Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Լավ գործ ունենալու համար «մեջք» է հարկավոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանաստեղծ, իրավապաշտպան, հեռուստահաղորդավար Հայկազ Մակարյանը կանգնել է ծանր կացության առաջ: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում 27–ամյա երիտասարդը նշեց, որ իր սոցիալական իրավիճակը ծայրահեղ ծանր է: Իրավապաշտպանը, ով հանդիսացել է բազմաթիվ քաղաքական ակցիաների նախաձեռնող և կոորդինացրել է բազմաթիվ սոցիալական աշխատանքներ, խնդրում է` լսել իրեն:

«Խոսքը վերաբերվում է ապրելատեղին, կացարանին և աշխատանքի բացակայությանը, իսկ ամենածանրը այն է, որ ես բացարձակապես մենակ եմ»,– նշեց Հայկազ Մակարյանը:

Հորից զրկվել է վաղ տարիքում, մորը կորցնելը նրա համար ամենամեծ հարվածն էր, որովհետև դեռ 14 տարեկան էր ու հենց այդ ժամանակ կորցրեց մանկությունը:

Ուսման մեջ հաջողություն է ունեցել, տպագրել է բանաստեղծական մեկ ժողովածու.«Հավատում էի, որ կհասնեմ արդյունքի, սակայն մեր երկրում «մեջք» է հարկավոր լավ գործ ունենալու համար ու ոչ թե կրթություն: Ես առողջական խնդիրներ ունեմ` տեսողական խնդիր և դեպրեսիվ իրավիճակներից առաջացած լարվածություն, և այսքանի հետ մեկտեղ պատրաստ էի պայքարել: Ես ոչ մեկից երբեք գումար չեմ խնդրել: Ես աշխատանք եմ խնդրում և պատրաստ եմ ամենածանր գործն էլ կատարել: Երկուստեք համագործակցություն եմ փնտրել, մշակութային, սպորտային, գիտական ծրագրերում: Ես աշխատել եմ որպես լրագրող, սակայն հայտնվեցի կոտրած տաշտակի առաջ: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ այսքան անտարբեր, երբ կարող են օժանդակության ձեռք մեկնել դիմացինին ու նեցուկ լինել»,–ասաց Հայկազ Մակարյանը:

Հայկազ Մակարյանը ծանոթանալով Հռոմում բնակվող հայտնի հայ գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) հայտարարությանը, թե պատրաստ է համագործակցել ծրագրեր ունեցող հայ երիտասարդների հետ դիմել է նրան. «Արթուր Ասատրյանին հանդիպեցի 2017 թվականի սեպտեմբերի 20–ին և հանդիպումը բավականին ջերմ անցավ: Նա ինձ խոստացավ օգնել աշխատանքի հարցով, սակայն այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Ես նրանից գումար չեմ խնդրել` աշխատանք եմ խնդրել: Ես դիմում եմ նաև սփյուռքում բնակվող այն հայերին, ովքեր կցանկանան օժանդակել Հայաստանում աշխատանք չգտնող մարդուն, որը բազմաթիվ ծրագրեր ունի և պատրաստ է դրանք իրականություն դարձնել»:

Հայկազ Մակարյանը կարծում է, որ իրեն «ոչնչացնում» են քաղաքական հայացքների և աշխարհընկալման համար.«Մեր պետական համակարգի գործելաոճը չեմ ընդունում և առհասարակ ոչ մի կուսակցության շարքերում չեմ ընդգրկվել: Գող չեմ, մարդասպան չեմ, դատված չեմ եղել, ոչինչ չեմ ունեցել կյանքում, որի համար ինձ նախանձեն կամ ատեն ու ասեն` այս վատ պիտակների համար քեզ գործ չենք տալիս: Ես չեմ ցանկանում երկիրը լքել ու գնալ, բայց մարդ եմ և ապրել եմ ուզում…»,– մանրամասնեց նա:

Հայկազ Մակարյանի համար ամենացավոտ խնդիրը կացարանի հարցն է: Ապրում է մորաքրոջ և տատի հետ` Աշտարակ քաղաքում:

«Ես այդ տանը օտար եմ ու ամեն վայրկյան կարող եմ հայտնվել բաց երկնքի տակ: Եթե էսպես շարունակվի, չեմ դիմանա… միակ խնդրանքս է, որ փորձեն ինձ ինչ–որ կերպ փրկել այս վիճակից: Խնդրում եմ թույլ տվեք ծրագրերիս հոգի տամ, կենդանություն տամ և ասելիքս չհնչի` ձայն բարբառո անապատի:

Նշենք, որ Հայկազ Մակարյանը դիմել է նաև Արագածոտնի մարզպետին, ով խոստացել է օգնել, սակայն մինչ օրս որևէ քայլով չի արձագանքել:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում