Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Մի' քնեք այն սենյակում, որտեղ գազի պարագա է տեղադրված. ԱԻՆ-ի զգուշացումները

Վերջին տասնամյակում ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաեւ տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու եւ արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի եւ գազային սարքավորումների օգտագործման անվտանգության կանոնները:

- Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը եւ դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը եւ վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:

- Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի եւ օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:

- Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը եւ այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
- Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
- Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը եւ ապա` պարագայի փականը:

Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:

- Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան եւ այլն:
- Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:
- Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:
- Արգելվում է գործի դնել գազային համակարգով շահագործվող մեքենաների շարժիչները փակ տարածքում:

Տարաբնույթ նյութերի այրման ժամանակ առաջանում են նաեւ այլ թունավոր գազեր, ինչպես, օրինակ՝ սինիլաթթու, ֆոսգեն եւ այլն, իսկ օդում թթվածնի պարունակությունը նվազում է: Ահա թե ինչու առավել վտանգավոր է ոչ այնքան կրակը, որքան ծուխն ու դրա այրուքը: Ժամանակակից շենքերում, որտեղ լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պոլիմերային եւ սինթետիկ նյութեր, հրդեհի ժամանակ մարդկանց վրա մեծ ազդեցություն են գործում այրման թունավոր արգասիքները: Չնայած այրվող նյութերում պարունակվում են թունավոր ազդեցություն ունեցող 50-100 տեսակի քիմիական միացություններ, այնուհանդերձ տարբեր երկրների գիտնականների մեծամասնության կարծիքով հրդեհի ժամանակ, ինչպես նաեւ՝ տարբեր գազային սարքավորումները ոչ ճիշտ շահագործելիս, մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելն է:

ծխածնի օքսիդն առանց հոտի, անգույն, այրվող գազ է: Թունավոր է, օդում այրվում է կապույտ բոցով: Խտությունն օդի նկատմամբ կազմում է 0,967, այսինքն օդից թեթեւ է: Շմոլ գազը վտանգավորէ նրանով, որ 200-300 անգամ ավելի լավ է ռեակցիայի մեջ մտնում (փոխազդում) արյան հեմոգլոբինի հետ, քան թթվածինը, ինչի հետեւանքով արյան կարմիր մասնիկները կորցնում են օրգանիզմը թթվածնով մատակարարելու իրենց ընդունակությունը: Առաջանում է թթվածնային քաղց, հյուսվածքների հիպոքսիա (թթվածնաքաղց), մարդը կորցնում է մտածելու կարողությունը, դառնում է անտարբեր եւ անուշադիր, չի փորձում փրկվել վտանգից: Այնուհետեւ վրա է հասնում փայտացումը, դեպրեսիան, շարժման համակարգվածության խանգարումը, իսկ շնչառության կանգնելու դեպքում` մահը: Ածխածնի օքսիդի վտանգավորությունը բացատրվում է ոչ միայն թունավորությամբ, այլ նաեւ այրման արգասիքներում նրա համեմատաբար մեծ պարունակությամբ: Հրդեհի ժամանակ ածխածնի օքսիդ գոյանում է 10-40 անգամ ավելի շատ, քան առավել թունավոր ցիանականջրածին: 50-70% դեպքերում մարդիկ զոհվում են ածխածնի օքսիդով թունավորվելու եւ թթվածնի անբավարարության պատճառով:

Հիշե՛ք, անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի հնարավոր ռեակցիաները (հակազդեցությունը) այրման արգասիքների խտության ավելացման դեպքում, մասնավորապես՝
- Շմոլ գազ (ածխածնի օքսիդ). 0,01%՝ թույլ գլխացավ, 0,05%՝ գլխապտույտ, 0,1%՝ ուշագնացություն (ուշաթափություն), 0,2%՝ կոմա, 0,5%՝ վայրկենական մահ.
- Ածխաթթու գազ. Մինչեւ 0,5%՝ չի ներգործում, 0,5%-ից մինչեւ 7%՝ սրտային ռիթմի հաճախացում, շնչառական կենտրոնների կաթվածի (պարալիչ) սկիզբ, 10%-ից ավելի՝ շնչառական կենտրոնների կաթված եւ մահ: