Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան
uncategorized

Հետտոնական սթրեսը հաղթահարել կօգնեն անցումային քայլերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամանորի երկարատև տոներից հետո աշխատանքային կամ պարզապես սովորական ռիթմին անցնելը շատերի համար լրացուցիչ լարվածության, որոշ դեպքերում նաև սթրեսների ենթարկվելու պատճառ է հանդիսանում: Հայերս նույնպես բացառություն չենք՝ հաշվի առնելով այն, որ այդ տոները մեզ մոտ տևում են 10 օրից մինչև մոտ երկու շաբաթ:

Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը նշում է, որ վերջին տարիներին այն դարձել է բավական շոշափվող թեմա: Ըստ նրա՝ հետտոնական, նախատոնական սթրեսներ, իհարկե, կան, բայց այդ ամենը մի փոքր չափազանցվում է, որովհետև կյանքն առանց այն էլ այնքան մեծ ու փոքր ուժգնությամբ սթրեսներով է լեցուն, որ հետտոնական սթրեսը շատ թեթև կարելի է համարել:

«Աբողջ խնդիրն այն է, որ երբ տոները երկար են տևում, մարդիկ դուրս են գալիս իրենց սովորական կյանքի առօրյա ռիթմից, մտնում են պարապության, ոչինչ չանելու, սեղանի շուրջ անցկացնելու, մարդկանց հետ հանդիպելու ռիթմի մեջ՝ կենսակերպը փոխվում է: Եթե սա տևական է լինում, դառնում է կենսակերպ: Իսկ մեզ մոտ այդ տոնական օրերի քանակը բավական երկար է: Մարդիկ ունեն ադապտացվելու հատկանիշ, հարմարվելով մի ռիթմին՝ արդեն դժվար է դառնում անցում կատարել նախկին առօրյա կյանքին»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր տոների երկարատևության պատճառով են սթրես տանում. մարդիկ կան, որ ձանձրանում են տոներից, ցանկանում նորից աշխատանքի անցնել:

Հոգեբանը խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր վարժվել են տոնական մթնոլորտին ու թմբիրի մեջ են, բայց միևնույն է անցնելու են աշխատանքային ռեժիմի, որոշակի անցումային գործողություններ կատարել:

«Մեծ մասամբ մարդիկ, երբ վերադառնում են աշխատանքի տոներից հետո, բոլորն իրար շնորհավորում են, զրուցում, համեղ ուտելիքներ են իրենց հետ տանում, և կարծես թե տոնը շարունակվում է 1–2 ժամվա ընթացքում: Սա շատ լավ անցումային քայլ է՝ միաժամանակ և՛ տոնի մեջ ես, և՛ աշխատանքի: Կարելի է նաև սկսել փոքր, ոչ շատ պատասխանատու գործերից, 1–2 օր և դա հաղթահարվում է»,– նշեց նա:

Մեծահասակաների աշխատանքայի ռեժիմի անցնելու դժվարությունների մասին շատ է խոսվում, իսկ երեխաներն այս պարագայում ի՞նչ վարքագիծ են դրսևորում: Հարցին, թե ում համար է ավելի հեշտ կամ ավելի դժվար ադապտացվել նոր ռիթմին, Նալչաջյանը պատասխանեց. «Քանի որ տոնն իր մեջ հաճույք է պարունակում, այստեղ երեխաներն իրենց ավելի հարմարավետ ու լավ են զգում: Երեխաներն իրենց բնույթով հեդոնիստներ են՝ հաճույքի սկզբունքով ապրող մարդիկ, իսկ հասուն մարդիկ կարողանում են դեմ դուրս գալ պահի ցանկությանը, նրանք այդ իմաստով ավելի հեշտ են հարմարվում: Երեխաներն ավելի դժվարությամբ կգնան մանկապարտեզ, դպրոց, որովհետև իրենց համար տոների հաճույքը, հանդիսավորությունը այնքան հաճելի ապրումներ են, որոնցից դժվար է դուրս է գալ, իսկ հասուն մարդը կարողանում է ավելի հեշտ ինքնակազմակերպվել»:

Դիտարկմանը, թե 2019 թ. տոնական օրերի կրճատումը կարո՞ղ է ինչ–որ չափով հեշտացնել նմանատիպ սթրեսները հաղթահարելու գործընթացը, նա պատասխանեց, որ սա նույնպես ադապատցման խնդիր է: Ըստ հոգեբանի՝ հայերը վերջին տարիներին սովորել են ծույլ ու երկարատև նորտարիներին:

«Հաջորդ տարի արդեն մարդկանց մի մասը կհիշի, թե ավելի լավ էր, որ երկար էին հանսգտյան օրերը, կարոտը հնի նկատմամբ կլինի: Բայց մեծ մասամբ, ես նկատում եմ, որ մարդիկ գոհ են, որովհետև կյանքը այնպիսին է, որ անընդհատ չես կարող տոնի մեջ լինել՝ ապրուստի, գումար վաստակելու խնդիր կա: Եվ իհարկե հետտոնական սթրեսն ավելի հեշտ կլինի հաղթահարել կարճատև տոնական օրերի դեպքում, բայց նոստալգիկ տրամադրություններ կլինեն: Մարդու մեջ ադապտիվ ուժերն այնքան շատ են, մարդիկ այնպիսի սթրեսների են դիմանում, որ սա ինչ է»,– ասաց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում