Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Հասարակություն

Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաև հարակից համայնքներում: Փոքր և Մեծ Մանթաշ, Արևշատ և Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս:

«Մենք ջրմուղի համակարգում չենք և կեղտաջուր ենք խմում: Առվից եկող ջուրն ենք խմում: Գյուղի հիմնադրման օրվանից այդ ջուրն ենք խմում: Ջրամբարից այդ ջուրը 10 կիլոմետր է գալիս մինչև մեզ է հասնում: Այդ ձորում անասնահոտեր են լինում: Անասուններն էդ ջրից խմում են, հետո՝ մենք»,– «Փաստի» թղթակցի հետ զրույցում բողոքեց Մեծ Մանթաշի բնակիչ Ստյոպա Չոբանյանը:

Այստեղ խմելու ջուրը ստանում են Մանթաշի ջրամբարից: Ջուրը չի քլորացվում և հենց այդպես էլ բնակիչներն օգտվում են այդ ջրից` քայքայելով իրենց առողջությունը: Մանթաշ գետի հովտում գտնվող գյուղի մոտ 2000 բնակիչ պղտոր ջուր է օգտագործում:

«Ձմռանը ոչինչ, ջուրը մաքուր է լինում, իսկ ամռանն ահավոր է: Վիճակը չի կարգավորվում, ու մինչև օրս այդ ջուրն ենք խմում: Չորս գյուղ այդ կեղտոտ ջրից է օգտվում»,– դժգոհեցին նրանք:

Ստյոպա Չոբանյանը Մեծ Մանթաշի համայնքապետն է եղել: Աշխատանքի ընթացքում խմելու ջրի ներքին ցանց կառուցելու համար որոշակի քայլեր կատարել է: Ջրի ներքին ցանցը կառուցված է, մնում է ջուրը տներ հասցնել:

«Այն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանագիր ենք կնքել, ջրագիծը բերել ենք, վերջը ես ուզեցի համայնքին փրկել էդ ջրից, բայց չենք փրկվել: 2,5 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, մնում է այն միացնել, բայց դեռ 4 համայնք շարունակում է կեղտաջուր խմել»,– փոխանցեց Մեծ Մանթաշի նախկին համայնքապետը:

Այս տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնվել է, ընդհուպ մինչև վարչապետ, բայց անընդհատ նույն պատասխանն են ստացել՝ խնդիրը կլուծվի: Տարբեր տեղեր ուղարկված գրությունների մի մասն էլ անպատասխան է մնացել: Կեղտաջուրն այդպես էլ մաքուրով չի փոխարինվում:

Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանի փոխանցմամբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Այս տարվա ընթացքում նրանք մաքուր ջուր կունենան:

«Նախատեսված է մոտ 4 կիլոմետր 800 մետր ջրագիծ անցկացնել, խողովակներն արդեն գնել ենք և պահեստավորել, գարունը բացվելուն պես աշխատանքները կսկսենք»,– հայտնեց նա:

Մանթաշում նաև ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնած: Ոռոգման ջուրը քիչ է` հողամասերին այն չի հերիքում:

«Մանթաշի ջրամբարի հարցում ամեն տարի մենք խնդրի առաջ ենք կանգնում՝ ծայրամասային համայնքներին ջուր մատակարարելու ուղղությամբ: Այն համայնքները, որոնք գտնվում են ծայրամասում, տարի է եղել, որ ընդհանրապես ջուր չեն ստացել կամ ստացել են 1–2 անգամ: Իսկ կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքեր իրականացնելու ժամանակ գոնե տարեկան 3 անգամ պետք է ջրել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում