայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:

Արշակի մայրն ապրել է վարձակալությամբ՝ քաղաքի տարբեր մասերում, վարել է անկանոն կյանք, չարաշահել է ալկոհոլը…

Այնուամենայնիվ, հայրը չի արգելել Արշակի շփումը մոր հետ, Արշակը երբեմն այցելել է մայրիկին:

Դեպքի պահին վերջինս վարձակալությամբ ապրում էր Ջրվեժում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արշակն այցելել է մորը, ասել է, թե ընկերների հետ է հանդիպելու: Նա մոր տանից վերցրել է հեռախոսի լիցքավորիչ: Մայրը, որդու դուրս գալուց առաջ, նրան բանալի է տվել ու առաջարկել է՝ եթե ուշ լինի, տղան քաղաքի մյուս ծայրը չհասնի, գա ու գիշերի իր տանը…

Ժամը 23-ի սահմաններում Արշակը եկել է մոր վարձակալած բնակարան, իր բանալիով բացել է դուռը…

17-ամյա տղան անակնկալի է եկել՝ մոր անկողնում տեսնելով մերկ տղամարդու, մորն էլ տեսնելով կիսամերկ…

Արշակը զայրացել է մոր վրա՝ տեսնելով, որ նա նաև անսթափ վիճակում է: Բնակարանում գտնվող տղամարդը՝ 35-ամյա Ա. Կ.-ն, իր հերթին սկսել է անպատվել Արշակին՝ մոր հետ կոպիտ խոսելու համար:

Արշակն ու Ա. Կ.-ն սկսել են հայհոյախոսել միմյանց հասցեին: Ա. Կ.-ն, ով ֆիզիկապես ուժեղ էր անչափահաս տղայից, ցանկացել է մոտենալ նրան: Արշակը հրել է: Ա.Կ.-ն վայր է ընկել՝ մեջքով ընկել է մոտակա լրագրասեղանին, որի վրա ապակե սկահակ կար: Սկահակը ջարդվել ու վնասել է տղամարդու մեջքը:

Նա ոտքի է կանգնել:

Շարունակվել է վեճը Արշակի ու Ա.Կ.-ի միջև: Վեճի ընթացքում Արշակը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի անգամ հարվածել է Ա. Կ.-ին՝ վնասելով թոքը, առաջացնելով արյունահոսություն:

Տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ՝ Արշակը դուրս է եկել մոր տանից, ճանապարհին նետել է դանակը…

Այն, ինչ կատարվել է Արշակի հեռանալուց հետո՝ դժվարպատկերացնելի ու շատ ցավալի է:

Արշակի մայրը… սառը թրջոց է դրել դանակահարված տղամարդու վերքերի վրա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Շտապօգնություն չի կանչվել: Պառկել են… քնելու…

Կինը քուն է մտել, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ տղամարդը արդեն մահացել է՝ «սառել է»:

Կինը սկսել է զանգահարել ծանոթներին, Ա.Կ.-ի մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 11-ի երեկոյան…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից՝ հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից…

Ա. Կ.-ի ծնողներն էլ որդու մահվան մասին իմացել են նրա մահից շատ ժամեր անց…

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: