Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Քաղաքականություն

ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ–ում կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչպես է պատահում, որ հունվարից հետո սննդամթերքն ակնհայտորեն թանկացել է և նույնիսկ որոշ սննդամթերքների գինը մոտ 50%–ով ավելացել է, սակայն ԱՎԾ–ի հաշվարկներով հանրապետությունում գնաճը կազմում է ընդամենը 2,8%:

Եվ չնայած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոխի ու սխտորի գների նվազման օրինակով փորձեց տպավորիչ ներկայացնել, թե ինչպես է ստացվում, որ ԱՎԾ–ի՝ գնաճի թվերը միշտ փոքր են ստացվում,սակայն փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համբերատար, նույն հռետորաբանությամբ փորձեց բացատրել, որ դա ԱՎԾ–ի հաշվարկի մեթոդոլոգիայի արդյունք է:

Այնուամենայնիվ, նկատենք, որ սա հերթական զավեշտն էր, որով իշխանությունները փորձեցին լռեցնել հասարակությանը:

Բայց, անկեղծ ասած, սովորական քաղաքացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ԱՎԾ–ն ինչ մեթոդաբանությամբ է թվերը հաշվում և արդյունքում՝ թղթի վրա քանի տոկոսանոց արդյունք է ստանում: Հետաքրքիր է միայն այն, որ Հայաստանը թղթի վրա և Հայաստանն իրական կյանքում այնքան հեռու են իրարից, ինչքան Հյուսիսային բևեռը՝ Հարավայինից:

Եվ ինչ եք կարծում, փոխվարչապետի կողմից թվերի ու տոկոսների ստացման մեխանիզմների «գիտական» բացատրության ժամանակ քանի՞ մարդ հավատաց նրան, երբ իրական կյանքը բոլորովին այլ հաշվարկներով է ընթանում և փաստացի ամսվա կեսից հետո հասարակության ստվար մասը դատարկ գրպանով է իր կյանքը մաշում:

Ու եթե նախկինում պարզապես ծիծաղելի էր թվում իշխանավորների այդօրինակ մեկնաբանությունները, ապա հիմա վաղուց արդեն պարզ է, որ նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ իրենց թվում է, թե ուր որ է դառնալու ենք Շվեյցարիայի նման բարեկեցիկ երկիր:

Այս ամենում, սակայն, զավեշտալին այն է, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում իրենց ասածին: Ուր մնաց, որ սովորական քաղաքացիները հավատան: Չինովնիկներն էլ գիտեն, որ պատգամավորները ինչ սուր սոցիալական հարց էլ որ բարձրացնեն, իրենք ընդամենը մի հեքիաթով տակից դուրս կգան:

Այդպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես կլինի նաև վաղը, քանի որ երկիրն անկառավարելի իրավիճակի հասցնող նախկին իշխանավորներն էլ նույն առոգանությամբ ու ոճով, ուրախ ու երջանիկ մոտենում էին ԱԺ ամբիոնին, ինչ–որ բան ասում, լավ իմանալով, որ երկիրը հստակ քայլերով գլորվում է դեպի ձորը:

Վաչե Գաբրիելյանը, ով այսօր հանդարտությամբ «բացատրում» էր երկրում աղքատության և գնաճի ԱՎԾ–ի՝ «ստացած» ցածր տոկոսների պատմությունը, ֆինանսների նախարար աշխատած տարիներին նույն ոճով ու հանգստությամբ բացատրում էր, թե տարածաշրջանում ինչքան կայուն ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր ենք ու ինչքան խելամտորեն ու հմտորեն ենք կարողանում կառավարել երկրի փողերը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում