Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 1–ից Հայաստանում բազմաթիվ դեղեր այլևս հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: Կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կավելանան ոչ միայն հերթերը բուժհաստատություններում, այլև՝ մարդկանց հոգսերն ու գլխացավը՝ դեղն անպայման դեղատոմսով գնելու պատճառով:

Մարտի 1–ից դեղատոմսով տրամադրվող դեղերի ցանկը կհամալրեն կոդեին պարունակող դեղերը, հորմոնային դեղերը և հակաբիոտիկները: Ամռանը այս ցանկին կավելանա նաև սրտի և ճնշման կարգավորման նպատակով օգտագործվող դեղորայքը, իսկ հոկտեմբերից առհասարակ կարգելվի դեղահաբերի հատավաճառը:

Այս ամենն ինչպես կանդրադառնա թե՛ բուժհաստատությունների և թե՛ ժողովրդի վրա, դժվար չէ կռահել: Երևանյան դեղատներից մեկի դեղավաճառը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա սխալ մեխանիզմ է և հույս ուներ, որ որոշման նախագիծը կչեղարկվեր:

Բանն այն է, որ որոշման ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր դեղատոմս ներկայացնելուց բացի, կավելանան նաև մարդկանց ծախսերը: Եթե նախկինում հիվանդը բժշկին այցելելուց հետո վերցնում էր դեղերի անուններով սովորական մի թուղթը և կարող էր գնել դրանք պարբերաբար, ապա նոր որոշման արդյունքում մեկ դեղատոմսը կարող է գործածվել միայն կես տարի: Եվ կրկին դեղատոմս դուրս գրելու համար քաղաքացին կրկին պետք է հետազոտություն անցնի, այն էլ՝ մանրակրկիտ: Առանց համապատասխան հետազոտությունների պատասխանների՝ բժիշկներն իրավունք չեն ունենա դեղատոմս դուրս գրել:

Դեղատան աշխատակցի խոսքով՝ իրենց մշտական հաճախորդներից արդեն իսկ բողոքներ լսել են այս նոր որոշման հետ կապված: Եվ ոմանք էլ մինչ որոշման ուժի մեջ մտնելը արդեն համալրել են իրենց անհրաժեշտ դեղերի «պաշարները», չնայած որ դրանք միևնույն է այնքան էլ շատ չեն, բայց ով որքան կարողացել է, գնել է:

Մեր՝ դեղատանը լինելու ընթացքում մի տարեց մարդ մտավ, ով եկել էր իրեն անհրաժեշտ դեղը գնելու համար: Լսելով մեր զրույցը՝ միջամտեց. «Ես մեծ մարդ եմ: Ինչ–որ մի խնդիր, օրինակ՝ սրտի, ունենալու դեպքում գնում եմ պոլիկլինիկա: Ինձ այնտեղ հարցնում են՝ պետպատվերով է: Հաստատում եմ, ինձ ասում են՝ դե գնա՛, մի երկու շաբաթից կգա՛ս: Անմիջապես չեն նայում: Ստացվում է, որ ինձ անհրաժեշտ դեղն ունենալու համար ես դեռ պետք է սպասեմ: Իսկ էդ ընթացքում ես ի՞նչ կդառնամ: Ստիպված գումար պիտի տամ, որ անմիջապես զննեն: Բայց թոշակառու մարդը էդքան փող ունի՞: Հետո ասում են հատավաճառով դեղն արգելվելու է, ամբողջ Եվրոպայում է այդպես: Բայց մեզ մոտ հիվանդը սկի փող չունի, որ մի քանի հատիկ դեղ առնի, ինչպե՞ս միանգամից տուփով գնի»: Ծերունու վրդովմունքին ի պատասխան՝ դեղատան աշխատակիցը մեզ ասաց, որ պետք չէ համեմատվել Եվրոպայի հետ, այնտեղ իհարկե առանց դեղատոմսի դեղ չեն տալիս, բայց կենսամակարդակը լրիվ այլ է, գումարած, որ մեծամասամբ դեղերը տրվում են բուժհաստատություններում: Մեզ մոտ էլ իհարկե կան անվճար տրամադրվող դեղեր, սակայն դեղագետի խոսքով՝ դրանք անօգուտ են ու անորակ:

Մեխանիզմի սխալ լինելու ևս մեկ ապացույցն էլ այն է, որ նոր դեղատոմսով դեղ նշանակելու կամ տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, որի առկայությունը շատ բուժհաստատություններում և դեղատներում չկա: Շատ մարզային պոլիկլինիկաներ դեռևս ապահովված չեն համակարգչային տեխնիկայով: Նույն կերպ համակարգիչ չկա նույնիսկ երևանյան մի շարք դեղատներում: Իսկ դեղ վաճառելու համար միայն դեղատոմսը բավարար չէ, դեղատան աշխատակիցը պետք է հատուկ տվյալներ ներմուծի համակարգիչ և այնտեղ նույնպես տեսնի ու համոզվի, որ բժիշկը հենց այդ դեղամիջոցն է նշանակել հիվանդին:

Մյուս անհասկանալի կետը նույն ակտիվ նյութը պարունակող տարբեր դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի տրամադրելուն է վերաբերում: Օրինակ՝ բելառուսական «Աեվիտը» (վիտամին է) կարելի է ձեռք բերել միայն դեղատոմսով, իսկ ռուսականը՝ ազատ գնել: Կամ նույն դեղամիջոցի կաթիլները առանց դեղատմոսի, իսկ կոճակները՝ դեղատոմսով: Եվ այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ օրինակներն իսկապես շատ են:

Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ այս որոշման ընդունումից հետո ստիպված կլինեն միայն աշխատանքային օրերին իրենց վատ զգալ, քանի որ շաբաթ–կիրակի չես կարող որպես բուժօգնության առաջին օղակ ծառայող պոլիկլինիկա այցելել: Իհարկե, կասեն, թե կարելի է հիվանդանոց գնալ, սակայն ցանկացած հիվանդանոցի այցելությունից անպակաս է խորհրդատվության համար վճարվող գումարը, էլ չասեմ՝ հետազոտությունների գների մասին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում