Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրել
Քաղաքականություն

Գարշահոտության քարոզիչներին դավաճանի ամպլուան խորթ չէ

Մի խումբ մարդիկ ու կազմակերպություններ հանդես են եկել բաց նամակով ու կոչ են արել Երևանի քույր քաղաքներին դադարեցնել համագործակցությունը Երևանի ու Երևանի քաղաքապետարանի հետ: Երբ նայում ենք այդ մարդկանց ու կազմակերպությունների անվանացանկը, տեսնում ենք, որ գործ ունենք Երկիր Ծիրանիի գարշահոտության ակցիայից ժամեր անց արագորեն դեպքի վայր ժամանած ու ակցիա կազմակերպած, այնուհետ մամուլն ու սոցցանցերը իրենց ակտիվությամբ գրավել փորձող կոնկրետ մարդկանց հետ: Այդ մարդկանց միավորում է մեկ բան ՝ թամաշան: Ավելի շուտ թամաշայից դրամաշնորհային նախագիծ կազմելու ունակությունը:

Նրանք մեծ հաշվով Զարուհի Փոստանջյանի քաղաքական հետագծի վրա թքած ունեն: Նրանց հետաքրքրում է մի բան ՝ որսալ ընթացիկ որևէ թեմա, հարմարեցնել այն արտասահմանյան որոշակի դոնորների քիմքին, փաթեթավորել այն հավուր պատշաճի ու մատուցել: Հաշվի առնելով, որ այժմ մոդայիկ է կանանց դեմ բռնությունների թեմայով դրամաշնորհներ ստանալը, այդ մարդիկ ու կազմակերպությունները շտապեցին հենց այդ սոուսի ներքո ներկայացնել քաղաքապետարանում տեղի ունեցածը: Պատահական չէ, որ նրանք այժմ էլ շարունակում են իրենց նման գործելաոճը:

Բայց, ինչպես ասում են ՝ Աստված իրենց հետ: Յուրաքանչյուր ոք վաստակում է իր պատկերացրած բարոյական արժեքների ու մասնագիտական որակների սահմաններում: Այստեղ ամենացավալին այլ բան է, որ փաստացի ներքաղաքական խնդիրը դուրս է հանվում, դառնում է արտաքին խնդիր ու որ ամենավատն է ՝ վնասում է Երևան քաղաքի համբավին:

Երևանի իշխանություններն ու ընդդիմադիր ավագանիները անցողիկ են: Մնայուն է մի բան ՝ Երևան քաղաքն իր պատմությամբ ու ներկայով: Շատ լավ հասկանալով, որ այժմ նախապատրաստություններ են ընթանում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ, ու որ այդ նախապատրաստությունների մեջ ներառված են նաև Երևանի քույր քաղաքները, «ներսի դավաճանները» սեփական մորթապաշտական շահերից ելնելով որոշել են վնասել քաղաքի համբավին:

Իհարկե, Երևանի քույր քաղաքներում հասկանում ու տարբերում են իրական քաղաքականությունը գարշահոտությունից ու գարշահոտության քարոզչությունից: Բայց այն հանգամանքը, որ որոշ մարդիկ պատրաստ են խոսելով ամբողջ ժողովրդի անունից ու խոսելով այնպիսի թեմաներից ինչպիսիք Երևան քաղաքն է, փորձում են առաջ տանել իրենց նեղանձնական ու նեղխմբային շահերը, դա ցավալի է բոլորիս համար:

Արմեն Մխիթարյան