Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Անվճար մուտք՝ առանց արտոնագրի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հուլիսի 19–29–ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարից: Այս մասին որոշման նախագիծը օրերս դրվել է շրջանառության:

Նշված ժամանակահատվածում Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100–ամյակին նվիրված տոնակատարություններ և 11–րդ բանակումներ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համատեղ մշակվել և իրականացվում են մարզամշակութային, կրթադաստիարակչական, քարոզչական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ, Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացմանը նվիրված երիտասարդական, մարզական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում սկաուտական բանակումների կազմակերպական և համահայկական խաղերի իրականացման աշխատանքներին:

Սփյուռքի նախարարության 2018 թ. գերակա խնդիր է սահմանվել Հայաստան–Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, որի համաձայն, նախատեսված է աջակցություն ցուցաբերել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման (ՀՄԸՄ) 100–ամյակին նվիրված ձեռնարկների իրականացմանը Հայաստանում:

«Հայրենի հողի վրա իրականացվող այս լայնամասշտաբ միջոցառումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 1000 հայ երիտասարդներին ոչ միայն շփվել, բարեկամանալ, այլ, որ ավելի կարևոր է, ամրապնդել իրենց հայկական արմատները: Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100–ամյակին նվիրված տոնակատարությունների և 11–րդ բանակումների մասնակիցները հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են և ժամանում են տարբեր երկրներից ստանալով մուտքի արտոնագրեր»,– ասված է որոշման նախագծի մեջ:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից մշակված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարման հարցը:

Այսպես, ՀՀ սփյուռքի նախարարը մինչև հուլիսի 10–ը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Ոստիկանություն պետք է ներկայացնի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100–ամյակին նվիրված տոնակատարություններին և 11–րդ բանակումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարը և ՀՀ ոստիկանապետը մինչև սեպտեմբերի 1–ը պետական տուրքի չափի մասին տեղեկատվություն պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն, որից հետո ՀՀ սփյուռքի նախարարը կառավարություն կներկայացնի առաջարկություն 2018 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից մուտքի արտոնագրերի համար գումար հատկացնելու մասին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում