Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Արագածավանում ջուրը գնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում խմելու ջուր չկա, մարդիկ այն ստիպված գնում են։ Արագածավանը մարզի ամենամեծ համայնքն է, այս պահին այնտեղ բնակվում է շուրջ 5000 մարդ։ Թալինից բեռնատար մեքենայով ջուր են բերում Արագածավան, և 40 լիտրը 200 դրամով գյուղացիները գնում եմ։ 2 արտեզյան հոր կա, և համայնքապետարանը գյուղացիներին կարողանում է ապահովել միայն տեխնիկական ջրով, որը խմելու համար պիտանի չէ: Արտեզյան հորի ջուրը արագածավանցիներն օգտագործում են կենցաղային նպատակներով։

«Այընտրանք չկա, ստիպված ենք ջուր գնել։ Համատարած թանկացումներ են ու մեզ համար էլ մի բեռ ավել է՝ ջուր ենք գնում: Մեր չորս կողմը՝ 40 կմ շառավղով, խմելու ջուր չկա, ո՞ւմ դիմենք։ Թալին քաղաքը գիշերը ջուրը կուտակում է, առավոտյան բաշխում։ Դա միակ քաղաքն է, որը ջրին մոտիկ է, իսկ մենք Թալինից 35 կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Խմելաջրի լուծումը կլինի այն դեպքում, երբ Թալինի բարձրադիր գյուղերն ապահովված լինեն ոռոգման ջրով: Այդ գյուղերում մարդիկ ոռոգման ջուր չունեն, և մաքուր ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին արագածավանցիները:

Արագածավանն ընդհանրապես խմելու ջուր չի ունեցել, իսկ ներցանցային համակարգը կառուցվել է միայն արտեզյան հորերի ջուրը մարդկանց հասցնելու համար ՝ ավելացրեց համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը։

«35–40 կիլոմետր ջրագիծ պետք է փոխվի: Դա էլ հսկայական ծախսեր է պահանջում, անհնար է, որ մենք ջուր ունենանք, բայց արտեզյան հորերի ջուրն էլ վատը չէ, մի շարք բնակիչներ նաև այդ ջուրն են օգտագործում»,– ներկայացրեց նա։

Բացի ջրից, նաև համայնքային ճանապարհներն են խնդիր:

«Ճանապարհները վատ վիճակում են, փորձում ենք մեր միջոցներով լուծել: Լուսավորության հարցն էլ մասամբ է լուծված, կամաց–կամաց ինչ– որ մի բան անում ենք»,– ասաց նա:

Լուծվել է գազի խնդիրը: Այստեղ գյուղացիների մեծ մասը կենցաղում և բնակարանները տաքացնելու հարցում փայտ էին օգտագործում, ոմանք էլ՝ ինչով պատահի: Փայտ էին հավաքում գյուղի շրջակա տարածքներից և ավանակների ու ձիու սայլին բարձած՝ բերում տուն: Այսօր արդեն համայնքում գազի բաժանորդներ կան:

«Ճիշտ է՝ գազը թանկ է, ոչ բոլորն են կարողանում օգտագործել հատկապես բնակարանները տաքացնելու հարցում, բայց կենցաղում օգտագործում են»,– հայտնեց Պապիկյանը:

Արագածավանցիները զբաղվում են այգեգործությամբ և դաշտավարությամբ։ Նախորդ տարի գյուղատնտեսությունից շահույթ չեն ստացել, պատճառն էլ ոռոգման ջրի բարձր սակագինն է։ Ոռոգման ջրի դիմաց մեկ խորանարդ մետրին 13 դրամ են վճարում:

«Ինչքան ուզեցին, էնքան էլ գին դրեցին։ Շատ բարձր գին է։ Մեր հիմնական ցավը ոռոգման ջրի գինն է։ Ջուրը կա, բայց թանկ է»,– բողոքեցին մեր զրուցակիցները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում