Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ
uncategorized

Վազգեն Սաֆարյան. «Արդեն այդ «դասարանն ավարտել ենք», այլևս նման օղակ պետք չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն–վարչություններին:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ–ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով դա խոսում է այն մասին, որ ՊԵԿ–ն այն աստիճան վստահություն ունի արտահանողների և ներմուծողների շրջանում, որ այսուհետև կարող է իր գործառույթներն առանց այդ վարչության իրականացնել:

«Բացի ժամանակ խնայելուց, ներկրողներն ու արտահանողները կխնայեն իրենց գումարներն ու նյարդերը: Սա անշուշտ հեշտացնելու է մեր բիզնեսի կողմից արտահանման և ներմուծման ժամանակ իրականացվող գործընթացների իրականացման ընթացքը: Եվ հարկավոր է այս քայլը դրական գնահատել և հուսալ, որ այն կնպաստի բիզնեսի արդյունավետ զարգացմանը»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Նրա կարծիքով ամենայն հավանականությամբ ժամանակին այդ օղակի անհրաժեշտությունը եղել է, սակայն երբ հիմա արդեն այդ «դասարանն ավարտել ենք», այլևս նման օղակ պետք չէ ո՛չ ՊԵԿ–ին, ո՛չ էլ բիզնեսին:

«Այն զգուշավորությունը, որը ցուցաբերվում էր նախկինում, հիմա փաստորեն այլևս պետք չէ, քանի որ ներկրվող և արտահանվող ապրանքների չափը լրացուցիչ ֆիքսելու կարիք այլևս չկա, դա կարելի է նաև ինքնավստահ գործունեության արդյունք համարել: Սա նաև կարող է ևս մեկ կոռուպցիոն շղթայի չեզոքացում նշանակել:

Ի դեպ, բիզնես–իշխանություններ երկխոսությունը ստացվում է միայն մի դեպքում, երբ մեկը մյուսին վստահում է: Նման քայլերով պետք է այնպես անել, որ այդ մթնոլորտը դառնա առաջնային և գերակա: Հակառակ դեպքում բիզնես–ՊԵԿ լարվածությունը շարունակվելու է և երբեք չի չեզոքանալու: Իմ կարծիքով սա նաև փոխվստահության մթնոլորտը մեծացնելու քայլ է: Օրինակ՝ ԱԱՀ–ի ետ վերադարձի հարցն այսօր կարելի է լուծված համարել, ինչը տարիներ առաջ բազմաթիվ քաշքշուկների, լրացուցիչ զանգերի, միջնորդությունների միջոցով էր հնարավոր լինում մի կերպ իրականացնել: Եվ այս ու նմանատիպ այլ քայլեր հանգեցրել են նրան, որ մեր կազմակերպությունն այլևս նման ահազանգեր չի ստանում: Ընթացակարգերի պարզեցումը պետք է շարունակել բիզնեսի համար էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,– ասաց Վ. Սաֆարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում