Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

Գուրգեն Հովհաննիսյան. «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու հավանականությունը շատ քիչ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ արևելյան ավանդության, փետրվարի 16–ից սկսվել է 2018 թվականը՝ հողե դեղին շան տարին և կշարունակվի մինչև 2019–ի փետրվարի 5–ը: Տարին համարվում է Մերկուրի մոլորակի տարի: Այս տարի ավելի երջանիկ և հաջողակ լինելու համար պետք է ավելի ռացիոնալ լինել որոշումներ ընդունելիս և հաշվարկներ կայացնելիս, իսկ նոր բացված ճանապարհներից մաքսիմալ դրական արդյունք ստանալու համար հարկավոր է դիվանագիտական առավելագույն ճկունություն ցուցաբերել:

Նկարիչ, աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարեմուտին աստղաբանները նոր կանխատեսումներ են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում սպասվող իրադարձությունների մասին: Նրանք, ովքեր անցած տարիների խնդիրները, դժվարությունները, տառապանքը, ցավը չեն «ներմուծում» նոր տարի, ապա կարողանում են ավելի լայնորեն օգտվել նոր տարվա ընձեռած հնարավորություններից:

«Բոլոր գերտերություններն այսօր լայնորեն օգտագործում են փիլիսոփայական և էզոթերիկ յուրաքանչյուր գիտելիք, սակայն հայերիս համար դա համարվում է պարապ զբաղմունք: Հայերիս համար հարցերին փիլիսոփայության տեսանկյունից մոտենալը խորթ է դարձել վերջին 500–600 տարիների ընթացքում, որի պատճառով մենք բավականին հնարավորություններ ենք կորցրել և շարունակում ենք մինչ օրս կորցնել, իսկ Չինաստանը, մեր աչքի առաջ ընդամենը 50 տարվա ընթացքում կիրառելով իր հնամենի իմաստությունը՝ մետաֆիզիկան, կարողացավ իր հին ավանդույթները պահպանելով դառնալ բավականին հզոր և ազդեցիկ երկիր ողջ մոլորակի վրա»,– ասաց Գ. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարվա ընթացքում ծավալվող իրադարձությունները կպայմանավորեն հետագա 15–17 տարիները: Եվ քանի որ 2018–ին Հայաստանին բաժին ընկնող էներգիայի պաշարն անհամեմատ շատ է, ուստի դժվարությունները նույնպես շատ են, բայց ոչ անհաղթահարելի:

«Դժվարությունները հաղթահարելի են ճիշտ այնքան, ինչքան որ մենք ի վիճակի ենք հաղթահարել ու դրանով իսկ ուժեղանալ: Այս ամենի մասին գիտեն նաև Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրները: Հետևաբար իրենք էլ իրենց հերթին պետք է ճնշումն ուժեղացնեն, որպեսզի մենք հապաղենք մեր որոշումները կայացնելու ժամանակ, թուլանանք, ընկնենք ինքնախղճահարության մեջ: Տարիներ շարունակ այդ աշխատանքը տարվել է ոչ միայն թշնամաբար տրամադրված երկրների, այլև տգետ մարդկանց միջոցով: Սակայն պետք է իմանալ, որ բողոքելով ոչ մի խնդիր չի լուծվում, դա պարզ երևում է վերջին 25 տարիների վերլուծությունից»,– ասաց Գ. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքագետների կողմից Հայաստանը պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու մասին չդադարող խոսակցություններին, նա նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է ձմռան ամիսների ընթացքում մարդկանց մոտ կուտակված դեպրեսիոն տրամադրությունների և անցյալ տարվանից մնացած հին էներգիան սպառելու անհրաժեշտության հետ:

«Ըստ կանխատեսման, 2018 թվականին Հայաստանը պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու հավանականությունը շատ քիչ է, իսկ պատերազմի մասին տագնապային տրամադրություններին տրվելն անիմաստ էներգիայի վատնում է: Ինչ վերաբերում է ընդհանրապես պատերազմելուն, որը նախկինում կարող էր էվոլյուցիոն թռիչք ապահովել, հիմա, նոր հասարակարգում ՝ Ջրհոսի դարաշրջանում, պատերազմի ու տառապանքի էներգիան շատ վտանգավոր է պետությունների համար: Ու թեև 2014 թվականից աշխարհը պատրաստվում է նաև 3–րդ համաշխարհային պատերազմի, բայց, ինչպես տեսնում ենք, այն տեղի չի ունեցել և չի էլ ունենա, քանի որ ողջ մարդկությունը բոլորովին այլ գաղափարական դաշտում է գտնվում»,– ասաց աստղաբան, էզոթերիկ Գ. Հովհաննիսյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում