Շիկահողի երկու արջ այլևս չեն ուզում լուռ հետևել, թե ինչպես է իրենց տունը վերածվում ռազմականացված գոտու
Շիկահողի պետական արգելոցը հարուստ ու խոցելի էկոհամակարգ է, որտեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանիներ ու աճում հազվագյուտ բույսեր։
Բայց Ադրբեջանի օկուպացիան և ռազմականացման հետևանքները վտանգել են նրանց բնօրրանը։ Մի օր արջերը լսում են, որ այս տարի Երևանում տեղի է ունենալու COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը, և որոշում են ճանապարհ ընկնել դեպի Երևան։ Նրանք ուզում են հասնել COP17, պատմել իրենց տան մասին և բարձրաձայնել այնտեղ վտանգված վայրի բնության մասին։
Ճանապարհը, սակայն, հեշտ չի լինելու՝ արկածներ, դժվարություններ, հանդիպումներ մարդկանց հետ, օգնության խնդրանքներ ու հուզիչ պահեր։
Կհասնե՞ն նրանք Երևան։ Կկարողանա՞ն իրենց պատմությունը հասցնել COP17։
Հետևե՛ք արջերի ճանապարհորդությանը The People’s COP17-ի սոցիալական էջերում։