Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Աշոտ Մանուչարյան. «Ղարաբաղյան շարժման ձեռք բերածը ծածկել ենք փալաս–փուլուսով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու այն նկարագիրը, որ նա չպետք է լինի գող, ավազակ, խորամանկ, այլ լինի ուրիշ երկիր, ուրիշ հասարակություն և մարդ՝ ավելի վեհ գաղափարներով: «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով շարժման 30–ամյակին:

«Մենք, ի տարբերություն մոլորակի շատ բնակիչների, տեսել ենք, որ այդպիսի բան հնարավոր է: Այդ հիմնականը գերազանցում է ցանկացած այլ բանի, եթե անգամ նվաճեինք ամբողջը, ինչը մեր հայրենիքն ենք համարում, կազմաքանդեինք մեր բոլոր հակառակորդներին և ոչ մի թշնամի գոյություն չունենար: Դա ավելի քիչ կլիներ, քան այդ պատկերացումը, որ մեր ժողովուրդը ստացավ: Իսկ հիմա ղարաբաղյան շարժման մեջ հենց այդ կետը մոռացության է տրվում: Շատ շատերը, այդ թվում շարժման ակտիվ մասնակիցները, մտան առևտրի, մոլուցքների աշխարհը: Ղարաբաղյան շարժումն իսկական մարդու տեսակը մեզ ցույց տվեց: Ժողովուրդը դա պետք է կարողանա ճիշտ պահպանել հիշողության մեջ»,– նշեց նա:

Մանուչարյանի կարծիքով՝ ղարաբաղյան շարժման նախանշած ուղուց այսօր շեղում է նկատվում:

«Հեռացել է այն իմաստով, որ շարժման մասնակիցները մոռացել են, թե ովքեր են իրենք, ինչ նպատակներ ունեն: Մեր ժողովուրդն այդ ընթացքում մի շարք մեծ հայտնագործություններ կատարեց իր համար, որը 30 տարի է բոլոր կողմերից համոզում են, որ մոռանա: Այսօրվա աշխարհը, որը կողոպուտի, մոլուցքի աշխարհն է, այդ վեհ մարդը խանգարում է: Ղարաբաղյան շրջանի մարդը ապրում էր վեհ գաղափարներով, մարդը այն ժամանակ տնից տանում էր դեպի աշխարհը, իսկ այսօրվա մարդը ամեն ինչ ցանկանում է պոկել և տանել դեպի տուն»,– ասաց նա:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամն ասաց, որ այսօր 30 տարի առաջ ձեռք բերվածից հակառակ դեմքով ենք կանգնած: Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ դավաճանում ենք այն բոլոր սկզբունքներին, որն այն ժամանակ ունեինք:

«Շեղվել է իր մարդկային ուղուց, ինչպես ազատամարտիկներից մեկն ասաց՝ վերածվել է մի խոզագայլի, բայց շարժման ստեղծողների հոգու խորքում դրանք կան, ուղղակի ծածկել են փալաս–փուլուսով, որոնք մոլերից գնում են, որպեսզի չերևան այն մոլուցքները, որով ապրում են: Ինչ–որ մեկը մեր գլուխը մտցրել է, որ դա է ճիշտ ձևը: Այդ փալաս–փուլուսները, սակայն, ժամանակավոր են: Ոչ թե պետք է մտածել, որ այն օրվա մարդը կեղծ էր, այսօր է այդ մարդը կեղծ, նա շեղվել է իր իրական մարդկային էությունից: Այսօրվա մարդն այն օրվա մարդուն նայում է այն աչքերով, ինչպիսին ինքն այսօր է: Այսօրվա աշխարհը գիշատիչ մարդու աշխարհ է՝ գող, ավազակ, հրմշտող, իրենը պոկող, ու այսօրվա մարդուն թվում է, թե այն տարիներին էլ մարդը այդպիսին է եղել, մինչդեռ այն ժամանակ թե մարդը, թե երկիրը, թե հասարակությունը լրիվ ուրիշ են եղել. այն ժամանակվա մարդը տնից ամեն ինչը տանում էր դեպի աշխարհ, որովհետև ինքը աշխարհ էր հաստատում, իսկ այսօր մարդը ամեն ինչ փախցնում–տանում է տուն. ինքն է, իր ես–ը ու իր աշխարհը»,– եզրափակեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում