Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր Ավետիսյան
uncategorized

Մակարավանքից գողացել են սրբապատկերներ ու աղոթագրքեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 13–ին երեկոյան անհայտ անձը կոտրել էր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հարևանությամբ գտնվող Մակարավանքի դռան փականը և մուտք գործել եկեղեցի: Կողոպտել էին եկեղեցում վաճառքի դրված փայտե ու երկաթե խաչերը, իսկ այն հուշանվերները, որոնք հնարավոր չէր եղել տանել՝ ամբողջությամբ ոտնատակ էր տրվել:

Այս մասին «Փաստին» տեղեկացրեց Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը: Նրան դեպքի հաջորդ առավոտյան զանգահարել է մոմավաճառ Արմեն Եգանյանը և տեղեկացրել կատարվածի մասին: Ասում է՝ վերջնահաշվարկի արդյունքում պարզվել է, որ տարել են նաև հուշանվերներ, սրբապատկերներ ու փոքրիկ աղոթագրքեր: Կոտրել էին նաև գանձանակի փականը և նվիրատվության գումարը տարել:

«Բարձրացել են խորան, խորանում գտնվող խաչն են վնասել: Սա այն դեպքում, երբ աշխարհիկ մարդիկ իրավունք չունեն խորան բարձրանալ: Ճիշտն ասած, երբ ես Մակարավանք մտա, չհավատացի իմ աչքերին, կարծես կենդանի մտած լիներ, ոչ թե մարդ, անհատ, արարած: Ամբողջությամբ տակնուվրա էին արել վանքը: Մեր համայնքի՝ Աչաջրի համար Մակարավանքը, որպես սրբատեղի, մեծ նշանակություն ունի, ժողովուրդն իմանալով այս դեպքի մասին՝ մեծ ցավ է ապրում:

Գողացողը պետք է իմանա, թե համայնքի, ժողովրդի ինչպիսի հոգևոր արժեքների հետ է խաղացել: Նա պատասխանատու պետք է լիներ այդպիսի արարք կատարելուց առաջ»,– պատմեց մեզ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անմիջապես զանգահարել է ոստիկանություն, ինչի հիման վրա գործ է հարուցվել: Ոստիկանները եկել, հետաքննել են և հիմա զբաղվում են այդ գործով: Տեր Արշավիր քահանա Ասատրյանի փոխանցմամբ՝ առաջին տեղեկությունը, որ նրանք ունեն, այն է, որ կողոպտիչը Աչաջուր համայնքից չէ: Այս մասին նրան տեղեկացրել են ոստիկանությունից՝ նշելով, թե իրենք գործ չունեն Աչաջուր համայնքի հետ, գողություն կատարողը այլ համայնքից է:

Նշենք, որ Մակարավանքը 13–րդ դարի հայկական վանական համալիր է, գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ–արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո–Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում