Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Կոնֆլիկտի լուծման հարցով նշանակություն չունեցող հանդիպում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 7–ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Չաուֆը (ԱՄՆ), Ստեֆան Վիկտոնին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան): Երևանում նրանք բանակցություններ կվարեն Հայաստանի ղեկավարության հետ և կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 3–ին, նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան:

Այս հանդիպումներն ինչո՞վ կարող են պայմանավորված լինել, և արդյոք սա նաև Ադրբեջանին զգոն պահելու նպատա՞կ ունի, թե ոչ: «Փաստի» այս և այլ հարցերին պատասխանել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, ում կարծիքով Ադրբեջանն առհասարակ թքած ունի Մինսկի խմբի վրա: Քաղաքագետն ասում է, թե մենք մեզ համար ինչ–որ թեզիսներ ու կաղապարներ ենք մշակել, թե դա կարող է Ադրբեջանին զսպել կամ կոնֆլիկտի լուծման համար է և անիմաստ հավատում ենք մեր մշակած թեզիսներին: Ըստ նրա՝ այդպես չէ. այսօր կարող են հանդիպել, բայց Ադրբեջանը վաղը նորից իր հանցագործությունները շարունակի: Քանի անգամ Մինսկի խումբը եկել է, պայմանավորվել են, և Ադրբեջանը երկու օր անց հրադադարը խախտել է:

«Մինսկի խումբն ինչու է գալիս: Այս քսան տարիներին ինչու են եկել: Այդպիսի մի նույն պատճառով էլ գալիս են: Ես կարծում եմ՝ դա կոնֆլիկտի լուծման հարցով որևէ նշանակություն չունեցող հանդիպում է: Մինսկի խմբի նպատակը կոնֆլիկտը կառավարելն է, ոչ թե՝ լուծելը: Իրենք կոնֆլիկտը կարգավորում ու կառավարում են, բայց չեն լուծում:

Ռուսաստանը Ադրբեջանին հերթական անգամ մեծ քանակությամբ զենք վաճառեց: Հավանաբար գալիս են տեսնելու իրավիճակն ինչպիսին է, ինչպես կարող է սրվել, ում կողմը բռնեն, ում կողմը չբռնեն, որպեսզի բալանս պահեն: Եթե Հայաստանի դիրքերը թուլանան, Հայաստանին կպաշտպանեն, եթե Ադրբեջանինը՝ Ադրբեջանին: Մինսկի խմբի նպատակը դա է: Դինամիկան եթե նայենք, կտեսնենք, որ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ որևէ քայլ չեն արել»,– նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ եթե Մինսկի խումբը արդար լիներ, պետք է Արցախի կողմը բռներ, որովհետև իրավունքը Արցախի ու նրա ժողովրդի կողմն է: Վերջինս առաջարկում է Մինսկի խմբին գնալ Հայաստանի փոխարեն Արցախ, որովհետև ՀՀ–ն կոնֆլիկտի կողմ չէ:

«Կոնֆլիկտի կողմը Արցախն է: ՀՀ ներկայությունը այս բանակցային գործընթացում ես ընդհանրապես չեմ հասկանում: ՀՀ–ն Արցախի փոխարեն բանակցելու իրավունք չունի: Ինչու ենք մենք Արցախին դուրս թողել և իր փոխարեն բանակցում ենք: Մենք ինքներս թույլ չենք տալիս, որ Արցախը մտնի միջազգային հարաբերությունների ոլորտ, իսկ այդ դեպքում նա կդառնար այդ հարաբերությունների դե ֆակտո սուբյեկտ»,– հավելեց Սուքիասյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում