Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Հայաստանն իր խնդիրները պետք է կարգավորի՝ հետևելով սիրիական զարգացումներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը զրուցել է «Փաստի» թղթակցի հետ՝ անդրադառնալով սիրիական խնդրին և դրա ազդեցությանը մեր երկրի վրա:

– Վերջին շրջանում սիրիական կոնֆլիկտի մեջ են ներգրավվել Իրանը և Թուրքիան: Դա որքանո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի համար:

– Նայած, թե որ տեսանկյունից ենք նայում: Եթե բացի Արևմուտքից, Ռուսաստանից, նույն սիրիական ներքին կառավարական ու ընդդիմադիր ուժերից այլ դերակատարներ էլ են ներգրավվում կոնֆլիկտում, բնականաբար այստեղ կան համապատասխան շահեր: Թուրքիան և Իրանը գուցե այս պահին ավելի ակտիվացել են, բայց նրանց ներգրավվածությունը, թեկուզ անուղղակիորեն, կոնֆլիկտում եղել է նաև նախորդ շրջանում:

Եվ սրանով իրենք որոշակի շահեր են իրացնում: Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը բախվում են, նույն հոսքով չեն: Իրանը կառավարական ուժերի կողմնակիցն է, Թուրքիան բացահայտ չի ասում, թե ում կողմնակիցն է, բայց իր խնդիրներն է լուծում հիմնականում Աֆրինում, քրդական բնակչության հետ: Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը փորձում է ինչ–որ կերպ իրացվել, և Էրդողանը փորձում է դա անել՝ օգտվելով նաև ստեղծված իրավիճակից:

– Ներգրավված կողմերից մեկն էլ Իսրայելն է, որը բազմիցս հայտարարել է, որ վտանգ է զգում Իրանի կողմից և պատրաստ է դրան դիմակայել՝ ակնարկելով ատոմային զենքի առկայության մասին: Այս դեպքում նույնպես Հայաստանի համար վտանգ չկա՞:

– Միջուկային զենքի կիրառման մասին խոսք լինել չի կարող, կարող է սա դիսկուրսիվ բնույթի հայտարարություն է: Ուղղակի սիրիական թնջուկը բավական բարդ է: Այնտեղ այնքան կողմերի շահեր են հակադրվում: Նույն Իսրայելի և Իրանի շահերն են հակադրվում Սիրիայի հարցում: Իսրայելը Մերձավոր Արևելքում լուրջ դերակատարություն ունեցող պետություն է և չի ուզում, որ այլ պետություն, որի հետ նա չունի բարեկամական հարաբերություններ, խոսքը Իրանի մասին է, ընդլայնի իր ազդեցությունը:

Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխում է տեղի ունենում: Պայքարը հիմնականում սրա համար է: Կոնֆլիկտում ներգրավված կողմերը իրենց ազդեցությունն են ուզում հնարավորինս ընդլայնել Մերձավոր Արևելքում: Բնականաբար այդ ազդեցությունների ընդլայնումը մյուս դերակատարների հաշվին պետք է լինի, որոնք էլ դա չեն ցանկանում:

Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում: Միջուկային զենքի կիրառում չի կարող լինել, դրա համար ստեղծված իրավիճակ չկա: Հայաստանն իր խնդիրներով պետք է զբաղվի: Իհարկե, մոտ լինելով Մերձավոր Արևելքին՝ մենք պետք է մեր խնդիրները կարողանանք կարգավորել՝ նաև ուշադրության մեջ պահելով սիրիական զարգացումները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում