Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ Զախարովա
Հասարակություն

20 տարի առանց տրանսպորտի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 20 տարի է առանց տրանսպորտ է: Ինչպես նախկինում, այսօր էլ գյուղացիները դժվարությամբ են համայնքից դուրս գալիս: Միայն նրանք են մարզկենտրոնի և հարակից համայնքների հետ շփվում, որոնք սեփական ավտոմեքենա ունեն: Մնացածներն, ինչպես դաշտադեմցիներն են ասում, տարին մեկ են համայնքից դուրս գալիս:

Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կմ–անոց գրունտային ճանապարհը, որը նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել:

«Անմխիթար ու խրամատներ հիշեցնող գյուղամիջյան ճանապարհների պատճառով շատ անգամ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել: Տարիներ առաջ տրանսպորտ ունենալու հույսով դիմել են տարբեր տեղեր, բայց հարցը չի կարգավորվել»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին գյուղացիները:

Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանն ասաց, որ կանոնավոր տրանսպորտ չի գործում տարբեր պատճառներով՝ սկսած տարբեր ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու ցանկության բացակայությունից, քանի որ եկամտաբեր բիզնես չէ, վերջացրած անբարեկարգ ճանապարհներից:

«90–ականներին, որ տրասնպորտ կար, նորմալ աշխատում էր, մարդիկ էլ շատ էին ու գյուղից օրվա մեջ 3 անգամ ավտոբուսը գնում–գալիս էր»,– ասաց նա:

Տեղացիները բողոքեցին, որ Դաշտադեմը միշտ էլ պետական տարբեր ծրագրերից դուրս է մնացել: Նրանց ոգևորել էր վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, ըստ որի մեր երկրում բոլոր համայնքները տրանսպորտով կապահովվեն: Հայտարարությունից մեկ տարի անց, սակայն, խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ չկա:

«Տրանսպորտ չլինելու պատճառով մեր կաթնամթերքն ու գյուղմթերքը չենք կարողանում տանել Տաշիր վաճառել»,– դժգոհեցին նրանք:

Այսօր Դաշտադեմի 127 բնակիչների հույսը խոշորացումն է: Նոյեմբերին համայնքը միացել է Տաշիր քաղաքին, բայց այնտեղ հասնելու որևէ փոխադրամիջոց չկա:

«Ակնկալում ենք, որ ծրագրի շրջանակներում մոտ ապագայում կարող է տրանսպորտի հարցը լուծվել»,– նշեց համայնքի վարչական ղեկավարը:

Այս կողմերում միակ զբաղմունքն անասնապահությունն է ու արտագնա աշխատանքը: Կաթը հանձնում են Տաշիրի պանրի գործարանին: Գյուղացիները, սակայն, ասացին, որ եկամուտ ունենալու համար երկու–երեք կովից ստացած կաթը բավարար չէ, մեծ գլխաքանակ է պետք, ինչի հնարավորությունը քչերն ունեն: Տարիների ընթացքում շատերը գյուղից հեռացել են՝ Տաշիր, Վանաձոր, Երևան, Մոսկվա, ով որտեղ կարողացել է: Ով էլ մնացել է՝ օրվա հացի խնդիր է լուծում:

«Խանութում մի լիտր ջուրը 200 դրամ արժի, մեզնից կաթի լիտրը 120 դրամով են ընդունում: Դուրս է գալիս՝ ջուրն անարատ կաթից թանկ է: Չորս–հինգ տարի առաջ 170 դրամով էին ընդունում, հետո իջավ մինչև 90 դրամ, հիմա՝ 120–130 է: Մի կով պահելու համար գյուղացին առավոտյան 6–ից երեկոյան 9–ը քանի ժամ է գոմում ու դաշտում աշխատում, քրտինք թափում. վերջում 7 լիտր կաթ է տալիս, ստացած գումարի մի մասն էլ ձմեռվա խոտ ենք գնում ու վերջ»,– պատմեցին անասնապահությամբ զբաղվողները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում