Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հասարակություն

260 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման հարցը լուծված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում:

Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի:

«Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի և դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը:

Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաև այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս:

«Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում և ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները:

Երեխաները ցրտից պաշտպանվելու ձևը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են:

Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա:

«Պետական միջոցներով պետք է դպրոցի ջեռուցման հարցը լուծվի»,– շեշտեց տնօրենը:

Լոկալ ջեռուցման համակարգ ունենալն օրակարգային են համարում: Դասասենյակները մեծ են, տաքացնել հնարավոր չի լինում: 260 սաների առողջությունը պահպանելու համար նրանք այս հարցի լուծումը հրատապ են համարում: Կրթօջախը, սակայն, վերանորոգման խնդիր չունի:

Այս տարիների ընթացքում ջեռուցման խնդրի մասին տարբեր ատյաններում ահազանգել են:

«Ներկայացրել ենք խնդիրը, բոլորն էլ ուզում են, որ հարցը կարգավորվի: Ո՞վ չի մտածում այդ մասին, բոլորն էլ ուզում են, պետք է համապատասխան միջոցներ լինեն»,– եզրափակեց տնօրենը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում