Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ
uncategorized

Քվեարկություն հօգուտ մարտի 1–ի նախագծի, թե՞ իրավապահ համակարգի ազդեցիկ ներկայացուցիչներից ազատվելու ճանապարհ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրենսդիրներին ներկայացրեց իրենց կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1–2–ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը: Խորհրդարանն այն միաձայն ընդունեց: Չեղավ ո՛չ դեմ, ո՛չ ձեռնպահ քվեարկություն: Անգամ ընդդիմադիր ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանին այդ միաձայն քվեարկությունը տարօրինակ թվաց, ինչի մասին նա նշել էր իր ֆեյսբուքյան էջում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում: Վերջինս պատասխանել է «Փաստ»–ի մի քանի հարցերին:

– Օրինագծին կողմ քվեարկեց նաև ՀՀԿ–ն: Ինչո՞վ է պայմանավորված նման քվեարկությունը:

– Դա երկու պատճառ կարող է ունենալ: Առաջինը՝ մարտի 1–ն այլևս ակտուալ չէ: Իհարկե մարտի 1–ի զոհերի ժառանգների, իրավահաջորդների կամ նրանց շահերի պաշտպանների համար խիստ ակտուալ է, բայց երբ վերցնում ենք հասարակության ընդհանուր իրավիճակը, այն մթնոլորտը, որ տիրում է այսօր երկրում, տեսնում ենք, որ մեծ մասամբ հետաքրքրություն չի ներկայացնում, բացի հարազատների նեղ շրջանակից:

Նա չունի այն ակտուալությունը, որ կար 10 կամ 5 տարի առաջ, որովհետև հասարակության մեջ արդեն մտածելակերպ ու մենթալիտետ է փոխվել, հասարակության համար ուրիշ խնդիրներն են ավելի կարևոր՝ սոցիալ–տնտեսական, արտագաղթի ու դեղերի: Դա այլևս ակտուալ չէ, 10 տարի է անցել: Այդ իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներ և զոհերի որոշ հարազատներ արտագաղթել են Հայաստանից:

Այն իր կարևորությամբ առաջին տեղում չի գտնվում, և ընդդիմությունը դա օգտագործելով՝ չի կարող իշխանափոխություն անել կամ ինչ–որ դիվիդենտներ շահել, ինչպես ՀԱԿ–ն էր այն օգտագործում 2008 թ. հետո: Հիմա ընդդիմությունը չի կարող մարտի 1–ն օգտագործել իր համար ցանկալի արդյունք ստանալու համար:

Եվ երկրորդ՝ մարտի 1–ի գործը այնպիսի գործ է, որ կարելի է սլաքներ ուղղել ում նկատմամբ, որ ցանկանաս՝ և՛ ընդդիմության, և՛ նախկին նախագահի, և՛ իշխանության մեջ եղած, և՛ չեղած մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր ազդեցիկ են: Ցանկացած դեպքում բոլորի կողմ էլ կարելի է սլաքն ուղղել, իսկ այդ ուղղորդողը, բնականաբար, լինելու է գործող նախագահը, որովհետև իրավապահ համակարգը նրան է պատկանում:

– Նման քվեարկությունը իշխանության կողմից ինչ–որ մութ բաներ ձեռնարկելու կասկածներ չի՞ տալիս:

– Հակառակը՝ լուսավոր, և այս հարցը կարող է օգտագործվել ցանկացած քաղաքական գործչի կամ ուժի դեմ: Կամ այդ հարցը կարելի է քննարկել՝ պատճառ բերելով, որ ժամանակին այդ հարցը լավ ուղղությամբ չեն տարել կամ լավ չեն քննարկել՝ իրավապահ համակարգի որոշ ազդեցիկ ներկայացուցիչներից ազատվելու համար:

Դա կարող է գործող նախագահն ու իշխող քաղաքական ուժն անել: Բնականաբար, գործող նախագահը ցանկացած ձևով դա կարող է իր համար օգտագործել:

– Ըստ Ձեզ, նախագծի քննարկումներն ԱԺ–ում ինչպիսի՞ ընթացք կունենան:

– Դա կախված կլինի, թե ինչպես կորոշի հանրապետության նախագահը, թե ինչ լուծում է նա այդ հարցին ուզում տալ: Կարող են պարզապես ձևական քննարկել`, ցույց տալով, թե մենք ժողովրդավարական երկիր ենք, քննարկում ենք այդ հարցը, իսկ հետագայում որոշում չընդունեն կամ ընդունեն այնպիսի հայտարարություն, որը կենացի մակարդակի լինի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում