Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում
Հասարակություն

«ՉԻ». «Անկախ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձից նա միշտ էլ ժողովրդի կողքին է». Արման Վարդանյան

«ՉԻ» զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը։

- Պարոն Վարդանյան, խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Միասնություն» համազգային շարժումը։ Ի՞նչ փուլում եք այսօր, ինչպե՞ս եք մասնակցելու առաջիկա ընտրություններին, կբացե՞ք փակագծերը։

- Ես փակագծերը բացելու խնդիր չունեմ, քանի որ որեւէ գաղտնի կամ կոնսպիրատիվ գործընթացի չեմ մասնակցում։ Մեզ մոտ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ։ Դեռ ամիսներ առաջ, նախաձեռնելով «Միասնություն» համազգային շարժումը, մենք հայտարարել էինք, որ ակտիվորեն մասնակցելու ենք մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին, որ մեր երկրին անհրաժեշտ է որակական քաղաքական սերնդափոխություն, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն միասնական ջանքերով, համատեղ ուժերով։ Մեր բոլոր գաղափարները այսօր արդիական են, դեռ ավելին, դրանք օրեցօր ավելի են առարկայանում։

Մասնավորապես, ընտրություններին մեր մասնակցության առումով կարող եմ նշել, որ ի սկզբանե մենք խոսել էինք դաշինքային ձեւաչափով ընտրություններին մասնակցության մասին։ Այսօր արդեն այդ դաշինքը ուրվագծվում է, որը հավակնում է դառնալ նախընտրական հզոր բեւեռ' ունակ մեր հասարակությանը առաջարկելու պետության եւ հասարակության զարգացման որակապես նոր մոտեցումներ ու ծրագրեր։ Այդ ուղղությամբ կան արդեն նախնական պայմանավորվածություններ ու նախընտրական դաշինքի մաս կազմող հասարակական-քաղաքական ուժերի հետ համագործակցության կոնկրետ տեսլական, որի վերջնական արդյունքները մեր հանրությանը կներկայացնենք մոտ ժամանակներս։

- Ասացիք, որ կա համագործակցության կոնկրետ տեսլական, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայտնի են մարդկանց կամ ուժերի անունները, որոնք տեղ են գտնելու ձեր ուժի նախընտրական ցուցակում։

- Մոտ օրերս այդ ցանկին կծանոթանաք; Դա բավականին ներկայանալի ցանկ է։

- Ակնարկեցիք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին, կասե՞ք ինչով եք առանձնանալու ընտրություններին մասնակցող մնացած ուժերից։

- Մեր նախընտրական ծրագիրն այժմ կազմավորման փուլում է, եւ միայն վերջնական տեսքի բերելուց հետո եւ օրենքով նախատեսված ժամկետներում այն կներկայացնենք հանրությանը։ Ասեմ միայն, որ մեր ծրագիրը կունենա գիտական ու փորձագիտական լուրջ հենք։ Ցավոք, մեր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում մենք ականատես ենք լինում անարդյունավետ քաղաքականության, ոչնչով չարդարացված «նորարարությունների» կամ ինքնագործունեության, հապճեպ, «ձեռքի հետ» ընդունվող քաղաքական որոշումների, որոնք հարուցում են հասարակության բնական դժգոհությունը։

Այս իրավիճակը պետք է փոխել։ Մեր երկրի կառավարմանը պետք է մասնակցեն հասարակության բոլոր կարող ուժերն ու լավագույն մասնագետները։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։ Ատելությունն ու իրար ամեն գնով ոչնչացնելու մոլուցքը, քաղաքական դաշտի աղճատվածությունը, քաղաքական դիսկուսը անձնական վիրավորանքների մակարդակին իջեցնելը կործանարար են մեր պետության համար եւ դեգրադացնում են հասարակական-քաղաքական դաշտը։ Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել խրոնիկական հիվանդության։ Հայաստանում ոչ միայն նախընտրական, այլ բոլոր կարգի քաղաքական բանավեճերը պետք է լինեն ծրագրային ու գաղափարական։ Միայն առողջ միջավայրում կարող են ծնվել առողջ գաղափարներ։

Մենք հանդես ենք գալու հասարակական-քաղաքական դաշտի առողջացման, համախմբման ու միասնության գաղափարներով' հիմքում ունենալով քաղաքական սերնդափոխության հրամայականը։ Կարծում ենք, մեր Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի հպարտության երկիր։ Իսկ մենք այդ ձեւափոխման մարտիկներն ենք։ Եվ այս երազանքը մեր հիմնական նպատակն է։ Մեր թիմը պետք է անի ամեն ինչ, որ Հայաստանը դառնա երկիր, ուր վերադառնում են:

- Դուք այս օրերին ակտիվ հանդիպումների, քննարկումների մեջ եք, բավականին ջերմ հարաբերություններ ունեք նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի՞նչ հարցեր եք քննարկում։ Հնարավո՞ր է' ինքը գլխավորի ձեր նախընտրական դաշինքը։

- Այո, մենք Գագիկ Ծառուկյանի հետ ընկերներ ենք, հանդիպում ենք բավականին հաճախ, իրար հետ շատ ենք քննարկում երկրում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ տեղյակ եմ, որ Ծառուկյանն այս օրերին շատերի հետ է հանդիպում ու քննարկում երկրի սոցիալ-տնտեսական-քաղաքական իրավիճակը։ Այդ հանդիպումների ժամանակ շատերն են հորդորել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, ընդ որում' այդ մարդիկ այսօր էլ մեր երկրում կարեւոր դերակատարներն են ու հայտնի դեմքեր։ Ես ինքս էլ կավելացնեմ, որ Ծառուկյանը մեր երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանցից է։ Անկախ նրա ակտիվ քաղաքականություն վերադարձից, նա միշտ էլ մեր ժողովրդի կողքին է ու պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր պետությանն ու հասարակությանը։ Ու դրա համար ինքն ամենեւին քաղաքականության կարիքը չունի ու դրանով չի, որ ապրում է։

Քաղաքականությունը նրա համար ինքնանպատակ չէ։ Այսօր էլ դուք տեսնում եք, որ նրա անունը չի իջնում մամուլի էջերից, Ծառուկյանը պահպանում է իր մեծ վարկանիշը ժողովրդի շրջանում։ Սրանք լուրջ գործոններ են, որոնք ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը չեն կարող հաշվի չառնել։ Անկախ ամեն ինչից, մեր երկրին պետք են լուրջ փոփոխություններ, այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է գիտակցեն բոլորը։ Ինչ վերաբերում է մեր նախաձեռնած դաշինքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, դա, նախեւառաջ, իր անձնական որոշման հարցն է։

Մենք Ծառուկյանի հետ լավ ընկերներ ենք ու շարունակելու ենք մնալ այդպիսին' անկախ քաղաքական դիրքորոշումներից։

- Ե՞րբ կավարտվեն բանակցությունները, վերջնական արդյունքները ե՞րբ կիմանանք։
- Մենք մոտ օրերս կավարտենք խորհրդակցություններն ու բանակցությունները, որի արդյունքներն էլ, բնականաբար, կներկայացնենք մեր հանրությանը։ Ամեն ինչ իր ժամանակին։

Մի բան կարող եմ ասել միայն, որ մեր առաջարկած միասնության, համերաշխության ու սերնդափոխության գաղափարներն այսօր, առավել քան երբեւէ, պահանջված են հասարակության կողմից։ Եվ այն մարդիկ, որոնք գիտակցում են կամ կիսում են մեր այս սկզբունքը, որ այս ճանապարհով է հնարավոր երկրում հաղթահարել ստեղծված իրավիճակը, հենց նրանց հետ էլ մենք կանցնենք մեր պայքարի ճանապարհը։ Իսկ որ մտածող մարդկանց պակաս այս երկրում չկա' դրանում եւս համոզված ենք։