Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները
Քաղաքականություն

Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան

Սիրելի ընկերներ, այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավային վերջին օրն է: Համայնքներում ակտիվ պտտվել ենք, տնետուն արշավ արել, շփվել բնակիչների հետ, լսել ու հավաքել նրանց խնդիրները, խոստացել հետամուտ լինել դրանց լուծումներում` անկախ ընտրությունների ելքից:

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ նախընտրական մեր ծրագրերում ներառված են այս օրերին Գավառ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրների լուծումները․ սա առաջին հերթին նշանակում է, որ մեր թեկնածու Հրայր Իսրայելյանը լիարժեք տիրապետում է իր համայնքում առկա բոլոր խնդիրներին ու դրանց գործնական լուծումներին, ունի պատասխանատվություն և պատրաստ է գործել ի շահ սեփական համայնքի ու նրա բնակիչների բարօրրության:

Կարևոր է, որ համայնքի ապագա ղեկավարը միշտ հասանելի լինի քաղաքացիների համար, շփվի, լսի նրանց պատկերացումները և հետևողականորեն զբաղվի բարձրացված հարցերով:

Հիմա ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները`

1. Ոռոգման համակարգի վերականգնում և ջրի արդյունավետ օգտագործում

- Առաջնահերթ ոռոգման ցանցերի վերականգնում, ջրաչափում և կորուստների նվազեցում՝ մինչև 20 կմ առաջնահերթ ցանցի թիրախով։
 
2. Գյուղատնտեսության արդիականացում

- Գյուղտեխնիկայի հասանելիության, խորհրդատվության, պահեստավորման, տեխնոլոգիականացման և տեղում հավելյալ արժեքի ստեղծման համակարգի զարգացում՝ մինչև 500 հա ընդգրկման թիրախով։

3. Նոր աշխատատեղեր և արտադրական գոտի

Չօգտագործվող կամ թերբեռնված տարածքների տնտեսական շրջանառության մեջ ներգրավում, արտադրական նախագծերի աջակցություն և մինչև 1,200 նոր կայուն աշխատատեղի ընդլայնված ծրագրային թիրախ։

4. Երիտասարդների մասնագիտական զարգացում

Մասնագիտական կողմնորոշման, ուսուցման, պրակտիկայի և զբաղվածության կապի ստեղծում՝ ՏՏ-ի, արհեստների, սպասարկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ուղղություններով։
- Թիրախ՝ մինչև 3,000 մասնակցություն։

5. Զբոսաշրջության և մշակութային ժառանգության զարգացում

- Նորատուսի, Հայրավանքի և այլ մշակութային ու տեսարժան վայրերի պահպանությանը զուգահեռ՝ զբոսաշրջային երթուղիների, հյուրատների, զբոսավարների և տեղական ծառայությունների զարգացում։

- Թիրախ՝ մինչև 30 նոր կամ բարելավված հյուրատուն։

6. Ներդրումների ներգրավման համակարգ

- Պատրաստի բիզնես-նախագծերի ձևավորում, ֆինանսավորման աղբյուրների որոնում և համաֆինանսավորման մեխանիզմների զարգացում:

- Մինչև 25 պատրաստ ներդրումային նախագիծ։

7. Բարեկարգ և անվտանգ հանրային տարածքներ

- Գավառ քաղաքում և համայնքի բնակավայրերում այգիների, խաղահրապարակների, կանաչապատման, հանգստի գոտիների, լուսավորության և հանրային կահավորման զարգացում։

Ծրագրային թիրախ՝ մինչև 12 հիմնական նախագիծ։

8. Գազամատակարարման ընդլայնում

- Լճափ, Կարմիրգյուղ, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում նոր գազատարի կառուցման ծրագրային ուղղություն՝ մոտ 10 կմ ընդհանուր գծով, պահանջարկի հաստատման պայմանով։

9. Խմելու ջրի համակարգերի բարելավում

- Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրի որակի, մատակարարման կայունության և հաշվառման բարելավում՝ կապտաժների, ջրառի հանգույցների և խողովակաշարերի վերականգնման միջոցով։

10. Թափանցիկ և մասնակցային համայնքային կառավարում

- Համայնքային ծրագրերի և բյուջեի վերաբերյալ հասանելի տեղեկատվություն, տարեկան հաշվետվողականություն, ծրագրերի ընթացքի հրապարակային վերահսկողություն և բնակիչների մասնակցությամբ բյուջետավորման մեխանիզմ։

Ծրագիրը շատ ծավալուն է. առաջարկում եմ մանրամասներին ծանոթանալ այստեղ տեղադրված հղմամբ՝