Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, Զորակ, Դաշտավան, Դարբնիկ, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-Ապ», «Սեդամի», «Գևմիկ», «Արա-Արեգ», «Գեգա Սթար», «Լիհնիտիս», «Ֆասթ Գազ», «Ճանշին», «Նոյ Լենդ», «Ծովանոց», «Նինասե» ՍՊԸ-ների, սեփականատեր Հովհաննես Ալավերդյանի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Գահ-1» ՍՊԸ-ի, «Սամվել Զաքոյան» ԱՁ-ի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Հետևեք մեզ՝ այստեղ