Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

«Մասրիկ 1»–ի կառուցումը լուրջ տեխնոլոգիաներ ու փորձառություն կբերի Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ տարի առաջ՝ ապրիլի 28–ին հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի մասին: «Փաստ»–ը Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողութան հիմնադրամի արևային ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվեց կայանի գործարկման հետ կապված գործընթացներից:

Գևորգյանի խոսքով՝ այժմ ողջ ներուժը դրված է միայն դրա վրա: Կառուցման ժամկետները պետք է որոշի ներդրող ընկերությունը, որը լիցենզիա ստանալու օրվանից հետո երկու տարի ժամանակ կունենա կառուցելու համար:

«Հիմա ներդրողների մրցույթի գլխավոր փուլում ենք: Նախաորակավորումն արդեն անցել ենք, հիմնական փուլին մասնակցում են 10 նախաորակավորում անցած ընկերություններ և կոնսորցիումներ: Իրենց հրավերներն արդեն ուղարկված են, հայտերի վերջնաժամկետն էլ մարտի 21–ն է:

Մրցույթի հիմքում դրված չափորոշիչներով Հայաստանում նման կայան կառուցած որևէ ընկերություն չկա: Սա մեզ համար ինովացիա է, դրա համար բոլորը միջազգային հայտնի ընկերություններ են՝ լուրջ փորձառությամբ, որոնք ոչ միայն կայան կարող են կառուցել: Մենք լուրջ տեխնոլոգիաներ և փորձառություն Հայաստան ներգրավելու խնդիր ենք լուծում»,– նշեց նա:

Գևորգյանի խոսքով՝ վերջին փուլից հետո ընկերությունը պետք է լիցենզիայի համար դիմի, կառավարության աջակցության պայմանագիրը ստորագրի, ցանցի հետ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիր ստորագրի, համայնքից հող ստանա: Ֆինանսավորումն ու բոլոր փաստաթղթերն իր ձեռքին լինելու դեպքում ընկերությունը իրավունք կստանա սկսել շինարարական գործընթացը:

Մրցույթում հաղթողի միակ չափորոշիչը ցածր սակագինն է լինելու: Այն ընկերությունը, ով ամենացածր սակագինը կառաջարկի, նա էլ հաղթող կճանաչվի: Սա պարզ, թափանցիկ մրցույթ է մեկ չափորոշիչով, որովհետև ընկերություններն արդեն նախաորակումն անցել էին և պետության համար որևէ տարբերություն չկա, թե ով կհաղթի: Ամենակարևորը ամենացածր սակագին ունենալն է:

Գևորգյանի տեղեկացմամբ՝ տարեկան նախատեսվում է արտադրել 90 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ կայանի դրվածքային հզորությունը կլինի մինչև 55 ՄՎատտ: Հարցին, թե դա ամբողջ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի որքան մասն է կազմելու, պատասխանեց, որ ընդհանուր ծավալային տեսանկյունից փոքր տոկոս է զբաղեցնելու, բայց սա արդյունաբերական մասշտաբի առաջին արևային կայանն է լինելու:

«Նմանատիպ փորձառությունը և՛ կառավարության, և՛ շուկայի համար մեծ նշանակություն ունի, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրեր ավելի շատ լինեն: Այստեղ ոչ թե մի կայանով էներգետիկ ոլորտում հարց ենք լուծելու, այլ՝ քաղաքականության մշակման ոլորտի զարգացման հարց ենք լուծում: Արտադրության խնդիր Հայաստանն այսօր, փառք Աստծո, չունի: Մենք որևէ պակասորդ չունենք: Զուտ որակական շուկայի ոլորտի զարգացման հարցեր ենք լուծում, այլընտրանքային էներգետիկան ենք զարգացնում, կայունությունն ենք ապահովում»,– նշեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում